Ոսկե Ձկնիկ (համաստեղություն)
Համաստեղություն | |
![]() |
|
Լատիներեն անվանում | Dorado |
---|---|
Հապավում | Dor |
Խորհրդանիշ | Ոսկե Ձկնիկ |
Մակերես | 179 քառակուսի աստիճան (72-րդ տեղ) քառ. աստ. |
Ամենապայծառ աստղ |
չկա; ամենապայծառը՝ α Dor — 3,27m (մ) |
Ասուպային հոսքեր | չկա |
Հարևան համաստեղությունները |
|
![]() |
|
Տեսանելի է ++20°° և −−90°°. լայնությունների միջև: |
Ոսկե ձկնիկ (լատ.՝ Dorado), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Երկնքում զբաղեցնում է 179,2 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 32 աստղ։ Ռուսաստանի տարածքից տեսանելի չէ։ Համաստեղությունում է գտնվում խավարման հարավային բևեռը։
Հայտնի աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ է տեղակայված նաև Ոսկե ձկան AB աստղը, որը տվել է շարժվող աստղերի խմբի անվանումը, և Ոսկե ձկան S աստղը՝ տատանվող հիպերհսկաների ամբողջ դասի նախատիպը։ Համաստեղության ամենապայծառ աստղերից մեկը՝ Ոսկե ձկան գամման, նույնպես անվանում է տվել փոփոխական աստղերի դասերից մեկին։ 1987 թվականին Ոսկե ձկան համաստեղությունում պայթեց գերնոր աստղ SN 1987A-ն։ Ոսկե ձկնիկում է գտնվում Խավարածրի հարավային բևեռը և Մագելանի մեծ ամպը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե ձկնիկի համաստեղությունն առաջարկել է Պետեր Պլանցիուսը 1598 թվականին։ Որոշ ժամանակ նրան հենց այդպես էլ անվանում էին, բայց 1627 Ռուդոլֆյան աղյուսակներում Յոհա Կեպլերը առաջարկել է «Սրաձուկ» (լատ.՝ Xiphias) տարբերակը։ Հենց այդ տարբերակով էլ համաստեղությունը հանդիպում է մի շարք հին երկնային քարտեզներում։ Ի դեպ այդ քարտեզնորում պատկերում էին ոչ միայն սրաձկանը այլ նաև սղոցաձուկ։ Մասնավորապես սրաձուկը պատկերվծ է Յան Գեվելիայի «Որանոգրաֆիա» աշխատությունում։ Յոհան Գաբրիել Դոպելմայրի «Atlas Coelestis» աշխատությունում օգտագործվում են երկու անվանումներ՝ «Ոսկե ձկնիկ» (լատ.՝ Dorado) և «Սրաձուկ» (լատ.՝ Xiphias)։ Ջոն Ֆլեմստիդի «Երկնքի քարտեզում», ինչպես նաև Թոմաս Կորբինիանուսի «Mercurii philosophici firmamentum firmianum»-ում պատկերված է սղոցաձուկ և գրված է Ոսկե ձուկ։
Այժմ ընդուված է Պլանցիուսի տված անվանումը՝ Dorado (Ոսկե ձկնիկ)։ Բայց գերմաներենում պահպանվել է «Սրաձուկ» (գերմ.՝ Schwertfisch).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Золотая Рыба»։ wikisky.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-01-08
- «Золотая Рыба»։ Астромиф։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է 2013-01-18
- Jan Ridhpath։ «Dorado: The Goldfish»։ StarTales (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-18
- «Dorado» (անգլերեն)։ на www.constellationsofwords.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին։ Վերցված է 2012-10-18
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոսկե Ձկնիկ (համաստեղություն) կատեգորիայում։ |