Յան Սոբեսկի
Զինվորական կոչում Ֆելդմարշալ Ծնվել է՝ օգոստոսի 17 , 1629 (1629-08-17 ) [1] [2] [3] […] Ծննդավայր Օլեսկո , Լվովյան հող , Ruthenian Voivodeship , Մալոպոլյան պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա Մահացել է՝ հունիսի 17 , 1696 (1696-06-17 ) [2] [4] [3] […] (66 տարեկան) բնական մահով Վախճանի վայր Վիլանով պալատ , Վիլյանուվ , Masovian Voivodeship , Մեծլեհական պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա [5] կամ Վիլյանուվ , Masovian Voivodeship , Մեծլեհական պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա St. Leonard's Crypt և Church of the transfiguration of Jesus Christ in Warsaw Երկիր Լիտվական մեծ իշխանություն և Ռեչ Պոսպոլիտա Տոհմ Սոբեսկիներ զորավար և քաղաքական գործիչ Շրջանավարտ Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School ? Հայր Յակուբ Սոբեսկի Մայր Սիֆիա Թեոֆիլա Սոբեսկա Երեխաներ Յակուբ Լոդվիկ Սոբեսկի , Մարիա Թերեզա Սոբեսկա , Թերեզա Կունեգունդա Սոբեսկա , Ալեքսանդր Բենեդիկտ Սոբեսկի , Կոնստանդին Վլադիսլավ Սոբեսկի , Տերեսա Տեոֆիլա Սոբեսկա , Ադելաիդա Լյուդվիկա Սոսեսկա և Յան Սոբեսկի Հավատք կաթոլիկություն Պարգևներ Ստորագրություն
Յան Սոբեսկի , Յան 3-րդ Սոբեսկի (լեհ. ՝ Jan III Sobieski , օգոստոսի 17 , 1629 (1629-08-17 ) [1] [2] [3] […] , Օլեսկո , Լվովյան հող , Ruthenian Voivodeship , Մալոպոլյան պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17 , 1696 (1696-06-17 ) [2] [4] [3] […] , Վիլանով պալատ , Վիլյանուվ , Masovian Voivodeship , Մեծլեհական պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա [5] և Վիլյանուվ , Masovian Voivodeship , Մեծլեհական պրովինցիա , Լեհական թագավորության թագ , Ռեչ Պոսպոլիտա ), Լեհաստանի թագավոր 1674 թվականից։ Լինելով թագի մեծ հետման՝ գլխավորել է լեհական զորքը 1672 —1676 թվականների լեհ-թուրքական պատերազմում, 1673 թվականի նոյեմբերի 11-ին Խոտինի ճակատամարտում ջարդել է թուրքական բանակը։ Այդ հաղթանակից հետո սեյմը նրան ընտրել է թագավոր։ Թուրքերի դեմ պայքարում դաշնակցել է ավստրիական Հաբսբուրգների հետ և օգնության հասնելով նրանց՝ 1683 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ գլխովին ջախջախել է թուրքական բանակը (այդ ճակատամարտում Սոբեսկու զորքում կռվել են 5 հզ լեհահայեր)։ Ձգտելով Ռուսաստանին ներգրավել հակաթուրքական դաշինքի մեջ, Սոբեսկին նրա հետ կնքել է (1686 թ.) «Հավիտյան խաղաղություն»։ Փորձել է Ռեչ Պոսպոլիտայում հաստատել ժառանգական միապետություն, սակայն հանդիպել է լեհական խոշոր ֆեոդալների դիմադրությանը և Ավստրիայի ու Բրանդենբուրգի հակազդեցությանը։ Սոբեսկին բարձր է գնահատել լեհահայերի դերը Լեհաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կյանքում, հովանավորել և արտոնություններ է տվել նրանց, օգտվել հայազգի դիվանագետների ծառայություններից։ Սոբեսկին ձգտել է Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն, գտնվելու էր Հռոմի եկեղեցու և լեհական թագավորության հովանավորության ներքո։ Այդ նպատակով բանակցել է Հայոց կաթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655 -1680 թթ.) և Նահապետ Ա Եդեսացու (1691 -1705 թթ.) հետ։ Սակայն Սոբեսկու մահվան պատճառով ծրագիրը չի իրագործվել։
↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus , Wissen Media Verlag
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grove Art Online / J. Turner — [Oxford, England] , Houndmills, Basingstoke, England , New York : OUP , 1998. — ISBN 978-1-884446-05-4
↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
↑ 5,0 5,1 5,2 Ян III Собеский // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487 )։