Ուիլիամ Հերշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիամ Հերշել
William Herschel01.jpg
աստղագետ
ԱԱՀ՝ Ուիլիամ Հերշել
Բնագիր
ԱԱՀ՝
Friedrich Wilhelm Herschel
Ծննդյան օր՝ 15.11.1738
Ծննդավայր՝ Հաննովեր,
Սուրբ Հռոմեական Կայսրություն
Վախճանի օր՝ 25.8.1822
Վախճանի վայր՝ Սլաու, Բեքինգհեմշիր,
Անգլիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Ազգություն գերմանացի

Ուիլիամ Հերշել (Ֆրիդրիխ Վիլհելմ Հերշել) (անգլ.՝ William Herschel, գերմ.՝ Friedrich Wilhelm Herschel; 15 նոյեմբերի 1738, Հաննովեր  - 25 օգոստոսի 1822, Սլաու (Լոնդոնի մոտ)), գերմանական ծագումով նշանավոր անգլիացի աստղագետ։ Հայտնի է որպես Ուրան մոլորակի և նրա երկու արբանյակների՝ Տիտանիայի և Օբերոնի հայտնաբերող։ Նաև հայտնաբերել է Սատուրն մոլորակի երկու արբանյակ և ինֆրակարմիր ճառագայթումը։ Ավելի քիչ են հայտնի նրա քսանչորս սիմֆոնիաները։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է գերմանական Հաննովեր քաղաքում՝ քրիստոնեություն ընդունած աղքատ հրեա երաժշտի ընտանիքում։[1][2] Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։
Հայրը եղել է տեղի զինվորական նվագախմբու հոբոյ նվագող։ Տասնյոթ տարեկանում զինվորական նվագախմբը, որի կազմում նույնպես հոբոյ էին նվագում Վիլհելմն ու իր եղբայր Յակոբը, գործուղվում է Անգլիա։
Այնտեղ 1757 թվականից սկսել է զբաղվել երաժշտությամբ, իսկ հետո սկսել է հրապուրվել մաթեմատիկայով և աստղագիտությամբ։ 1773թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու միջոցով կարողացավ պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը։ Դրա միջոցով կարողացավ ուսումնասիրել միգամածություններն ու գիսավորները, ինչպես նաև՝ Ծիր Կաթնի կառուցվածքը, եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ Արեգակնային համակարգը գտնվում է նրա կազմում։ Այդ բոլոր աշխատանքների ժամանակ Ուիլիամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։
Հարկ է նշել նաև, որ նա անում էր նաև տարօրինակ գիտական հետևություններ, օրինակ՝ համարում էր, որ բոլոր մոլորակները բնակեցված են, որ Արեգակի եռացող մթնոլորտի տակ գտնվում է ամպերի խիտ շերտ, իսկ ավելի ներքևում՝ պինդ մակերևույթ։
Ուիլյամ Հերշելն ու իր կին Մերին ունեցել են մեկ որդի՝ Ջոն անունով, ով հետագայում նույնպես դարծավ ճանաչված աստղագետ։ Ուիլյամի եղբայրներից մեկը՝ Ալեքսանդրը քրոջ Կարոլինի և զարմիկ Ջոնի մոտ ապրելու համար նույնպես տեղափոխվել է Անգլիա։ Եղբոր մահից հետո Կարոլինը վերադարձել է Հաննովեր և այնտեղ մահացել է 1848թ. հունվարին։

Հայտնագործությունները[խմբագրել]

1788թ. փետրվարի 5-ին Ուիլյամ Հերշելի հայտնագործած NGC 2683 պարուրաձեւ անբարավոր գալակտիկան:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Lubbock, Constance Ann (1933)։ The Herschel Chronicle: The Life-story of William Herschel and His Sister, Caroline Herschel։ CUP Archive, 1–։ 
  2. Holden, pp. 6–7.