Պրեցեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրագնդի առանցքի պրեցեսիա հյուսիսային բևեռի խավարածի նկատմամբ

Պրեցեսիա, երևույթ, որի ժամանակ մարմինների իմպուլսի մոմենտը փոխում է իր ուղղությունը ճիշտ հակառակ կողմը:

Գիրոսկոպի պրեցեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրոսկոպի պրեցեսիա

Պրեցեսիա երևույթին հետևելը շատ հեշտ է: Պետք է պտտենք հոլը և սպասենք մինչ այն սկսի դանդաղել: Հոլի պտտման առանցքի սկզբնական դիրքն ուղղահայաց է: Այնուհետև այն դանդաղորեն շեղվում է սկզբնական ուղղահայացից և սկսում պտտվել կոնաձև հետագծով: Հենց սա է հոլի առանցքի պրեցեսիան: Պտտման դանդաղելուն զուգընթաց հոլի վերին կետը դանդաղորեն իջնում է և պտտվում պարուրաձև հետագծով:

Պրեցեսիայի գլխավոր հատկությունը ոչիներցիոնությունն է, հենց որ հոլին պրեցեսիա հաղորդող ուժը վերանում է, պրեցեսիան կանգնում է, իսկ հոլը ձեռք է բերում անշարժ դիրք տարածության մեջ: Օրինակ՝ Երկրագնդի գրավիտացիոն դաշտում պտտվող հոլի հետ այդ երևույթը չի դիտվի, քանի որ պրեցեսիա առաջացնող ուժը՝ գրավիտացիան, միշտ ազդեցություն է ունենում:

Կարելի է պրեցեսիայի էֆեկտ ստանալ նաև չսպասելով հոլի պտույտների դանդաղելուն, դիպչելով հոլի առանցքին (ուժ գործադրել)՝ պրեցեսիան կսկվի: Պրեցեսիա երևույթի հետ անմիջական կապ ունի նուտացիան, որը պրեցեսիայով շարժվող մարմնի առանցքի տատանողական շարժումներն են: Պրեցեսիայի արագությունը և նուտացիայի ամպլիտուդը կապված են պտտվող մարմնի արագության հետ (պրեցեսիայի և նուտացիայի պարամետրերի փոփոխություն կդիտվի այն ժամանակ, երբ նրանց վրա ազդեն արտաքին ուժեր, օրինակ՝ ուժ գործադրեն պտտվող մարմնի առանցքի վրա, փոփոխելով նրա արագությունը):

Երկնային մարմինների պրեցեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտույտ (R, կանաչ), պրեցեսիա (P, կապույտ) и նուտացիա (N, կարմիր) Մոլորակներ

Նմանատիպ շարժումներ է կատարում Երկրի պտտման առանցքը, այդ մասին նշել է Հիպարքոսը իբրև գիշերահավասարի նախադուռ: Ժամանակակից դիտարկումներով Երկրագնդի պրեցեսիայի (պրոցեսիոն ճանապարհորդություն) ամբողջ ցիկլը կազմում է մոտավորապես 25765 տարի, ինչը համապատասխանում է 1, 23 պիկոհերց հաճախականությանը:

Երկրագնդի պտտման առանցքի տատանումները բերում են աստղերի դիրքի փոփոխություն՝ հասարակածային կոորդինատային համակարգի նկատմամբ: Մասնավորապես, որոշ ժամանակ անց Բևեռային աստղը կդադարի լինել հյուսիսային բևեռի ամենամոտ և պայծառ աստղը, իսկ Տուրայսը կդառնա հարավային բևեռի ամենապայծառ աստղը, մոտավորապես մեր թվարկության 8100 թվականին: Ենթադրվում է[1], որ Երկրագնդի կլիմայի պարբերական փոփոխությունները կապված են պրեցեսիայի հետ[2].:

Երևույթի ֆիզիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկ.1 Հեծանիվի անիվի պրեցեսիան

Պրեցեսիայի երևույթի բացատրության հիմքում փորձով հաստատված փաստերն են` պտտվող մարմնի իմպուլսի մոմենտի փոփոխման արագությունը ուղիղ համեմատական է կիրառված մարմնի ուժի մոմենտին :

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկ. 1 -ում պատկերված է հեծանիվի անիվ, կախված երկու՝ «a» և «b» թելերից: Անիվի քաշը հավասարակշռվում է ուժերով, առաջացնելով թելերի դեֆորմացիա: Անիվն ունի իմպուլսի մոմենտ , որն ուղղված է առանցով և հենց այդ ուղղությամբ էլ ուղղված է անիվի պտտման անկյունային արագության վեկտորը :

Ենթադրենք, ժամանակի որոշակի պահի «b» թելը կտրել են: Այդ դեպքում, չնայած սպասմանը, որ պտտվող անիվը չի փոխի իր առանցքի հորիզոնական դիրքը և ճոճանակի նման չի ճաճվի «a» թելի վրա: Բայց նրա առանցքը կսկսի պտտվել հորիզոնական հարթությունում, վրան ազդող մոմենտի և ծանրության ուժի շնորհիվ:

Քանի որ՝

և , ապա

և քանի որ պրեցեսիայի անկյունային արագությունը հավասար է՝ , ստանում ենք , կամ հաշվի առնելով այն, որ , որտեղ անիվի իներցիայի մոմենտն է՝ [3]:

Անիվի նման պտտման ձևաբանական բացատրությունն այն է, որ շարժման քանակի վեկտորի մոմենտը ուղղահայաց է վեկտորին, բացի այդ, այն միշտ զուգահեռ է ծանրության ուժի վեկտորի մոմենտին , քանի որ ծանրության ուժի ազդեցությունը ուղղահայաց է: Այդ է պատճառը, որ անիվի առանցքն այդ պահին պրեցեսիայի է ենթարկվում հորիզոնական հարթությունում:

Բերված բացատրությունները ցույց են տալիս, թե ինչպես և ինչու է տեղի ունենում պրեցեսիա, որի իմաստն այն է, որ սկզբնական շրջանում ծանրության ուժի ազդեցությամբ անիվի առանցքն այնուամենայնիվ մի փոքր շեղվում է գծագրի հարթությունից և շարժման քանակի վեկտորը փոխում է իր դիրքը տարածության մեջ դառնալով : Սակայն ծանրության ուժը ոչ մի մոմենտ չի ստեղծում ուղղահայաց հարթությունում, ուստի շարժման քանակի ուղղահայաց բաղադրիչի մեծությունը և ուղղությունը պետք է անփոփոխ մնա, ինչը հնարավոր է միայն շարժման քանակի մոմենտի հայտնվելով

= + . արտահայտության մեջ:

Նման լրացուցիչ մոմենտը համապատասխանում է հորիզոնական ուղղությամբ ուղղահայաց գծագրի հարթության ուժին, ինչը և առաջացնում է պրեցեսիա[4]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Циклы Миланковича»։ Элементы։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին 
  2. Потепление. Ру. Сайт об изменении климата Земли. Терез Э. И. Устойчивое развитие и проблемы изменения глобального климата Земли
  3. .Ulrich Leute Physik und ihre Anwendungen in Technik und Umwelt: Carl Hanser Verlag; München, Wien- 2004 ISBN 3-446-22884-5
  4. Klaus Lüders, Gerhard von Oppen. Lehrbuch der Experimentalphysic. Band I. 12 völlig bearbeitete Auflage. Walter de Gruyter. Berlin. New York. 2008. ISBN 978-3-11-019311-4