Էլեկտրական պոտենցիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Paper shavings attracted by charged cd.jpg

Էլեկտրական պոտենցիալ[1], էլեկտրաստատիկ պոտենցիալ, էլեկտրաստատիկ դաշտի էներգետիկական սկալյար բնութագիր (φ

Պոտենցիալ էլեկտրական դաշտի որևէ կետում թվապես հավասար է այն աշխատանքին, որ կատարում են դաշտի ուժերը միավոր դրական լիցքն այդ կետից մեկ ուրիշ, զրոյական պոտենցիալ ունեցող կետը տեղափոխելիս։ Սովորաբար համարում են, որ φ=0 անվերջ հեռու կետում (էլեկտրատեխնիկայում հաճախ Երկրի պոտենցիալն են ընդունում զրոյի հավասար)։

Պոտենցիալ էլեկտրական կոորդինատների միարժեք, անընդհատ ֆունկցիա է։ Այն էլեկտրական դաշտի լարվածության, հետ կապված է

առնչությամբ։ q լիցքի տեղափոխման ժամանակ էլեկտրաստատիկ դաշտի ուժերի կատարած աշխատանքը հավասար է լիցքի և սկզբնական ու վերջնական կետերի պոտենցիալների տարբերության արտադրյալին․

Անմիջական ֆիզիկական իմաստ ունի ոչ թե պոտենցիալը, որը, պոտենցիալ էներգիայի նման, որոշվում է կամայական հաստատունի ճշտությամբ, այլ հենց պոտենցիալների տարբերությունը։ Միավորների միջազգային համակարգում պոտենցիալ էլեկտրական չափվում է վոլտով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քննարկվում է դասական էլեկտրադինամիկայի տեսանկյունից։ Քվանտային էլեկտրադինամիկայում էլեկտրական պոտենցիալն էական դեր չունի և սովորաբար դիտարկվում է որպես քառաչափ պոտենցիալի բաղադրիչ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John David Jackson: Klassische Elektrodynamik. Walter de Gruyter, Berlin 1982, ISBN 3-11-009579-3
  • Wolfgang Demtröder: Experimentalphysik. Bd.2: Elektrizität und Optik. Springer, Berlin 2004, ISBN 3-540-20210-2
  • Wolfgang Nolting: Grundkurs Theoretische Physik 3 Springer 2007, ISBN 978-3-540-71251-0
  • Hartmut Berndt: Elektrostatik - Ursachen, Wirkungen, Schutzmaßnahmen, Messungen, Prüfungen, Normung. VDE-Verl., Berlin 1998, ISBN 3-8007-2173-2
  • D. M. Taylor, P. E. Secker: Industrial electrostatics - fundamentals and measurements. Research Studies Press, Taunton 1994, ISBN 0-86380-158-7
  • Jen-Shih Chang: Handbook of electrostatic processes. Dekker, New York 1995, ISBN 0-8247-9254-8
  • Dreizler, Lüdde: Theoretische Physik 2: Elektrodynamik und spezielle Relativitätstheorie Springer, Berlin 2005, ISBN 3-540-20200-5
  • Griffiths: Introduction to Electrodynamics Pearson 2008, ISBN 0-13-919960-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png