Օհմ (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օհմ

Օհմ (նշանակումը՝ Օհմ, Ω), էլեկտրական դիմադրության չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Օհմը հավասար է այն հաղորդիչի էեկտրական դիմադրությանը, որի երկու ծայրերի միջև առաջանում է 1 վոլտ լարում 1 ամպեր հաստատուն հոսանքի ուժի դեպքում։

Միավորը անվանվել է գերմանացի գիտնական Գեորգ Օհմի պատվին։