Գեորգ Օհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Օհմ
գերմ.՝ Georg Simon Ohm
Ծնվել էմարտի 16, 1789(1789-03-16)[1][2][3][…]
Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
Մահացել էհուլիսի 6, 1854(1854-07-06)[2][3][5][…] (65 տարեկան)
Մյունխեն, Բավարիա[4]
ԳերեզմանՀին հարավային գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Բայրեյտ իշխանություն
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Dreikönigsgymnasium?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԿառլ Քրիստիան ֆոն Լանգսդորֆ
Պարգևներ
 Georg Ohm Վիքիպահեստում

Գեորգ Սայմոն Օհմ (գերմ.՝ Georg Simon Ohm, մարտի 16, 1789(1789-03-16)[1][2][3][…], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4] - հուլիսի 6, 1854(1854-07-06)[2][3][5][…], Մյունխեն, Բավարիա[4]), գերմանացի ֆիզիկոս։ Որպես ֆիզիկայի ուսուցիչ՝ Օհմը սկսել է ուսումնասիրություններ կատարել իր ժամանակներում իտալացի կոմս Ալեքսանդր Վոլտի կողմից հայտնագործված էլեկտրաքիմիական բջջի վերաբերյալ։ Իր իսկ ստեղծած սարքերով փորձեր կատարելով՝ Օհմը հայտնագործեց, որ կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Սա Օհմի օրենքն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհմը ծնվել է Էրլանգենում (Բավարիա), փականագործ Յոհան Վոլֆգանգ Օհմի և Մարիա Էլիզաբեթ Բեքի որդին է։ Ընտանիքը բողոքական էր։ Չնայած նրան, որ Օհմի ծնողները ֆորմալ կրթություն չուներին, հայրը ինքնակրթվել էր մինչև դպրոցի շրջանավարտի մակարդակ և գերազանց դասեր էր տալիս իր որդուն։ Օհմի քույրերից և եղբայրներից ոմանք մահացան փոքր հասակում, երեխաներից միայն երեքն էին կենդանի՝ Գեորգը, կրտսեր եղբայր Մարտինը, ով հետագայում դարձավ հայտնի մաթեմատիկոս, և քույրը՝ Էլիզաբեթ Բարբրան։ Մայրը մահացավ, երբ Գեորգը տասը տարեկան էր։

Մանուկ հասակից հայրը Գեորգին և Մարտինին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և փիլիսոփայություն էր սովորեցնում։ Օհմը տասնմեկից տասնհինգ տարեկանում սովորել է Էրլանգենի վարժարանում, որտեղ նա միայն ամրապնդեց հոր տված գիտելիքները։ Այստեղ Գեորգին և Մարտինին նկատեց Էրլանգենի համալսարանի դասախոս Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը և Գեորգն ընդունվեց այդ համալսարան։ Հայրը հասկացավ, որ համալսարանում Օհմը միայն ժամանակ էր անց կացնում, ուղարկեց նրան Շվեյցարիա։ Այստեղ 1806 թ. Օհմն սկսեց աշխատել որպես ուսուցիչ։

1809 թվականին Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը թողեց աշխատանքը Էրլանգենի համալսարանում և տեղափոխվեց Հայդելբերգի համալսարան։ Օհմը ցանկացավ մեկնել Հայդելբերգ՝ ավելի խորությամբ մաթեմատիկա ուսումնասիրելու համար, սակայն Լանգսդորֆը խորհուրդ տվեց ինքնուրույն պարապել՝ կարդալ Էյլերի, Լապլասի աշխատությունները։ Օհմը նրա խորհուրդն ընդունեց, սակայն նաև թողեց աշխատանքը և սկսեց աշխատել որպես մասնավոր ուսուցիչ։ 2 տարի անց Օհմը վերադարձավ Էրլանգենի համալսարան։

1811 թվականին Օհմը Էրլանգենի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան և անմիջապես միացավ աշխատակազմին՝ որպես մաթեմատիկայի դասախոս։ Չտեսնելով իր ապագան այստեղ՝ նա դուրս եկավ այս աշխատանքից ևս։ Բավարիայի կառավարությունը նրան ուսուցչի աշխատանք առաջարկեց Բամբերգի՝ ոչ այնքան որակյալ կրթություն տրամադրող մի դպրոցում, և Օհմն անցավ աշխատանքի 1813 թվականի հունվարին։ Իր նոր աշխատանքը չհավանելու պատճառով նա սկսեց կազմել տարրական երկրաչափության դասագիրք, որի շնորհիվ նա ցույց կտար իր իրական կարողությունները։ 1816 թվականին այդ դպրոցը փակվեց և Բավարիայի կառավարությունը նրան ուղարկեց մեկ այլ դպրոց, կրկին Բամբերգում։

Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ 3-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։

1827 թվականին Օհմը հրատարակեց իր «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» ("Die galvanishe Kette, mathematisch bearbeitet") գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նյուրնբերգի Պոլիտեխնիկական դպրոցում, 1833-ին։ Իսկ 1852 թվականին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։ Այստեղ էլ նա մահացավ։

Օհմի օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհմի օրենքն առաջին անգամ ներառվել է հենց «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» գրքում, որտեղ Օհմը ներկայացնում է իր ամբողջ տեսությունը էլեկտրականության մասին։ Այստեղ նա նկարագրել է կապը շղթայի տեղամասի լարման, հոսանքի ուժի և դիմադրության միջև։

Գիրքը սկսում է գրքի մնացած մասը հասկանալու համար անհրաժեշտ մաթեմատիկայի բացատրությամբ։ Չնայած նրան, որ այժմ Օհմի օրենքը ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքներից է, իր ժամանակներում այն շատ արձագանք չստացավ։ Ըստ Օհմի՝ կապ էր առաջանում «հարևան մասնիկների» (այս տերմինը հենց ինքն է օգտագործել) միջև։ Ավելի ճշգրիտ ուսումնասիրումը և Օհմի օրենքի ձևակերպումը արվել է Արչիբալդի կողմից։

Ուսումնասիրությունները և գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բազում աշխատություններից ամենակարևորը «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» (1827) գիրքն էր։ Այն մեծ ազդեցություն ունեցավ էլեկտրականության հետագա ուսումնասիրությունների ու զարգացումների վրա։ Օհմի օրենքը միացավ այս գիտության հասկացություններին. ինչպես նշվել է, ըստ այս օրենքի, կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Օհմը իր աշխատանքների համար 1841 թ. ստացել է «Քոփլիի Մեդալ»։ 1845 թվականին դարձել է Բավարիայի հումանիտար գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]