Դիմադրություն (էլեկտրական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դիմադրություն (այլ կիրառումներ)
Մի 750-kΩ ռեզիստոր, ինչպես ներկայացնում է իր էլեկտրական գույնի ծածկագիրը։ Օհմմետրից կարելի է օգտվել այս չափը վավերականացնելու համար։

Էլեկտրական դիմադրություն, նյութի հակազդեցության չափը էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց։ Միատեսակ լայնական հատույթով նյութի դիմադրությունը համեմատական է նրա երկարությանը և հակադարձ համեմատական է լայնական հատույթի մակերեսին և ուղիղ համեմատական է նյութի տեսակարար դիմադրությանը։

Էլեկտրական դիմադրությունը հայտնաբերել է Գեորգ Օհմը, 1820-ականների վերջերին։[1] Դիմադրությունը շփման մեխանիկական պատկերացման հետ որոշ կոնցեպտուալ զուգահեռներ է կիսում։ ՄՄՀ-ի էլեկտրական դիմադրության միավորը օհմնն է, իսկ սիմվոլը՝ Ω։ Դիմադրության հակադարձ (1/R) մեծությունը կոչվում է էլեկտրական հաղորդականություն, և չափվում է սիմենս միավորով, սիմվոլը՝ S։

Ըստ Օհմի օրենքի, ցանկացած նյութի դիմադրությունը որոշվում է նրա երկու ծայրի միջև պոտանցիալների տարբերությունը նրա միջով հոսանքի վրա բաժանելով՝

որտեղ

R-ը նյութի դիմադրությունն է, չափված օհմով, որը հավասար է J·s/C2
U-ն նյութի ծայրերի միջև պոտենցիալների տարբերությունն է, չափված վոլտով
I-ը նյութի միջով հոսող հոսանքն է, չափված ամպերով

Նյութերի մեծ մասի համար, դիմադրությունը անկախ է առարկայի միջի հոսանքից կամ նրա ծայրերի միջև լարվածության չափից։ Սա նշանակում է, թե դիմադրություն հաստատուն է տվյալ ջերմության և նյութի համար։ Այդ իսկ պատճառով, առարկայի դիմադրությունը կարելի է բացատրել որպես լարվածության հարաբերակցությունը հոսանքի՝

Ոչ-գծային առարկաների դեպքում (ոչ զուտ դիմադրողական, կամ Օհմի օրենքին չենթարկվող), այս հարաբերակցությունը կարող է փոխվել լարվածության կամ հոսանքի փոփոխման հետ. հարաբերակցությունը ամեն կետում, I–V կորագիծի տանգենսի թեքվածքի հակադարձը, կոչվում է «լարական դիմադրություն» (անգլերեն՝ chordal resistance) կամ «ստատիկ դիմադրություն»։[2][3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական շղթայի դիմադրություն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ohm discovers resistance during 1825–30
  2. Forbes T. Brown (2006)։ Engineering System Dynamics։ CRC Press։ էջ 43։ ISBN 9780849396489 
  3. Kenneth L. Kaiser (2004)։ M1 Electromagnetic Compatibility Handbook։ CRC Press։ էջ 13-52։ ISBN 9780849320873