Կոնդենսատոր (այլ կիրառություններ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնդենսատորից)

Կոնդենսատոր (լատ.՝ condenso —խտացնել),

1. Կոնդենսատոր ջերմատեխնիկայում,ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ բյուրեղային վիճակի։ Կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում, ջերմային և սառնարանային տեղակայանքներում՝ աշխատած նյութի կոնդենսացման համար և այլն։ Շոգետուրբինի տեղակայանքներում կոնդենսատորի շնորհիվ շարժիչի ելքում ստացվում է մթնոլորտայինից զգալի ցածր ճնշում՝ տուրբինում աշխատած շոգին ջրով հովացնելու միջոցով։ Հովացնող ջուրը շարժվում է կոնդենսատորի պողպատե իրանում տեղադրված արույրե խողովակներով (մակերեվութային կոնդենսատոր) կամ անմիջապես խառնվում է կոնդենսացվող գոլորշուն (խառնման տիպի կոնդենսատոր)։

2. Կոնդենսատոր էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։