Կարիմ Բելլարաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիմ Բելլարաբի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կարիմ Բելլարաբի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Բեռլին,
Հասակ 183
Քաշ 78
Դիրք Եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար 38
Պատանեկան կարիերա
-1998 Գերմանիա Հուհթինգ
1998-2004 Գերմանիա Վերդեր
2004-2007 Գերմանիա Օբերնոյլանդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Գերմանիա Օբերնոյլանդ 7 (3)
2008-2011 Գերմանիա Այնտրախտ Բրաունշվայգ 38 (8)
2012-2013   Գերմանիա Այնտրախտ Բրաունշվայգ 22 (11)
2011-Ներկա Գերմանիա Բայեր Լևերկուզեն 51 (13)
2011-2012   Գերմանիա Բայեր 2 5 (0)
2013-2014   Գերմանիա Այնտրախտ Բրաունշվայգ 26 (3)
Ազգային հավաքական
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ-20 4 (1)
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ-21 5 (0)
2010-2011 Գերմանիա Գերմանիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիմ Բելարաբի (գերմ.՝ Karim Bellarabi, ապրիլի 8, 1990(1990-04-08)[1][2], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, Գերմանիայի հավաքականի և Բայեր 04-ի եզրային կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլարաբին ծնվել է Բեռլինում՝ մարրոկացու և գանացու ընտանիքում[3]։ Փոքր տարիքում տեղափոխվել է Բրեմեն, որտեղ սկսել է կարիերան՝ խաղալով Հուհթինգ, Վերդերում և Օբերնոյլանդ ակումբներում։

2008 թվականին Բելլարաբին տեղափոխվել է բրաունշվեգյան Այնտրախտ։ 2009/10 մրցաշրջանում տեղի ունեցավ դեբյուտը երրորդ լիգայում։ 2010/11 մրցաշրջանում Կարիմը դարձավ առյուծների հիմնական կազմի խաղացող և Բունդեսլիգայի երկրորդ լիգայում խփեց 8 գնդակ և կատարեց 16 գոլային փոխանցում։

2011 թվականին Բելլարաբին տեղափոխվեց Բայեր 04, մինչև 2014 թվականի ամառ պայմանագրով[4]։ 2012 թվականի մարտին Բելլարաբին խփեց առաջին գնդակը Բունդեսլիգայում՝ Մյունխենի Բավարիայի դարպասին (2։0)։ Առաջին խաղը եվրագավաթներում Բելլարաբին անցկացրել է Բարսելոնայում։ 2012 թվականի ամռանը Բելլարաբին վարձավճարով տեղափոխվեց բրաունշվեգյան Այնտրախտ[5]։ 2014/15 մրցաշրջանի առաջին տուրում Բելլարաբին խփել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը, գրավելով Դորտմունդի Բորուսիայի դարպասը՝ 10-րդ վայրկյանին[6]։ 2015 թվականի փետրվարին Բելլարաբին Բայերի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2020 թվական[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Bellarabi steht auf Marokkos Wunschzettel
  4. Bayer schnappt sich Karim Bellarabi
  5. Bellarabi auf Leihbasis nach Braunschweig
  6. «Karim Bellarabi schießt Rekord-Tor». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  7. Bellarabi verlängert in Leverkusen bis 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիմ Բելլարաբի» հոդվածին։