Քևին Ֆոլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կևին Ֆոլանդից)
Քևին Ֆոլանդ
գերմ.՝ Kevin Volland
Քևին Ֆոլանդը Բայերի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քևին Ֆոլանդ
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Մարքտոբերդորֆ, Գերմանիա
Հասակ 179 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր 04
Համար 31
Պատանեկան կարիերա
2007-2011 Գերմանիա Մյունխեն 1860
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Գերմանիա Մյունխեն 1860 57 (20)
2012-2016 Գերմանիա Հոֆենհայմ 1899 132 (33)
2016-ներկա Գերմանիա Բայեր 04 23 (6)
Ազգային հավաքական
2012-2015 Գերմանիա Գերմանիա Մ21 22 (11)
2014-ներկա Գերմանիա Գերմանիա 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 15, 2016

Քևին Ֆոլանդ (գերմ.՝ Kevin Volland, հուլիսի 30, 1992, Մարքտոբերդորֆ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մյունխեն 1860»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ամռանը Ֆոլանդը միացել է գերմանական «Մյունխեն 1860»-ի ակադեմիային։ 2009/10 մրցաշրջանի ընթացքում «Մյունխեն 1860»-ի Մ19 թիմի կազմում Ֆոլանդը մասնակցել է 23 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Գերմանական ակումբի հիմնական կազմ ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է 2010/11 մրցաշրջանում։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։

2011 թվականի հունվարին թիմը նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում Քևինը արդեն թիմի հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստ էր։ 2010-2012 թվականների ընթացքում Ֆոլանդը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 20 գոլի հեղինակ։

«Հոֆենհայմ 1899»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը Քևին Ֆոլանդը տեղափոխվել է «Հոֆենհայմ 1899»։ Բունդեսլիգայի շրջանակներում իր առաջին գոլը Ֆոլանդը խփել է 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Շալկե 04»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո նա դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստ։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Ֆոլանդը կատարել է 12 գոլային փոխանցում և դարձել 6 գոլի հեղինակ։ 2013 թվականի հուլիսի 28-ին գերմանական ակումբը երկարաձգել է ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մինչև 2017 թվականը։

2015 թվականի օգոստոսի 22-ին Քևին Ֆոլանդը խփել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը՝ «Բավարիա»-ի դեմ խաղում[4]։

«Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 20-ին 18 միլիոն եվրոյի դիմաց Քևին Ֆոլանդը տեղափոխվել է «Բայեր 04»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[5][6]։

Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆոլանդը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շփորթֆրոյնդե Լոտտե»-ի դեմ խաղում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում իր նորամուտը Ֆոլանդը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Չեխիայի Մ17 հավաքականի դեմ խաղում։ Երեք օր անց նա մասնակցել է Ռուսաստանի Մ17 հավաքականի դեմ խաղին։ Այս ամենից հետո նա հրավիրվել է մասնակցելու 2009 թվականի Աշխարհի Մ17 առաջնությանը, որը պետք է կայանար Նիգերիայում։

2009 թվականի հուլիսին նա իր առաջին հրավիրն է ստացել Գերմանիայի Մ18 հավաքականից։ Հյուսիսային Իռլանդիայում կայացած NI Սուպերգավաթ միջազգային երիտասարդական գավաթի (նախկին Կաթի գավաթ) խաղարկության ընթացքում Ֆոլանդը մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Գերմանիայի Մ19 հավաքական Ֆոլանդն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի ամռանը։ Իր նորամուտը նա նշել է 2010 թվականի օգոստոսի 28-ին՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 3-ին՝ Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Մինչև ձմեռ նա հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

2010 թվականի օգոստոսի 31-ին նա իր առաջին հանդիպումն է անցկացրել Գերմանիայի Մ20 հավաքականի կազմում։ Այդ խաղում է նա խփել իր առաջին գոլը։

2015 թվականի հունիսին Գերմանիայի Մ21 հավաքականի կազմում Ֆոլանդը մասնակցել է Չեխիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Նա մասնակցել է բոլոր 5 հանդիպումներին։ Առաջնության վերջում նա ճանաչվել է մրցաշարի երկրորդ լավագույն ռմբարկու[8] և մտել առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ[9]։

Ավագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքական Ֆոլանդը առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի մայիսի 8-ին։ Դրանից 5 օր անց նա նշել է իր նորամուտը՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը Քևին Ֆոլանդը խփել է 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 8-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության արծաթե խաղակոշիկի դափնեկիր (Մ21) - 2015
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ (Մ21) - 2015

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Մյունխեն 1860 II» 2010–11 Ռեգիոնալլիգա Հարավ 5 4 5 4
«Մյունխեն 1860» 2010–11 Բունդեսլիգա 2 24 6 1 0 25 6
2011–12 33 14 2 1 35 14
Ընդհանուր 57 20 3 1 60 21
«Հոֆենհայմ 1899» 2012–13 Բունդեսլիգա 34 6 1 0 2 0 37 6
2013–14 33 11 4 1 37 12
2014–15 32 8 4 2 36 10
2015–16 33 8 1 0 34 8
Ընդհանուր 132 33 10 3 2 0 144 36
«Բայեր Լևերկուզեն» 2016–17 Բունդեսլիգա 23 6 2 2 6 1 31 9
Կարիերայի ընդհանուր 212 63 15 6 6 1 2 0 235 70

Միջազգային գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1. նոյեմբերի 11, 2016 «Սան Մարինո», Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո 8–0 8–0 ԱԱ 2018, որակավորման փուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Hoffenheim equal league record for the fastest goal». The Irish Times. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Bayer 04 verpflichtet Hoffenheimer Kevin Volland». Bayer 04 Leverkusen (German). 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Uersfeld, Stephan (2016 թ․ մայիսի 20). «Bayer Leverkusen sign forward Kevin Volland from Hoffenheim». ESPN FC. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Leverkused Dumped Out By 10-Man Minnows». FourFourTwo. 2016 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Kell, Tom (2015 թ․ հունիսի 30). «Czech striker Kliment wins Golden Boot award». UEFA.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «The official Under-21 Team of the Tournament». UEFA.com. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «San Marino 0–8 Germany». BBC Sport. 2016 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ֆոլանդ» հոդվածին։