Քևին Ֆոլանդ
Քևին Ֆոլանդ գերմ.՝ Kevin Volland | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Քևին Ֆոլանդը Բայերի կազմում 2016 թվականին | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Քևին Ֆոլանդ | |||||||||||
Ազգությունը | գերմանացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1992[1][2][3] (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մարքտոբերդորֆ, Գերմանիա | |||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 31 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Քևին Ֆոլանդ (գերմ.՝ Kevin Volland, հուլիսի 30, 1992, Մարքտոբերդորֆ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մյունխեն 1860»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի ամռանը Ֆոլանդը միացել է գերմանական «Մյունխեն 1860»-ի ակադեմիային։ 2009/10 մրցաշրջանի ընթացքում «Մյունխեն 1860»-ի Մ19 թիմի կազմում Ֆոլանդը մասնակցել է 23 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
Գերմանական ակումբի հիմնական կազմ ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է 2010/11 մրցաշրջանում։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։
2011 թվականի հունվարին թիմը նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում Քևինը արդեն թիմի հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստ էր։ 2010-2012 թվականների ընթացքում Ֆոլանդը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 20 գոլի հեղինակ։
«Հոֆենհայմ 1899»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Քևին Ֆոլանդը տեղափոխվել է «Հոֆենհայմ 1899»։ Բունդեսլիգայի շրջանակներում իր առաջին գոլը Ֆոլանդը խփել է 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ «Շալկե 04»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո նա դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստ։ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Ֆոլանդը կատարել է 12 գոլային փոխանցում և դարձել 6 գոլի հեղինակ։ 2013 թվականի հուլիսի 28-ին գերմանական ակումբը երկարաձգել է ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մինչև 2017 թվականը։
2015 թվականի օգոստոսի 22-ին Քևին Ֆոլանդը խփել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը՝ «Բավարիա»-ի դեմ խաղում[4]։
«Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 20-ին 18 միլիոն եվրոյի դիմաց Քևին Ֆոլանդը տեղափոխվել է «Բայեր 04»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[5][6]։
Թիմի կազմում իր առաջին գոլը Ֆոլանդը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շփորթֆրոյնդե Լոտտե»-ի դեմ խաղում[7]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում իր նորամուտը Ֆոլանդը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Չեխիայի Մ17 հավաքականի դեմ խաղում։ Երեք օր անց նա մասնակցել է Ռուսաստանի Մ17 հավաքականի դեմ խաղին։ Այս ամենից հետո նա հրավիրվել է մասնակցելու 2009 թվականի Աշխարհի Մ17 առաջնությանը, որը պետք է կայանար Նիգերիայում։
2009 թվականի հուլիսին նա իր առաջին հրավիրն է ստացել Գերմանիայի Մ18 հավաքականից։ Հյուսիսային Իռլանդիայում կայացած NI Սուպերգավաթ միջազգային երիտասարդական գավաթի (նախկին Կաթի գավաթ) խաղարկության ընթացքում Ֆոլանդը մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Գերմանիայի Մ19 հավաքական Ֆոլանդն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի ամռանը։ Իր նորամուտը նա նշել է 2010 թվականի օգոստոսի 28-ին՝ Բելգիայի հավաքականի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 3-ին՝ Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Մինչև ձմեռ նա հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
2010 թվականի օգոստոսի 31-ին նա իր առաջին հանդիպումն է անցկացրել Գերմանիայի Մ20 հավաքականի կազմում։ Այդ խաղում է նա խփել իր առաջին գոլը։
2015 թվականի հունիսին Գերմանիայի Մ21 հավաքականի կազմում Ֆոլանդը մասնակցել է Չեխիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Նա մասնակցել է բոլոր 5 հանդիպումներին։ Առաջնության վերջում նա ճանաչվել է մրցաշարի երկրորդ լավագույն ռմբարկու[8] և մտել առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ[9]։
Ավագ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի ազգային հավաքական Ֆոլանդը առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի մայիսի 8-ին։ Դրանից 5 օր անց նա նշել է իր նորամուտը՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը Քևին Ֆոլանդը խփել է 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 8-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության արծաթե խաղակոշիկի դափնեկիր (Մ21) - 2015
- Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ (Մ21) - 2015
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
«Մյունխեն 1860 II» | 2010–11 | Ռեգիոնալլիգա Հարավ | 5 | 4 | — | — | 5 | 4 | ||||
«Մյունխեն 1860» | 2010–11 | Բունդեսլիգա 2 | 24 | 6 | 1 | 0 | 25 | 6 | ||||
2011–12 | 33 | 14 | 2 | 1 | 35 | 14 | ||||||
Ընդհանուր | 57 | 20 | 3 | 1 | — | 60 | 21 | |||||
«Հոֆենհայմ 1899» | 2012–13 | Բունդեսլիգա | 34 | 6 | 1 | 0 | — | 2 | 0 | 37 | 6 | |
2013–14 | 33 | 11 | 4 | 1 | — | 37 | 12 | |||||
2014–15 | 32 | 8 | 4 | 2 | 36 | 10 | ||||||
2015–16 | 33 | 8 | 1 | 0 | 34 | 8 | ||||||
Ընդհանուր | 132 | 33 | 10 | 3 | — | 2 | 0 | 144 | 36 | |||
«Բայեր Լևերկուզեն» | 2016–17 | Բունդեսլիգա | 23 | 6 | 2 | 2 | 6 | 1 | — | 31 | 9 | |
Կարիերայի ընդհանուր | 212 | 63 | 15 | 6 | 6 | 1 | 2 | 0 | 235 | 70 |
Միջազգային գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Հաշիվ | Տեսակ |
---|---|---|---|---|---|---|
1. | նոյեմբերի 11, 2016 | «Սան Մարինո», Սերավալե, Սան Մարինո | ![]() |
8–0 | 8–0 | ԱԱ 2018, որակավորման փուլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Hoffenheim equal league record for the fastest goal»։ The Irish Times։ օգոստոսի 22, 2015։ Վերցված է հոկտեմբերի 11, 2016
- ↑ «Bayer 04 verpflichtet Hoffenheimer Kevin Volland»։ Bayer 04 Leverkusen (German)։ մայիսի 20, 2016։ Վերցված է հոկտեմբերի 11, 2016
- ↑ Uersfeld Stephan (մայիսի 20, 2016)։ «Bayer Leverkusen sign forward Kevin Volland from Hoffenheim»։ ESPN FC։ Վերցված է հոկտեմբերի 11, 2016
- ↑ «Leverkused Dumped Out By 10-Man Minnows»։ FourFourTwo։ հոկտեմբերի 25, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2016
- ↑ Kell Tom (հունիսի 30, 2015)։ «Czech striker Kliment wins Golden Boot award»։ UEFA.com։ Վերցված է հոկտեմբերի 11, 2016
- ↑ «The official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com։ հուլիսի 1, 2015։ Վերցված է հոկտեմբերի 11, 2016
- ↑ «San Marino 0–8 Germany»։ BBC Sport։ նոյեմբերի 11, 2016։ Վերցված է նոյեմբերի 12, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը «Մյունխեն 1860»-ի պաշտոնական կայքում Archived 2012-04-01 at the Wayback Machine.(գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Էջը «kicker.de» կայքում(գերմ.)
|