Անդրեաս Քյոպկե
![]() | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1962[1] (63 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | |||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեաս Քյոպկե (գերմ.՝ Andreas Köpke, մարտի 12, 1962[1], Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ 1990 թվականի աշխարհի չեմպիոն և 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ճանաչվել է 1993 թվականի Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ, 1993 թվականի Գերմանիայի լավագույն դարպասապահ, 1996 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ։ Մասնակցել է 1990, 1994, 1998 թվականների աշխարհի և 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Եվրո-96-ից առաջ Անդրեաս Քյոպկեն եղել է հավաքականի դարպասապահ Բոդո Իլլգների փոխարինողը։ 1996 և 1998 թվականներին եղել է Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Հոլշտայն Քիլ» ակումբում։ Այնուհետև խաղացել է Մայնի Ֆրանկֆուրտի «Շառլոտենբուրգ», «Հերտա», «Նյուրնբերգ», «Այնտրախտ», «Մարսել» ակումբներում։ Ամենաշատ հանդիպումները Քյոպկեն անցկացրել է «Նյուրնբերգի» կազմում՝ 262[2]։ 1996 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ[3]։
2001 թվականի հունիսի 15-ին Քյոպկեն հրաժեշտի հանդիպում է ունեցել Նյուրնբերգի մարզադաշտում, որտեղ հավաքվել է 40 հազար հանդիսական[4]։ Ընդհանուր առմամբ 346 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, 173-ը՝ երկրորդ Բունդեսլիգայում, 68-ը՝ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2010 թվականին «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի կայքում ինտերնետային քվեարկության միջոցով Քյոպկեն ընտրվել է դարի լեգենդար դարպասապահ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյոպկեի կարիերայի գագաթնակետը եղել է 1996 թվականը։ Եվրոպայի չեմպիոն դարձած Գերմանիայի հավաքականում նա ոչ միայն հիմնական դարպասապահն է եղել, այլև թիմի առաջատարներից մեկը։ Խմբային մրցաշարի վերջին խաղում Ջանֆրանկո Ձոլայից 11-մետրանոց է վերցրել, իսկ կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականի դեմ հետ է մղել Գարեթ Սաութգեյթի 11-մետրանոց հարվածը և ապահովել իր թիմի մասնակցությունը Եվրոպայի առաջնության եզրափակչին։ Քյոպկեն ճանաչվել է 1996 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ։
Եղել է Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը նաև 1998 թվականի աշխարհի առաջնությունում։ Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ հավաքականում ելույթներն ավարտել է այս մրցաշարից հետո։ Նրա հեռանալը ճանապարհ է բացել Օլիվեր Կանի համար։ Ընդհանուր առմամբ Քյոպկեն Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 59 հանդիպում[5]։
Հավաքականում կարիերան շարունակել է 2004 թվականին՝ այս անգամ մարզչի դերում։ Այդ տարի գլխավորելով Բունդեսթիմը՝ Յուրգեն Կլինսմանը առաջին հերթին փոխել է դարպասապահների մարզչին. Թոնի Շումախերի փոխարեն դարպասապահների նոր մարզիչ է դարձել Անդրեաս Քյոպկեն։
2017 թվականի ապրիլին Գերմանիայի ֆուտբոլային միությունը երկարաձգել է պայմանագիրը Քյոպկեի հետ մինչև 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը[6]։
Անհատական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ - 1993
- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖՊՎՄՖ վարկածով - 1996
- Եվրոպայի 1996 թվականի առաջնության լավագույն դարպասապահ (UEFA վարկածով)
- Ընդգրկվել է Եվրոպայի 1996 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում (ՈՒԵՖԱ վարկածով)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդին՝ Պասկալ Քյոպկեն (ծնվել է 1995 թվականին), հարձակվող է[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Статистика Андреаса Кепке в матчах за клубы». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «У «БАРСЕЛОНЫ» ДBA ВРАТАРЯ. И КАКИХ!». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «15 июня 2001 года прощальный матч Андреаса Кёпке собрал 40 тысяч зрителей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Статистика Андреаса Кепке в матчах за национальную сборную». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Немецкий футбольный союз продлил контракт с Кёпке (23.04.2017)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ ««Герта» подписала Паскаля Кепке — лучшего бомбардира «Эрцгебирге» и сына Андреаса Кепке (11.06.2018)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեաս Քյոպկեի էջը weltfussball.de կայքում
- Անդրեաս Քյոպկեի էջը fussballdaten.de կայքում
- Անդրեաս Քյոպկեի էջը kicker.de կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Քյոպկե» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հոլշտայնի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ