Սուրբ Աստվածամոր տաճար (Անտվերպեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածամոր տաճար
Onze-Lieve-Vrouwekathedraal
P1010905GroenplaatsAntwerpen.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար
Երկիր Բելգիա Բելգիա
Տեղագրություն Անտվերպեն
Հասցե Handschoenmarkt, B-2000 Antwerpen.
Թեմ Անվերպենի թեմ
Ներկա վիճակ գործող տաճար
Մասն է Բելգիայի և Ֆրանսիայի բեֆրուաներ
Ժառանգության կարգավիճակ Համաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Ժան և Պիեռ ամելներ (հայր և որդի)
Ճարտարապետական ոճ Գոթիկա
Հիմնադրված 1352[1]
Առաջին հիշատակում 1352
Սուրբ Աստվածամոր տաճար (Անտվերպեն)ը գտնվում է Բելգիաում
Սուրբ Աստվածամոր տաճար (Անտվերպեն)
Կոորդինատներ: 51°13′13.000800100002″ հս․ լ. 4°24′3.9996001000008″ ավ. ե. / 51.22027800002777553° հս․. լ. 4.401111000027777997° ավ. ե. / 51.22027800002777553; 4.401111000027777997
Պաշտոնական կայք

Անտվերպենի Աստվածամոր տաճար (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekathedraal), հռոմեական կաթոլիկ եկեղեցի Անտվերպենում (Բելգիա)։ Պատկանում է Անտվերպենի եպիսկոպոսությանը։ Կառուցվել է 1352 թվականին, և, չնայած առաջին փուլն ավարտվեց 1521 թվականին, տաճարի կառուցումը մինչև այժմ էլ համարվում է «անավարտ»: Նախագծված է գոթական ոճով ճարտարապետներ Ժան և Պիտեր Ամելյաների կողմից։ Տաճարում կան ժամանակի ամենանշանավոր նկարիչներից մեկի՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի բարոկկո ոճով արված բավականին նկարներ, ինչպես նաև այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Օտտո վան Վեենը, Հակոբ դե Բաքերը, Մարտին դե Վոսը։

Շինությունը տուժել է 1434 և 1533 թվականների հրդեհների, Արևմտյան Եվրոպայի սրբապղծությունների (1566 թվականի սրբապղծական շարժում, Նիդերլանդներ), ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Ներկայումս նրա վերականգնողական աշխատանքները խիստ անհրաժեշտ են։ Տաճարի զանգակախումբը, բազմաթիվ արձաններ ու նկարներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են։

Կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Աստվածամոր տաճարը Անտվերպենի մայր տաճարն է։ Այն արդեն բավական ժամանակ քաղաքի հիմնական խորհրդանիշն է, միջնադարյան գոթական արվեստի մեծագույն ներկայացուցիչ։ Բացի այդ, այն Բելգիայի ամենաբարձր տաճարն է իր Բենիլյուքսի աշտարակով (123 մետր)։ Նրա սիլուետը պարզ տեսանելի է քաղաքի յուրաքանչյուր կետից և դարձել է քաղաքային բնապատկերների գլխավոր հերոսը։ Սուրբ Աստվածամոր տաճարը մայր տաճարի կարգավիճակ է ունեցել 1559-1803 թվականներին և 1961 թվականից մինչև այժմ։

Տաճարի զանգավոր աշտարակը Ֆրանսիայի ու Բելգիայի այն 56 զանգերից է, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկ։ Նրա ներսում 17-րդ դարի ֆլամանդյան գեղանկարչության երկու նկարներ կան, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության մեջ մտնող Ռուբենսի վրձին պատկանող «Խաչիչ վեհացումը» և «Խաչից իջեցումը» կտավները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը՝ XVIII դարի պատկեր

Գոթական եկեղեցու hիմքի առաջին քարը դրվել է 14-րդ դարում, բայց ավելի քան երկու դար հետո նոր աշխատանքներն ավարտվել են։ Այնտեղ, որտեղ հիմա վեր է խոյանում մայր տաճարը, 9-րդ դարից մինչև 12-րդ դարը գտնվում էր Աստվածամոր ոչ մեծ մատուռը, որը 1124 թվականին ձեռք բերեց ծխական եկեղեցու կարգավիճակ[2] Տասներկուերորդ հարյուրամյակի ընթացքում այն փոխարինվեց մեծ ռոմանական եկեղեցով (80 մետր երկարությամբ ու 42 մետր լայնությամբ)[2]: Միայն նախորդ դարի 80-ական թվականներին իրականացված պեղումների արդյունքում պարզ դարձավ, թե ինչպիսի տեսք է ունեցել եկեղեցին նախկինում։ Սակայն նախկինում եղած ներքին կառուցվածքից գրեթե ոչինչ չի մնացել։

1352 թվականին սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որին վիճակված էր լինել Բելգիայի ամենամեծ գոթիկ տաճարը, ինչպես նաև Նիդերլանդների խոշորագույն գոթիկ եկեղեցին։ Տաճարի առաջին շինարարն էր Ժան Ամելը (ծագումով Բուլոնից)։ Տաճարին նվիրելով 40 տարի՝ նա մահացավ, այդպես էլ չտեսնելով տաճարի գոնե քառորդ մասը, իր գործը փոխանցելով որդուն՝ Պետերին։ Շինարարները մեկը մյուսի հետևից փոխարինեցին միմյանց. Ժան Տակ, վարպետ Էվրար, Գերման վան Վահեմակեր, նրա որդի Դոմինիկը. տաճարը կառուցվում էր բավականին դանդաղ, առանց շտապելու, իր վրա կրելով նոր ժամանակների հետքերը։

Ի սկզբանե տաճարի շինարարությունը որոշված էր այլ կերպ. այն պետք է կազմված լիներ երկու նույն բարձրության աշտարակներից, բայց այդ գաղափարը չիրականացվեց։ 1521 թվականին նոր Աստվածամոր տաճարը պատրաստ էր։ Հարավային աշտարակի կառուցումը հասավ միայն երրորդ առագաստին։ Տաճարի կառուցումն ավարտվեց ավելի քան 170 տարի տևած աշխատանքներից հետո։ Սակայն, տաճարն իրականում ավելի երկար է կառուցվել քան նշվում է։ Իրականում աշխատանքները տևել են ավելի քան երկու հարյուր հիսուն տարի (1352-1616)։ Տաճարը մինչ այժմ կիսակառույց է համարվում։

Տաճարի տեսքը «Կանաչ հրապարակ»-ի կողմից (առաջին պլանում Ռուբենսի արձանն է)

1533 թվականի հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած հրդեհը վնասում է շինության մեծ մասը։ Երկրորդ աշտարակի կառուցման աշխատանքերը հետաձգվեցին, ինչպես պարզվեց հետագայում, ընդմիշտ։ Նրա բարձրությունը կիսով չափ փոքր է հյուսիսային աշտարակի բարձրությունից իսկ գագաթին տեղադրված է փոքր գագաթնաձող։

Բացի այդ, տաճարը Անտվերպենի եպիսկոպոսության մայր եկեղեցին դարձավ միայն 1559 թվականին, բայց այդ կարգավիճակը կորցրեց 1801 թվականից (1801 թվականի կամ Նապոլեոնի կոնկորդատից հետո) և այն նորից վերականգնեց միայն 1961 թվականից[2][3]: 1566 թվականի օգոստոսի 20-ի սրբապղծությունների ժամանակ (որը տեղի է ունեցել 80-ամյա պատերազմի սկզբում), բողոքականները վերացրեցին տաճարի ինտերիերի մեծ մասը։ Ավելի ուշ, 1581 թվականին, բողոքականների վարչակազմի ժամանակ Անտվերպենի շատ տաճարներ ունեցվածքի բռնագրավման ենթարկվեցին։ Դրանք չշրջանցեցին նաև գլխավոր տաճարը։ Գեղարվեստական հարստությունների մի մասը ոչնչացվեց, ջնջվեց կամ վաճառվեց։ Հռոմակաթոլիկական իշխանությունը վերականգնվեց միայն 1585 թվականին Անտվերպենի անկումից հետո։

Անտվերպենի Աստվածամոր տաճարը Յոհան Դոմենիկուս Կվալյոյի վրձնով, 1820

1794 թվականին ֆրանսիացի հեղափոխականները, ովքեր գրավել էին շրջանը, կողոպտեցին Անտվերպենի Աստվածամոր տաճարը և հսկայական վնասներ հասցրին տաճարին։ Մոտավորապես 1798 թվականին ֆրանսիական վարչակազմը որոշեց վերացնել ամբողջ շինությունը, բայց այդ որոշումը կասեցվեց անձամբ Նապոլեոնի հրամանով։ Իր ողջ պատմության ընթացքում տաճարը բազմիցս է հարձակումների ենթարկվել, բայց ամեն նմանատիպ դեպքից հետո նրան հաջողվել է վերականգնվել։ 1816 թվականին տաճարին Փարիզից վերադարձվեց մշակութային մեծ արժեք ներկայացնող նախկինում տաճարից գողացված իորոշ իրեր, այդ թվում Ռուբենսի երեք գլուպգործոցները։ Ամբողջ 19-րդ դարի ընթացքում տաճարն ամբողջությամբ վերականգնվել ու նորացվել է. մասնավորապես, բելգիական նեոգոթիկայի հայրը՝ Ֆրանսուա Անդրե Դյուրլեն, նոր հատվածներ է կառուցել։

Տաճարի վերջին վերականգնողական աշխատանքները տարվել են 1965-1993 թվականներին[2]: Այդ ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել տաճարի ընդհանուր ոճի ու ինտրիերի պահպանման վրա։ Ընդհանուր առմամբ հաջողվել է պահպանել տաճարի ընդհանուր տեսքը։

Տաճարի երաժշտական քրոնիկոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

XV դարի սկզբից Անտվերպենի տաճարի երգչախումբը սկսեց իր երաժշտական կյանքի զարգացման ուղին, որի արդյունքում երաժշտության պատմության մեջ բավականին մեծացավ Տաճարի դերն ու նշանակությունը։ XV դարի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկը՝ Յոհաննես Օկեհեմը, 1443 թվականին տաճարում առաջնորդական փոխանորդ էր ծառայում։ Այնուհետև, 1492-1497 թվականներին նրան այդ պարտականության մեջ փոխարինեց մեկ այլ հայտնի կոմպոզիտոր՝ Յակոբ Օբրեհթը: Անտվերպենի աստվածամոր տաճարի ամենահայտնի օրգանահարներից են եղել Հենրի Բրեդեմերսը (1493-1501), ով ի վերջո դարձավ Ֆիլիպ Գեղեցիկի երեխաների ուսուցիչը, և Ջոն Բուլը (1615-1628), ով Ֆլանդրիա փախավ հայրենի երկրի արդարադատությունից խուսափելով։ Հայտնի է նաև, ար նա տաճարում օրգան է նվահել մինչև իր կյանքի ավարտը։ Այլ, ավելի պակաս հայտնի, բայց երաժշտության մեջ իրենց ավանդն ունեցող օրգանահարներ, ինչպիսիք են Յակոբուս Բարբիրեյը և Անդրեաս Պեվերնեգը նույնպես աշխատել էն տաճարում։

Երգեհոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտվերպենի աստվածամոր տաճարի գլխավոր երգեհոնը

Անտվերպենի մայր տաճարն ունի երկու հիմնական երգեհոն։ Գլխավոր երգեհոնը՝ Schyven-orgel, տաճարին ծառայում է արդեն ավելի քան 130 տարի։ Տաճարն այն ձեռք է բերել շնորհիվ Մարիա Էուխենիա Կեմպեների շռայլ նվիրատվության, ով իր մահից հետո՝ 1878 թվականի փետրվարի 20-ին տաճարին է նվիրում 150.000 ֆրանկ։

1889 թվականի մայիսի 18-ին պայմանագիր է կնքվում Բրյուսելյան Schyven Walcker & Cie ընկերության հետ (հետագայում երգեհոնն անվանակոչվեց այն ստեղծող ընկերության անունով) երգեհոնի պատրաստման ու տեղադրման հետ կապված հարցերի մասին։ Երգեհոնի վրա տարվող աշխատանքներն ավարտվեցին 1891 թվականի հոկտեմբերին և այն սկսեց ծառայել եկեղեցուն։ Երգեհոնն ունի 10 մետր երկարություն, զբաղեցնում է երեք հարկի տարածք։ Նրա կազմի մեջ է մտնում 90 ռեգիստր։

Այս ամբողջ ընթացքում երգեհոնը մի քանի անգամ լարվել ու վերանորոգվել է, բայց դետալների մեծամասնություննը դեռ օրիգինալն են։ 1986 թվականին կատարվեց նրա վերջին մանրամասն մաքրումը ու վերականգնողական խոշորածավալ աշխատանքները։ Անտվերպենի տաճարի համար Schyven-orgel-ը հանդիսանում է առաջին կարգի գործիքներից մեկը։ Բացի այդ կա նաև նոր երգեհոն, որը պատրաստվել է Շվեյցարական Metzler (1993) ընկերության նեոբարային ոճով։

Ներկայումս տաճարի երկու երգեհոնների սպասարկումն իրականացվում է Սինտ Նիկլասից ժամանած երիտասարդ երգեհոնահարներ Վան դե Վելդեի ու Էթյեն դե Մունկի կողմից։

Անտվերպենի տաճարի երգչախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտվերպենի Աստվածամոր տաճարի նվագախումբը (2005 թվականի մայիսի 5)

Անտվերպենի Աստվածամոր տաճարի երգչախումբը (Antwerps Kathedraalkoor (AKK)) իր տարեգրությունը սկսել է 1382 թվականից։ Տաճարի պատմության հարյուրամյակների պատմության ընթացքում երգչախումբը բազմիցս ցրվել ու նորից վերականգնվել է և գործել է անգամ պատերազմների ժամանակ։ 1927 թվականին երգչախումբը վերականգնեց այդ սովորությունը և այն այժմյան ձևաչափով կոչվում է «Անտվերպենի մայր տաճարի տղաների երգչախումբ» կամ «Անտվերպենի Աստվածամոր տաճարի երգչախումբ»: 1971 թվականից այն նաև մեծահասակների երգչախումբ դարձավ։ 1985 թվականին հիմնվեց նաև աղջիկների երգչախումբը։

Աղջիկների ու տղաների երգչախմբերը երգեցողությունն իրականացնում են միասին կամ հերթով գրեթե ամեն կիրակի առավոտյան ժամը 10:30-ին, Անտվերպենի Աստվածամոր տաճարի ծիսկատարությունների սրահում։ Ամեն տարի հուլիսին երգչախումբը հյուրախաղեր է սկսում դեպի արտասահման։

Ժամանակակիցների կարծիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտվերպենի Աստվածամոր տաճարը գիշերային լուսավորության պայմաններում

XVI հարյուրամյակի սկզբում Անտվերպենի Աստվածամոր տաճարի շինարարությունը վերջապես հասավ իր ավարտին։ Տաճարի հիմնական տեսքն արդեն պատրաստ էր և իր գոթիկ աշտարակով տաճարը սկսեց «իշխել» քաղաքի վրա։ Անտվերպենի Աստվածամոր տաճարի զանգակների աստվածային ձայներն ու բարձրությունը զարմացրել են ժամանակակիցներին։ Իր ժամանակներում Կառլոս V-ը՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը, ապշած էր տաճարի ժայրաձողերի բարձրությամ, և նույնիսկ կարծում էր, որ դրանք պետք է դրվեն ապակե շրջանակների մեջ։ Նապոլեոնն ակյն հավասարեցրեց բրաբանտյան նժանյակի հետ։

Հանրահայտ գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը, ով Անտվերպենում եղել է հենց այն ժամանակ, երբ տաճարի շինարարությունը մոտենում էր ավարտին, իր օրագրում գրել է.

Aquote1.png ...Անտվերպենի Աստվածամոր տաճարը չափազանց հսկայական է, այնքան հսկայական, որ այնտեղ միաժամանակ մի քանի ծառայություն է մատուցվում, բայց դրանք միմյանց չեն խանգարում: Այնտեղ միշտ հիանալի տոնակատարություններ են ու նվագում են հնարավոր լավագույն երաժիշտները: Տաճարում շատ սրբապատկերներ ու հիանալի որմնանկարներ կան: Հատկապես հրաշալի է աշտարակը: Aquote2.png


Հայտնի անգլիացի գրող Ուիդան այցելել է Բլգիա XIX դարում ու գրել է «Ֆլանդրիական շուն» վեպը, որը հետագակյում, դարձել է մշակութային ստեղծագործություն։ Վեպի շնորհիվ հետաքրքրությունը Քաղաքի ու յատկապես տաճարի նկատմամբ զգալիորեն աճեց

Մ. Յ. Գերմանը գրում էր.

Aquote1.png Դժվար թե Անտվերպենի տաճարը դիմանար Ռեյմսի ամրակուռ տաճարի (իր արքայական Փարիզի Աստվածամոր տաճարով) հետ համեմատությանը: Բայց այն ունի ինչ-որ յուրահատուկ, մռայլ հատկանիշները: Այնպիսի տպվորություն է, որ ինքը շենքը հպարտնում է անկյունայնությամբ, գեղեցկությամբ, իր անկրկնելիությամբ և նույնիսկ իր, շենքերի արանքում կորած լինելով, ինչը թույլ չի տալիս ողջ հմայքով երևալ: Aquote2.png


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեւմտյան ճակատ

Անտվերպենի Սուրբ Աստվածամոր տաճարը դասական գոթական խաչաձև շինություն է։ Իրենից ներկայացնում է 7 նավանի բազիլիկա, իրարից բաժանված միջանցքներով (տրեպենստ)։

Այս խաչաձև հիմքով բազիլիկ եկեղեցու հատակագիծն ունի հատվող խաչի տեսք՝ իրարից բաժանվող նավերով։ Նավի ու տրեսեպտի հատման վայրը հիշեցնում է լատինական խաչի պատկերը, որոնք ավարտվում են կողային ելուստներով կամ գմբեթի ու աշտարակի աստղաձև կամարով։

Շինության հիմնական մասը կառուցվել է 1352-1521 թվականներին։ Շինարարության համար հիմնակայնում օգտագործվել է աղյուս ու սպիտակ քար։ Տանիքն ու ծածկույթը դիմացկուն բնափայտից են, մասնավորապես կաղնեփայտից։ Առաջին հատվածի շինարարությունն ավարտվել է 1487 թվականին, չնայած տրանսեպտի վրա տարվող աշխատանքները շարունակվել են մինչև 1495 թվականը։ Դրանից հետո երկար ժամանակ հարավային աշտարակն ու էլի որոշ հատվածներ կիսակառույց են մնացել։ Տաճարի շինարարական աշխատանքներում իր մասնակցությունն է ունեցել նաև հռչակավոր հոլանդացի ճարտարապես Ռոմբուտ II Կելդերմանսը։

Տաճարի ճարտարապետական տարրերի մեծամասնությունը լի է հասուն «բրաբանտյան գոթիկայի» ոճով, և իրենից ներկայացնում է նոր տեսակ նոր ոճի շրջանակներում։ Այդ կերպ տաճարում չկան շրջանաձև սյուներ կորընթարդ կապիտելի կիրառմամբ, այլ օգտագործված է փնջային սյուներ, որոնց կողերի միջև արանքներ չկան։ Տաճարը հիացնում է իր հետնակողմյան ճակատով, որի գեղեցիկ տեսքը մեծամասամբ ապահովում է էլեգանտ ու ազդեցիկ Հյուսիսային աշտարակը, որը պարզ տեսանելի է քաղաքի ցանկացած կետից։

Աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային մեծ աշտարակը (Տեսքը Շելդա գետի ձախ ափից)

Անտվերպենի Աստվածամոր տաճարը պսակված է երեք աշտարակներով։ Հատկապես տպավորիչ է տաճարի հյուսիսային հսկայական աշտարակը, որը բառի բուն իմաստով մխրճվում է ամպերի մեջ։ Աշտարակի գագաթին գտնվում է ութանկյունաձև շինությունը թեթև գեղեցիկ խաչով։ Աշտարակի միջին մասում գտնվում է տաճարի ժամատախտակը։ Հյուսիսային աշտարակը, ունենալով 123 մետր բարձրություն, համարվում է Բենիլյուքսի երկրների ամենաերկար աշտարակը։ Այն կառուցվել է Անտվերպենի քաղաքային միջոցներով ու համարվում է գոթիկ արվեստի շեդեվրներից։ Նրա կառուսողական աշխատանքներն ավարտվել են 1518 թվականին։

XIX դարում իրականացվեցին առաջին վերականգնողական աշխատանքները։ Տաճարի զանգակատանը հաշվվում են ավելի քանի 40 զանգեր ու կարիլիոններ։

Դեպի հյուսիսային տաճարի զանգակատուն տանում է հասկայական միակողմանի աստիճանաշարքը, որում հաշվում է մոտավորապես 515 քայլ, բայց կա նաև այլ սանդուղք զուտ նայողների համար։ Այցելուների համար աշտարակը բաց է ամեն տարի ապրիլից սեպտեմբեր ամիսներին, չորեքշաբթի օրերին։ Էկսկուրսիաների ժամանակ այցելուները աշտարակ մտնում են հատուկ մարդկանց հսկողությամբ։ Նրա ինտերիերի յուրաքանչյուր ֆրագմենտ անփոխարինելի է և խիստ պաշտպանության տակ է։

Հարավային աշտարակը ևս պլանավորված էր հյուսիսայինի բարձրության ու նրան սիմետրիկ։ Նրա շինարարությունը պետք է իրականանար տաճարի եկամուտնրի հաշվին, բայց գումարի պակասի պատճառով այն այդպես էլ չավարտվեց։ Հարավային աշտարակը այդպես էլ մնում է կիսակառույց վիճակում, մինչև այժմ ունի հյուսիսայինի բարձրության կեսին հավասար բանաստեղծություն ու կարճ ծայրաձող։ Այսպես թե այնպես երկու աշտարակներն էլ չունեցան նախաօպես պլանավորված բարձրությունը։

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամվերպենյան տաճարի անվակունդը

Անվերպենյան տաճարը բազմիցս վերանորոգվել է՝ իր մեջ ավելացնելով նոր ժամանակաշրջանին բնորոշ գծեր։ Օրիգինալ ինտերիերից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Ռեֆորմացիայի շրջանում սրբապատկերային ապստամբություններին զեհ դարձան բազմաթիվ գեղարվեստական արժեք ներկայացնող աշխատանքներ։ Վիտրածներ, արձաններ, հուշատախռակներ, տասնյակ զոհասեղաններ, դամբարաններ, գերեզմաններ, սրբություններ ոչնչացվեցին կամ ավարվեցին տասնյակ կալվինականների կողմից։ Հավերժ կորան բազմաթիվ հրաշալի նկարներ ու մասունքներ։ Օրիգինալ ձևավորիումից պահպանվել են միայն Մադոննայի XIV դարի մարմարե պատկերն ու որոշ որմնանկարներ, որոնք վկայում են տաճարի գոթական ոճի լինելու մասին։ Ավելի ուշ տաճարը վերականգնվել է բարոկկո ոճով և դարեր անց նորից վերականգնել է երբեմնի հմայքը, սակայն այս անգամ արդեն նեոգոթիկ ոճով։ Եկեղեցու ներքին հարդարումը բազմիցս վերանորոգվել է տարբեր նկարիչների ու քանդակագործների կողմից։ Դա հենց այն է, ինչը յորահատուկ է դարձնում այս տաճարը։ Միևնույն տաճարում առկա են ամենատարբեր ոճերի նկարներ ու քանդակներ՝ գոթիկա, բարոկկո, ռոկոկո, ռենեսանս, նեոգոթիկա:

Տաճարի ներսը բավականին լուսավոր է ու զարմացնում է իր ընդարձակությամբ ու դատարկությամբ։ Այդ զգացողությունը պահպանվում է անգամ այն ժամանակ, երբ ծիսական արարողությունների ժամանակ այն լցվում է որքան հնարավոր է. թվում է, թե մարդկանց ոչ մի քանակություն ի վիճակի չէ լցնել այն։ Անվերպենյան տաճարի ինտերիերը բավականին խիստ է ու հանդիսավոր։ Գմբեթի նկարազարդումները կատարվել են 1647 թվականին վարպետ Կորնլիուս Սհյութի կողմից։ Արքեպիսկոպոսական բաժինը պատրաստվգել է քանդակագործ Վան դեր Վոորտի կողմից բարոկկո ոճով 1713 թվականին։ Նրան զարդարում է հարուստ շարքը. ծառեր, թռչուններ, բազմաթիվ ֆիգուրաներ, զարդեր։ Լուսամուտի վիտրաժները, որոնք եկեղեցական դրվագներ են պատկերում, նույնպիսի շքեղ տեսք ունեն, ինչպես զոհասեղանների հատվածները։

Տաճարի գլխավոր մուտքի մոտ գտնվում է հսկայական աղդեցիկ նախասրահը։ Նրան զարդարում է բարդ եռահարկ Ահեղ դատաստանի ռելիեֆը։ Տաճարի մուտքի մասում պատկերված է Ուխտի տապանի տեսարանը։ Ինքը զոհասեղանը կառուցաված է հին ռոկոկոյի ոճով, նրա դիմաց պատկերված է Սուրբ Հաղորդության Եղբայրության որմնանկարը։ Դիմացի ձախ հատվածն ունի կեղեցիկ մուգ հարթակների հավաքածու ինը խոստովարաններով։ Դրա տակ պատկերրված են Տասներկու առաքյալները, որոնց ուղեկցում են տասներկու կանացի ֆիգուրներ։ Զանգակատան գմբեթային մասում պատկերված է Աստվածային շնորհքը, որի շնորհիվ էլ կկոչվի Անտվերպենի տաճարը։ Որոշ որմնանկարներ վերականգնվել են սկզբնականից (մինչև 1566 թվականի սրբապղծությունը), մյուսներն ամբողջությամբ փոփոխվել են։ Տաճարը նաև մի քանի սչբապատկերային վիտրաժ ունի։

Սրբազան Հռոմեական կայսրության իմպերատոր Կառլոս V-ը պնդում էր, որ տաճարի գագաթնաձողը պետք է ապակե շրջանակի մեջ դրվի։ Նապոլեոնն այն հավասարեցրեց բրաբանտյան ժանյակին[4] Տաճարի ամենամեծ զանգի սպասարկման համար 16 զանգակահար է անհրաժեշտ[5]: Արևմտյան մուտքը ուղեկցվում է սուրբ Վիլիբրոդի քարոզիչների արձաններով, Վարկած կա, որ նա Անտվերպենում եղել է մետավորապես XVII դարում:

Տաճարը շրջապատում են բազմաթիվ տապանաքարներ։ Այստեղ են թաղված Անտվերպենի եպիսկոպոսներ, հասարակական գործիչներ և ուրիշներ։ Հայտնի են եպիսկոպոս Ամբրոցիո Մարիուս Կապելլոյի մարմարե քարատապանը, Բուրգունդիայի դուքս Կառլ Խիզախի կնոջ՝ Իզաբելա Բուրգունդացու բրոնզե հուշակոթողը։ Տաճարի տարածքում կա նաև արձաններով հարուստ արձանագրություններ պարունակող քարեր ու Դաշինքի տապանի ձևով աղոթատուն։

Տաճարի գեղանկարչության եզակի նմուշներն ու տաճարի ինտերիերի մյուս հարստությունները տեսնելն ու լուսանկարելը վճարովի է։ Անտվերպենի կենտրոնում կան խանութներ, որոնցում վաճառվում են Սուրբ Աստվածամոր տաճարի ուղեցույցներ տարբեր լեզուներով։

Հիմանական գեղարվեստական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստվածային խաչի վեհացումը» եռապատումը, 1610 (Ռուբենս), Անտվերպենի Աստվածամոր տաճար

Տաճարի ինտերվիույի մեջ են մտնում, ինչպես համարվում է, հանրահայտ ֆլամադացի գեղանկարիչ Ռուբենսի լավագույն կտավները. մոնումենտալ «Աստվածային խաչի վեհացումը», «Սրբագույն կույս Մարիամի վերափոխումը» և «Քրիստոսի խաչելությունը» կտավները։ Դրանց նկարվել են հատուկ Անտվերպենի Աստվածամոր տաճարի համար։ Հատկապես մեծ արժեք է ներկայացնում «Խաչից իջեցումը» կտավը, որը համանուն եռապատման հիմքն է։ Այն Ռուբենսի կողմից նկարվել է 1612 թվականին, նրա Իտալիայից վերադառնալուց հետո։ Գլխավոր զոհասեղանի հետևի մասում գտնվում է տեղացի վարպետ Աբրահամ Մատիսենի «Մարիի մահը» կտավը։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռապատում։ Բնափայտ, յուղաներկ։ Չափերը. 4,60 մ х 3,40 մ կենտրոնական վահանակի համար և 4,60 մ х 1,50 մ Կողքային վահանակների համար։ Կոմպոզիցիան ստեղծվել է Սուրբ Վոլբուրգի հին եկեղեցու համար։ Տաճարին է փոխանցվել 1816 թվականին։

Եռապատում։ Հիմքը կազմում է նույնանուն մոնումենտալ կտավը։ Միջին վահանակն ավարտվել է 1612 թվականին, կողքային վահանակներն ավելացվել են ավելի ուշ։ Չափերը. միջին վահանակ՝ 4,21 մ х 3,11 մ, երկու կողքային վահանակներ՝ 4,21 մ х 1,53 մ։ Սա վարպետի ամենահայտնի կտավներից է և բարոկկո գեղանկարչության հզորահույն գլուպգործոցներից։ Պատկերվել է հրացանակիրների միության պատվերով, որոնց հովանավորը համարվում է Սուրբ Քրիստոֆերը (նկարիչը հենց նրան է պատկերել կտավի փախ ծայրում)։

Այց շարքի նկարներից երկուսը տաճարից հանել ու Ֆրանսիա էին տարել Նապոլեոնի հրամանով, բայց էլի տաչարին են վերադարձվել XIX դարում:[4]

Չափերով մյուսներից ավելի փոքր եռապատում։ Չափերը. կենտրոնական հարթակ՝ 1,38×1,98 մ և երկու կողմնային հարթակներ՝ 1,38×0,40 մ։ Մորետուս Պլանտին ընտանիքի պատվերով (այդ ժամանակներում Անտվերպենում հայտնի մարդիկ) կոմպոզիցիայում ներառվել են նաև Յանայի ու Մարտինի՝ այդ ընտանիքի երկու անդամների տապանագրերը։ Վերոհիշյալ մարդիկ պատկերված են նաև նկարի կողմնային հարթակներում։

  • «Սրբագույն կույս Մարիամի վերափոխումը», 1626 (Ռուբենս)

Կտավ, յուղաներկ։ Չափերը. 4,90 х 3, 25 մ։ Կտավն օգտագործվել է հին զոհասեղանային մասի պատի փոխարեն, որը հեռացվել է 1581 թվականին։

Այլ, պակաս պայծառ, բայց ուշադրության արժանի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանա» (Մարտին դե Վոս): Անտվերպենի Սուրբ Աստվածամոր տաճար
  • Որմնանկարի մնացորդներ։ Տասնհինգերորդ դարի անաուն ստեղծագործություն (տաճարի մուտքի մոտի ժամատան պատին)։
  • «Մարիայի մահը, 1633 (Աբրահամ Մատիսեն):
  • «Մարիայի մահը» կամ «Ստվածամոր վերափոխումը» (Մարիան, ըստ ավանդության, տաճարի հովանավոր կույսն է)։ Եկեղեցու հետրի մասում, խորանի վերջում գտնվող գեղանկարչական ստեղծագործություն։ Մոնումենտալ կտավ (5 մ х 3,25 մ) Մարիա կույսին նվիրված շարքից (Ռուբենսի «Սրբագույն կույս Մարիայի վերափոխումը» (խորանի տակ) և «Ստվածամոր վերափոխումը» գմբեթի վրա (Կորնելիուս Սյութ))։
  • «Ստվածամոր վերափոխումը», 1647 (Կորնելիուս Սյութ)։ Տաճարի գմբեթային մասի որմնանկար, որը զբաղեցնում է 5.8 մ տրամագծով տարածք։ Դրա աշխատանքները տարվել են հենց գմբեթի ներքևից 43 մ բարձրության վրա։ Այդ որմնանկարը տպավորություն է ստեղծում, որ գմբեթն ուղիղ երկնքի տակ է։
  • «Դատաստանի օր» 1580 (Յակոբ դե Բակեր)։
  • Քրիստոֆեր պլանտինի պատվին նկարված եռնկար։ Հատկապես տպավորիչ է մոնումենտալ կտավի կենտրոնական վահանակը, որում պատկերված է Ապոկալիպսիսի գալը։
  • Լիկ Քրիստի «Vera effigies» (38 х 32 սմ) Սպիտակ մարմարի վրա յուղաներկով արված գեղանկար, որը գերմանական պատային գեղանկարչության օրինակներից է։ Նարկայացնում է տասնյոթերորդ դարը:

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածամոր արձանը նորածնի հետ
  • Սուրբ Աստվածամոր արձանը նորածնի հետ կարրարյան մարմարից (1,27 մ բարձրությամբ)։ Սա անանուն աշխատանք է, հայտնի, որպես XIV դարի գոթիկ քանդակագործության, մասնավորապես Մյոզի (Մաասի) դրոցի, հիանալի օրինակ։ Այս արձանի ստեղծումը կապված է «Աստվածամոր մարմարե արձանների Մաաս օրովինցիայի արկեստանոցի» հետ, որը մասնագիտացած էր նմանատիպ մարմարե արձանների պատրաստման մեջ և 1350 թվականին գտնվում էր Լյեժայի շրջանում (մոտավորապես հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է արձանը)։ Արձանը տաճարում կանգնեցվել է 1866 թվականին։
  • Փայտե ուշ ռոկոկո ոճի մեղրաոսկեգույն Ուխտի տապանով աղոթարան, պատված Հաղորդության նախանկարների խորաքանդակներով։ Խորանում պատկերված է Սուրբ Հաղորդության եղբայրությունը (պատկերվել է հենց եղբայրության պատվերով)։ Աղոթարանի աշխատանքները տարվել են Հենդրիկ Վեբրուգհեն Ֆրանսի (1654-1724) ու Հենդրիկ Պոտեր II-ի (1725-1781) կողմից Իգնաթիա Յդուս Պիկավետի հսկողության տակ։
  • Տարբեր քանդակներ ու որմնային աշխատանքեր։
  • Վիտրաժներ։
  • Կաղնային վիտրաժների սեկցիաներ
  • 1713 թվականի ինը խոստովանատներ (որոնց համար նախատեսված բաժինները բերվել են Հեմիկսեմի Ցիստերցյան Սեն-Բեռնար աբբայությունից (Անտվերպենի պրովինցիա)։ Խոստովանատները հավաքվել են այն տեսքով ինչպիսին հիմա են միայն Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից հետո)

Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրությունը՝ (կառույցի) 120 մ[6]
  • Առավելագույն բարձրությունը՝ (կառույցի) 123 մ (ճիշտ այնպես ինչպես Սոլբերինյան տաճարինը՝ Մեծ Բրիտանիայի ամենահին ու ամենամեծ տաճարը; այն դեպքում երբ Նոտր-Դամ-դը-Պարի՝ 96 մ; Ուիլիամի տաճար՝ 162 մ (մեծագույն կաթոլիկական տաճարներ))
  • Հյուսիսային աշտարակի բարձրությունը՝ 123 մ[2] (Ստրասբուրգի տաճար՝ 142 մ; Քյոլնի տաճար՝ 157,38 մ; Ռուանի տաճար՝ 151 մ)
  • Հարավային աշտարակի բարձրությունը՝ 65,30 մ[2] (Քյոլն՝ 157,31 մ; Փարիզ՝ 68,35 մ; Ռուան՝ 75 մ; Ամմենի տաճար՝ 61,70 մ)
  • Աստիճաններ՝ 515 (Քյոլն՝ 509 (97,25 մ); Ույլմ՝ 768 (143 մ))
  • Կամարների բարձրությունը՝ 27,5 մ[2]
  • Կենտրոնական նավի բարձրությունը՝ 40 մ
  • Տաճարի երկարությունը՝ 117 մ[2] (Փարիզ՝ 123 մ);
  • Տաճարի լայնությունը՝ (կառույցի) 75 մ[2]
  • Լայնությունը (նավի) - (կառույցի) 53,5 մ
  • Ընդհանուր երկարությունը (ներսից)՝ 119 մ
  • Կենտրոնական նավի երկարությունը՝ 117 մ[2] (Քյոլն՝ 144 մ. Գերմանիայի ամենաերկար նավն ու աշխարհի մեծագույններից; Փարիզ/Ռուան՝ 60 մ; Ամյեն՝ 133,50 ն; Սոլիսբուր՝ 134,7 մ)
  • Տրանսեպտի ներքին երկարությունը՝ 75 մ[2] (Փարիզ 48 մ; Քյոլն՝ 85,4 մ; Ամեն՝ 67 մ; Սոլիսբուր՝ 21 մ)
  • Ընդհանուր լայնությունը՝ (ներսից)՝ 76 մ
  • Հատող նավի ճակատի լայնությունը՝ 21 մ
  • Երկայնական նավի ներքին երկարությունը՝ 53,5 մ[2]
  • Արևմտյան ճակատի լայնությունը՝ 53 մ / 54 մ (Ուլմ՝ 61,60 մ / 48,8 մ (մոտավոր այդքան է նաև Քյոլնի ու Սոլիսբուրի տաճարներինը); Փարիզ՝ 43,5 մ; Ամեն՝ 48,78 մ)
  • Կամարների բարձրությունը՝ 27,5 մ (Քյոլնի տաճար՝ 43,35 մ / 46.80 մ - ամենաբարձրերից մեկը)
  • Հատման նավի ճակատի բարձրությունը՝ (առաստաղ)՝ 69,95 մ
  • Կենտրոնական աշտարակի բարձրությունը՝ (տանիք)՝ 64,85 մ (Քյոլն՝ 109,00 մ; Փարիզ՝ 96 մ; Ստրասբուրգ՝ 151 մ; Ամեն՝ 112,70 մ; Սոլիսբեր՝ 123 մ)
  • Տանիքի ծայրի բարձրությունը ՝(տրանսեպտի գմբեթ)՝ 43 մ
  • Միջին նավի ներքին բարձրություն՝ 33,5 մ
  • Մուտքերի բարձրությունը (կամարներ)՝ 28 մ (Քյոլն՝ 19 մ; Ուլմ՝ 20,55 մ; Փարիզ՝ 10,1 մ / 10,5 մ; Ամեն՝ 19,7 մ; Սոլիսբեր՝ 11 մ)
  • Տարածքի մակերեսը (առանց կամարների)՝ 430.000 մ² (Քյոլն՝ 407.000 մ²; Ուլմ՝ 190.000 մ²; Փարիզ՝ 115.000 մ²; Ամեն՝ 200 000 մ²; Սոլիսբեր՝ 85.000 մ²)
  • Տաճարի մակերեսը (ամբողջությամբ)՝ 8.800 մ²[2] (Քյոլն՝ 7.914 մ²; Ուլմ՝ 8.260 մ²; Փարիզ՝ 5.500 մ²; Ամեն՝ 7.700 մ²; Սոլիսբեր՝ 4.350 մ²)
  • Առավելագույն մակերեսը (ներքին)՝ 8.000 մ²
  • Պատուհանների պատկերես (մոտավորապես)՝ 8.500 մ²
  • Տանիքի մակերես (մոտավորապես)՝ ավելի քան 10.000 մ²
  • Պատուհանների քանակը՝ 128 (55 վիտրաժներ) (Սոլիսբեր՝ 365 - տարվա օրերի թվով)
  • Զանգեր՝ 49
  • Սյուների ու կամարների քանակը՝ 125 (Փարիզ՝ всего 75; Սոլիսբեր՝ 195; մյուսները մոտավորապես 120-130)
  • Նավերի քանակը՝ 7
  • Հիմնական խորանների քանակը՝ 57
  • Նստատեղերի քանակը՝ 2.400[2]
  • Տարողունակությունը (մարդ)՝ 25.000 (Ույմլի ու Քյոլնի՝ 20 - 30 հազարական; Փարիզ՝ 9.000)

Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հանդիսանում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ամենագրավիչ վայրերից մեկը։ Տարեկան տաճար են այցելում ավելի քան 320.000 մարդ։ Դա խիստ անհրաժեշտություն է, քանի որ տարեկան տաճարի վրա ծախսվում է մոտավորապես 1,5 միլիոն եվրո, այն պայմանով, որ զբոսաշրջիկների տաճարի վրա ծասխված գումարի մի մասը պետք է առգրավվի։

Անտվերպենի տաճարի լեգենդներն ու ավանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյություն ունի մի ավաբնդազրույց, որ հին ժամանակներում այն տեղում, որտեղ այժմ գտնվում է Անտվերպենի Աստվածամոր տաճարը, գտնվել է չար հսկա Դրուոն Անտիգոնի ամրոցը։ Վերջինս սաստիկ հարկեր էր նշանակել ու օրինախախտներին պատժում էր ձեռքերը կտրելով։ Այդպես շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել քաջարի ռազմիկ Սիլվիա Բրաբոն, ով հսկային մարտի է կանչել, կտրել նրա ձեռքն ուն նետել Շելդա գետը։ Կարծիք կա, որ հենց այդտեղից է առաջացել քաղաքի անվանումը «Նետել ձեռքը»: Անտվերպենի տաճարի գլխավոր ժամատան վերևից երևում է գետն ու Սիլվիա Բարբոյի պատվին կանգնեցված պոստամենտը։
  • Դեռևս հին ժամանակում քաղաքի հոգաբարձուհին էր համարվում կույս Մարիան և քաղաքի հիմնական սրբությունը՝ Մադոննայի հին արձանը երկար ժամանակ պահպանվել է քաղաքի մի փոքրիկ մատուռի ժամատանը։ Շատերը համոզված են, որ արձանի ու ևաճարի պահպանության համար հովանավորում է քաղաքի հոգաբարձուհին։ Ոմնաք անգամ պնդում են, որ քանի դեռ ադ արձանը գտնվում է քաղաքում, Անտվերպենը ապահով է։ Քաղաքի բնակիչները սիրում են իրենց կույսին ու նրան ամեն ինչից վեր են դասում։
Անտվերպեն քաղաքի համայնապատկերը Շելդա գետի ձախ ափից (կենտրոնում Անտվերպենի Աստվածամոր տաճարի աշտարակն է)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաճարի շինարարությունը տևել է գրեթե 250 տարի։
  • Եկեղեցու ներքին հարդարումը բազմիցս վերանորոգվել է տարբեր նկարիչների ու քանդակագործների կողմից։ Դա հենց այն է, ինչը յորահատուկ է դարձնում այս տաճարը։ Միևնույն տաճարում առկա են ամենատարբեր ոճերի նկարներ ու քանդակներ՝ գոթիկա, բարոկկո, ռոկոկո, ռենեսանս, նեոգոթիկա:
  • Յուրահատուկ ճակատային մասի ու սյուների կառուցվածքի շնորհիվ տաճարը կարող է տեղավորել մինչև 25,000 մարդ։ Այն աշխարհի ամենատարողունակ տաճարներից է։
  • Տաճարնյ ունի 49 զանգերով կարիլիոն։
  • Տաճարի բոլոր զանգերի զանգվածների գումարը 27.648 կգ է։
  • Ամենածանր զանգը՝ Karolus (1507) կշռում է 6434 կգ։
  • Տաճարի պահպանության համար տարեկան տրամադրվում է 1,5 միլիոն եվրո։
  • Տաճարի ամենամեծ զանգի սպասարկման համար անհրաժեշտ է 16 զանգահար[5]:
  • Տաճարն ունի 57 հիմանակն զոհասեղաններ, որոնք տարածված են շինության ամբողջ տարածքում։
  • Schyven՝ տասնիններորդ դարի օրգան, տաճարի գշխավոր օրգանը, որյ ունի 90 ռեգիստր և 5770 փող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.odis.be/lnk/OB_2913
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 «History»։ Diocese of Antwerpen։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-13-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 3 
  3. Անտվերպենի եխիսկոպոսույթան գործունեությունն այդ ժամանակահատվածում կասեցված էր (անգլ.)
  4. 4,0 4,1 Dunton, Larkin (1896). The World and Its People. Silver, Burdett. էջ 164. 
  5. 5,0 5,1 Dunton, Larkin (1896). The World and Its People. Silver, Burdett. էջ 165. 
  6. «Art & Architecture - Facts and Figures»։ Diocese of Antwerpen։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-13-ին։ Վերցված է 2009 թ․ հունվարի 3 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rynck, Patrick (2005). The Cathedral of Our Lady in Antwerp. Ghent: Ludion. ISBN 9055445800. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]