Բելգիայի ֆլամանդախոս համայնք
| Հոլանդերեն | Ֆրանսերեն | |
| Գերմաներեն | Երկլեզու (հոլ./ֆր.) | |
| Համայնք | Տարածաշրջան | |
|---|---|---|
| Ֆլամանդական | Ֆլամանդական | |
| Մայրաքաղաք (Բրյուսել) | ||
| Ֆրանսախոս | ||
| Վալոնիա | ||
| Գերմանա- | -լեզու | |
Ֆլամանադալեզու համայնք (հոլ.՝ Vlaamse Gemeenschap, ֆրանսերեն՝ Communauté flamande, գերմ.՝ Flämische Gemeinschaft), Բելգիայի 3 լեզվական համայնքներից (ֆրանսախոս և գերմանախոս) մեկը[1]։
Լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքն ունի հետևյալ լիազորությունները․
- կրթություն (բացառությամբ աստիճանաշնորհումը),
- մշակույթ և լեզվական հարցեր,
- ֆլամանդալեզու հեռուստա- և ռադիոհեռարձակում,
- սպորտ։
Ֆլամանդախոս համայնքին են վերաբերում Ֆլամանդական տարածաշրջանի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի նիդերլանդախոս բնակիչները։
Լեզվական համայնքների և շրջանների (1980 թվական) ստեղծումից անմիջապես հետո տեղի ունեցավ Ֆլամանդական հանրության և ֆլամանդական շրջանի միավորում։ Այսպիսով այդ երկու մարմիններն այժմ ունի միասնական խորհրդարան և միասնական կառավարություն (ինչպես օրինակ Վալոնյան շրջանն ու Ֆրանսիական համայնքն անկախ կազմավորումներ են), որոնք ունեն երկու մարմինների լիազորություններ (համայնք՝ մշակույթ և կրթություն, շրջան՝ տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, հրապարակային աշխատանքներ)։ Սակայն Բրյուսելի տարածքում ֆլամանդական կառավարությունն ունի միայն համայնքի լիազորություններ։ Այդ լիազորությունները տարածվում են միայն նիդերլանդախոս մշակութային և կրթական կազմակերպությունների վրա, ֆրանսախոս հիմնարկները ենթարկվում են ֆրանսիական համայնքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фламандское сообщество». belgika.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
| ||||||||||||||||