Խոշոր առողջարան է, շախմատի միջազգային ամենամյա մրցումների վայր։ Հասթինգսի շրջանում 1066 թվականին Նորմանդիայի Վիլհելմ դքսի զորքերը պարտության մատնեցին Պարոլդ թագավորի անգլո-սաքսոնյան զորքերին։
2008 թվականի տվյալներով քաղաքում ապրում է 86, 4 հազար մարդ։ 1920 թվականից այստեղ անց է կացվում Հասթինգսի շախմատային մրցաշարը։
Առաջին անգամ հիշատակվում է 790 թվականին «Hastingas» անունով։ Ենթադրում են, որ սկզբնապես եղել է բնակիչների անվանումը՝ կազմված անձնանունից (որի հիմքում ընկած է «ուժ» իմաստն արտահայտող մի հին անգլերեն բառ) և -ing վերջածանից, որը նշում է հետնորդերին կամ կախյալներին[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 256)։