Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ
Հարյուրամյա պատերազմ
Battle najera froissart.jpg
Տեսարան Նախերայի ճակատամարտից
Թվական 1351-1369
Վայր Կաստիլիայի թագավորություն, Իսպանիա
Արդյունք Էնրիկե II Կաստիլիացու հաղթանակ
Հակառակորդներ
Royal Coat of Arms of the Crown of Castile (1284-1390).svg Պեդրո I-ի ուժեր
Royal Arms of England.svg Անգլիայի թագավորություն
Blason Royaume Navarre.svg Նավառայի թագավորություն
COA of Nasrid dynasty kingdom of Grenade (1013-1492).svg Գրանադայի ամիրայություն
Arms of Henry II of Castile before his accession.svg Էնրիկե II-ի ուժեր
Arms of the Kings of France (France Ancien).svg Ֆրանսիայի թագավորություն
Armas de Aragon.png Արագոնի թագավորություն
Հրամանատարներ
Royal Coat of Arms of the Crown of Castile (1284-1390).svg Պեդրո I Կաստիլիացի
Royal Coat of Arms of the Crown of Castile (1284-1390).svg Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»
Arms of John of Gaunt, 1st Duke of Lancaster.svg Ջոն Գոնթ
Armoiries Majorque.svg Խայմե IV
Arms of Henry II of Castile before his accession.svg Հենրի Տրաստամարա
Arms of the Kings of France (France Ancien).svg Շառլ Իմաստուն
Blason du Guesclin.svg Բերտրան դյու Դյուգեկլեն

Կաստիլիայի քաղաքացիական պատերազմ, ժառանգության համար մղվող պատերազմ Կաստիլիայի թագավորությունում 1351-1369 թվականներին։ Կաստիլիական հակամարտությունը սկսվել է 1350 թվականի մարտին՝ թագավոր Ալֆոնսո XI-ի մահվանից հետո։ Կաստիլիան դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ այն ժամանակ, երբ հակամարտությանը միջնորդեցին միմյանց դեմ Հարյուրամյա պատերազմի շրջանակներում պատերազմող Ֆրանսիայի և Անգլիայի թագավորությունները։

Պատերազմական գործողություններն առավելապես ընթացել են Իսպանիայի Կաստիլիա երկրամասում և ափամերձ անդրծովյան տարածքներում։ Այն մղվում էր Կաստիլիայի թագավոր Պեդրո I-ի և վերջինիս եղբոր՝ անջատողական Հենրիի Տրապաստմարի միջև։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո XI-ի մահվանից հետո՝ 1350 թվականին, երկրի գահն անցնում է Պեդրո I-ին։ Կառավարման սկզբերին արդեն այս արքան ձեռք է բերում վատ համբավ ժողովրդի շրջանում։ Նա թալանում է վերնախավին, ինչպես նաև տարածում իր կամքը ազատ մարդկանց վրա։ Շուտով Պեդրոն ընդարձակում է թագավորական իշխանությունը և պատերազմ սկսում Արագոնի թագավորության դեմ (այս ժամանակահատվածում այն կոչվում էր «Երկու Պեդրոների թագավորություն»։

Նրա կառավարման կեսերին քաղաքական ասպարեզ է դուրս գալիս իր օրինական եղբայրը՝ Էնրիկեն, ով մեծ ժողովրդավարություն էր վայելում ժողովրդի շրջանում։ Կարճ ժամանակահատվածում նա կարողացել էր ձեռք բերել Արագոնի և Ֆրանսիայի թագավորների, ինչպես նաև Պապականության աջակցությունը։ 1366 թվականին Էնրիկեն պաշտոնանկ է անում եղբորը՝ Լեոնի, Տոլեդոյի և Սևիլիյայի վանքերում իրեն հռչակելով Կաստիլիայի թագավոր։

Հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1366 թվականին ֆրանսաբնակ Էնրիկեն ավարտում է բանակի ձևավորման գործընթացը։ Նրա ստեղծած ռազմական ստորաբաժանման մեջ միավորված էին ինչպես տեղացի ապստամբներ, այնպես էլ ֆրանսիացի և արագոնցի զինվորներ, ինչպես նաև անգլիացի վարձկաններ։ Առաջին իսկ մարտերի ժամանակ Էնրիկեի բանակը ստիպեց կաստիլիական ուժերին նահանջել և ի վերջո Պեդրոն փախուստի դիմեց։

Պեդրոն Կաստիլիայից տեղափոխվեց Բայոնա, որը գտնվում էր անգլահպատակ Գասկոնիայի կազմում։ Այնտեղից նա օգնության խնդրանքով դիմեց Անգլիայի թագավոր Էդվարդ Վուդստոքին՝ «Սև արքայազնին»։ Պեդրո I-ի գլխավորությամբ անգլիական զորքերը վերանվաճեցին Կաստիլիան և վերջինիս հնարավորություն ընձեռեցին վերստին հաստատել թագավորական իշխանություն։ Նավերիայի հաջող մարտերից հետո նա ամեն կերպ փորձեց եղբորը ետ ուղարկել Ֆրանսիա, սակայն ապարդյուն։ 1368 թվականին դաշնակցության պայմանագիր ստորագրվեց Հենրի Տրաստամարայի և Ֆրանսիայի թագավոր Շառլ Իմաստունի միջև։

Ստանալով ֆրանսիական բանակի օժանդակությունը՝ Հենրին ներխուժեց որոշ քաղաքներ, իսկ արդեն ապրիլ ամսին նվաճեց Լեոնը։ Դրանից հետո ամբողջ Գալիցիան հայտնվեց Հենրիի տիրապետության տակ։ Նա վերադարձավ Կաստիլիա 1369 թվականին և Կամպո դե Մոնտիելի ճակատամարտի ընթացքում սպանեց եղբորը՝ Պեդրոյին։ Կարճ ժամանակ անց նա իրեն հռչակեց թագավոր՝ Հենրի II անվան տակ և անմիջապես ամրապնդեց իր դիրքերը։ Նա պաշտոնավարումը սկսեց այն քայլով, որ հրեաները ազատվեցին բարձր պաշտոններից։ Նրա օրոք Կաստիլիան դարձավ Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցներից մեկը պատերազմական դաշտում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wintle, Justin. The Rough Guide History of Spain. Penguin Group, 2003.