Բուրժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բուրժ
ֆր.՝ Bourges[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես68,74 կմ²
ԲԾՄ153 մետր
Բնակչություն63 702 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ18000[3]
Պաշտոնական կայքville-bourges.fr(ֆր.)
Բուրժ (Ֆրանսիա)##
Բուրժ (Ֆրանսիա)

Բուրժ (ֆր.՝ Bourges, լատին․՝ Avaricum Biturigum), Ֆրանսիայի Շեր գավառի գլխավոր քաղաքը։ Գտնվում է Եվրե գետի և Բերիի ջրանցքի հարևանությամբ։ Պատմականորեն Բերի նահանգի և Բերիի հերցոգության մայրաքաղաքն է։ Բնակչությունը կամում է 68.980 մարդ (2008)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հռոմեացիների գալուստը քաղաքային Ավարիկ ամրությունը Գալիայի գլխավոր քաղաքներից է եղել, կելտական բիտուրիգներ ցեղի կենտրոնը։ Որոշ գնահատականներով այն ունեցել է 40.000 բնակիչ։ Մ. թ. ա. 52 թվականին կելտական արվերներ ցեղի առաջնորդ Վերցինգետորիգը այն պաշտպանել է Հուլիոս Կեսարի զորքերից։ Դիոկղետիանոս կայսրը Ավարիկը հռչակել է Ակվիտանիա գավառի կենտրոն։

Կառլոս Մեծը բարեկարգեց Բուրժը` վերականգնելով նրա մայրաքաղաքային հռչակը։ Քաղաքը միջնադարյան կրոնական կարևորագույն կենտրոն էր. ընդունված է համարել, որ Բուրժի առաջին եպիսկոպոսը` սուրբ Ուրսինը, այնտեղ ապրել է դեռևս 3-րդ դարում։ Բուրժն ունեցել է նաև քաղաքական կարևոր նշանակություն. այն եղել է Բերիի հերցոգության գլխավոր քաղաքը։ Բուրժի այնպիսի քաղաքացի, ինչպիսին էր Ժակ Կյորը, Ֆրանսիայում հավասարը չուներ հարստությամբ։

Հարյուրամյա պատերազմի ավարտին Կառլ VII-ը 1422-1437 թվականներին այստեղ էր հաստատել իր պալատը, այստեղ է ծնվել նրա որդին` Լյուդովիկոս XI ապագա արքան, ով Բուրժում հիմնադրել է համալսարան, որ գոյություն է ունեցել մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Բուրժի համալսարանում է դասավանդել նշանավոր իրավաբան Ժակ Կյուժան։ Հենց Բուրժում է կրթություն ստանալու համար Մարտին Լյութերին դիմել Ժան Կալվինը։ 1849 թվականին Բուրժում են անցկացվել Լուի Օգյուստ Բլանկիի, Լուի Բլանի քաղաքացիական դատավարությունները` կապված 1848 թվականի մայիսյան դավադրության հետ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժի տաճար

Բուրժում պահպանվել են միջնադարյան արվեստի շատ հուշարձաններ։ Համաշխարհային հռչակ է վայելում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որ գոթական ոճի դրսևորում է։ Տաճարի վիտրաժները լավագույններից են թե' պահպանվածության և թե' կատարման տեսանկյունից։ 1992 թվականին Բուրժի տաճարը հռչակվել է համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Բացի այդ` պահպանվել են քաղաքապետարանի, ոստիկանապետության շենքերը, հռոմեական շրջանի երկու աշտարակները, Ժակ Կյորի պալատը[4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.6
(63.7)
22.6
(72.7)
29.4
(84.9)
29.4
(84.9)
32.0
(89.6)
38.0
(100.4)
39.6
(103.3)
39.9
(103.8)
35.1
(95.2)
31.7
(89.1)
23.4
(74.1)
20.0
(68)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) 6.9
(44.4)
8.5
(47.3)
12.5
(54.5)
15.5
(59.9)
19.6
(67.3)
23.1
(73.6)
26.0
(78.8)
25.6
(78.1)
21.8
(71.2)
17.0
(62.6)
10.7
(51.3)
7.4
(45.3)
16.3
(61.3)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
1.1
(34)
3.4
(38.1)
5.3
(41.5)
9.2
(48.6)
12.4
(54.3)
14.4
(57.9)
14.1
(57.4)
11.1
(52)
8.3
(46.9)
4.0
(39.2)
1.8
(35.2)
7.2
(45)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.4
(−4.7)
−16.4
(2.5)
−11.3
(11.7)
−3.7
(25.3)
−2.6
(27.3)
3.4
(38.1)
4.6
(40.3)
4.6
(40.3)
1.8
(35.2)
−5.0
(23)
−9.1
(15.6)
−14.0
(6.8)
−20.4
(−4.7)
Տեղումներ մմ (դյույմ) 55.2
(2.173)
52.0
(2.047)
53.2
(2.094)
62.4
(2.457)
78.6
(3.094)
60.5
(2.382)
66.1
(2.602)
55.0
(2.165)
59.7
(2.35)
71.7
(2.823)
65.7
(2.587)
67.8
(2.669)
747.9
(29.445)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.6 9.3 10.2 10.6 11.6 8.6 7.9 7.7 8.2 10.4 10.9 11.3 118.2
% խոնավություն 87 82 76 73 76 74 69 71 75 84 87 88 78.5
Միջին ամսական արևային ժամ 67.9 88.6 151.0 175.7 210.0 224.9 239.0 232.7 185.8 124.5 72.2 55.3 1827,5
Աղբյուր #1: Météo France[5][6]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[7]

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Բուրժցի (մահացել է 549 թվականին) -կաթոլիկ սուրբ, Բուրժի եպիսկոպոս։
  • Աժենոր Բարդու (1829-1897) - ֆրանսիացի քաղաքագետ, իրավաբան և հրապարակախոս։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժը բարեկամական հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Jacques Cœur's palace, visitor centre
  5. «Données climatiques de la station de Bourges» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Climat Centre-Val de Loire» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Normes et records 1961-1990: Bourges (18) - altitude 161m» (French). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]