Պիտերբորո
| քաղաք, մեծ քաղաք, unparished area? և new town (UK)? | ||
|---|---|---|
| Պիտերբորո | ||
| Peterborough | ||
| 37°0′0″N 4°0′0″E / 37.00000°N 4.00000°E | ||
| Երկիր | ||
| Հանդիսավորական կոմսություն | Քեմբրիջշիր | |
| Համայնք | City of Peterborough? | |
| Հիմնադրված է | մոտ 655[1] թ. | |
| Տվյալ կարգավիճակում | 1541 թվականից | |
| Մակերես | 343 կմ² | |
| ԲԾՄ | 12 մետր | |
| Բնակչություն | 183․600 մարդ (2011) | |
| Խտություն | 535 մարդ/կմ² | |
| Հեռախոսային կոդ | 01733 | |
| Փոստային ինդեքս | PE | |
| Փոստային դասիչ | PE | |
| Պաշտոնական կայք | peterborough.gov.uk(անգլ.) | |
|
| ||
Պիտերբորո, Անգլիայի արդյունաբերական քաղաք և ունիտար միավորում Քեմբրիջշիրի կոմսությունում։ Գտնվում է Լոնդոնից 120 կմ դեպի հյուսիս, Նին գետի ափին։ Բնակչությունը՝ ավելի քան 160 հազար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտեբորոյի հինավուրց մշակույթի անվանումը ծագում է առնում Պիտերբորոյի որսորդներից և հավաքչությամբ զբաղվողներից, որոնք երկար ժամանակ Անգլիայում համագործակցում էին ավելի զարգացած հողագործների հետ։ Պետերբորոյից ոչ հեու գտնվում է Ֆլեգ-Ֆեն հուշարձանը ՝ լավ պահպանված մ․թ․ա․ 10-րդ դարի փայտյա շինություն։
Քաղաքը գտնվում է Զե-Ֆենսի ճահճային բնակավայրում, որը 7-րդ դարից աստիճանաբար չորացվում էր։ Այն արագ զարգացավ արդյունաբերական հեղափոխության ժամանակ, երբ նրա միջով Լոնդոնից դեպի Էդինբուրգ անցավ երկաթուղի։ Դրանով է կապված շրջանում գտնվեղ խոշոր պահեստների և շինանյութ արտադրող ձեռնարկությունների առկայությունը։
Քաղաքի վրայով սլանում է սբ․ Պետրոսի միջնադարյան տաճարի ուրվագիծը։ Այն հիմնադրվել է 1138 թվականին՝ նորմանդական ոճով և կառուցվել է 120 տարվա ընթացքում։ Հետագայում ճակատները մասամբ վերափոխվեց։ Տաճարում գտնվում է 1200 տարվա Գեդդայի փորագրված քարը և Եկատիրինա Արագոնացու գերեզմանը։ Նույնպես պահպանվել է սբ․Իոաննայի եկեղեցին (1407)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերբորոյի ունիտար միավորումը զբաղեցնում է 343 կմ² տարածք և արևելքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականի տվյալներ Պիտերբորյի ունիտար միավորման տարածքում բնակվում է 156 061 մարդ, բնակչության միջին խտությամբ՝ 454 մարդ/կմ²[2]։.
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտերբորոն ղեկավարվում է ունիտար միավորման խորհրդով՝ կազմված 57 պատգամավորով, ընտրած 24 շրջանից։ Վերջին ընտրությունների տվյալներով խորհրդում 38 տեղ զբաղեցնում են պահպանողականները[3]։.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերբորոյում է գտնվում խոշոր տուրիստական կազմակերպությունների հիմնական գրասենյակներից մեկը՝ Thomas Cook Group-ը, որը իր պատմությունը սկսում է 1841 թվականից[4]։. Ընկերության բաժնետոմսերը ներառված են հաշվարկման բազայի FTSE 250-ի մեջ։
Պետերբորոյի միջով անցնում են «CrossCountry», «East Coast», «East Midlands Trains», «First Capital Connect»և «Greater Anglia կազմակերպությունների երթուղիները։
- «CrossCountry», Նյու Սթիրթ, Բիրմինգհեմ-Ակեմ-Պիտերբորո-Լոնդոն-Ստանստեդ »]
- «East Coast», Էդինբուրգ-Պիտերբորո-Քինգս-Կրոսս, Լոնդոն
- «East Midlands Trains» 2-րդ երթուղի, Լայմ-Սթիրթ, Լիվերպուլ-Պիտերբորո-Իլի-Նորիջ և Լոնդոն-Սթանսեդ[5]։.
- «First Capital Connect», Պիտերբորո-Թինգս-Կրոսս, Լոնդոն[6].
- «Greater Anglia», Պիտերբորո-Իլի-Քեմբրիջ-Լիվերպուլ-Սիթի, Լոնդոն
- «Greater Anglia» (2), Պիտերբորո-Իլի-Իպսուիչ-Լիվերպուլ-սիթի, Լոնդոն[7].
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտերբորոյում ստեղծվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Պիտերբորո Յունայթեդ», որը 2010/2011 թվականներին հանդես է գալիս Առաջին Ֆուտբոլային Լիգայում։ «Պիտերբորո Յունայթեդ»-ը ընդունում է իր հակառակորդներին Լոնդոն Ռոադ մարզադաշտում, որը նախատեսված է 15 040 հանդիսատեսի համար[8]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենամյա «Պիտերբորոյի գարեջրի փառատոն» (Peterborough Beer Festival)[9]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gutenberg.org/cache/epub/20967/pg20967-images.html
- ↑ «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Состав совета унитарной единицы Питерборо». Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին. Վերցված է 2014-09-08-ին.
- ↑ История компании «Томас Кук Груп»
- ↑ Расписание маршрутов компании «East Midlands Trains»
- ↑ «Расписание маршрутов компании «First Capital Connect»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Маршруты компании «Greater Anglia»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «План стадиона Лондон Роад». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Peterborough Beer Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- 1 2 3 4 5 http://www.visitpeterborough.com/information/town-twinning.aspx
- ↑ https://www.vmr.gov.ua/en/twin-cities#parentHorizontalTab3
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտերբորո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
