Ժան Ֆուքե
Ժան Ֆուքե ֆր.՝ Jean Fouquet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1420[1][2][3][…] կամ մոտ 1425[4] |
Ծննդավայր | Տուր[4] |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1478 և ոչ ուշ քան 1481 կամ մոտ 1478[4] |
Մահվան վայր | Տուր[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ, դիզայներ և նկարազարդող |
Ոճ | Վերածնունդ[5] |
Ժանր | դիմապատկեր[6] և կրոնական նկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Hours of Étienne Chevalier? և Melun Diptych? |
Մեկենասներ | Շառլ Հաղթանակող |
Աշակերտներ | Master of the Munich Boccacio? |
Ներշնչվել է | Master of Boucicaut? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
![]() |
Ժան Ֆուքե (ֆր.՝ Jean Fouquet, մոտ 1420[1][2][3][…] կամ մոտ 1425[4], Տուր[4] - ոչ վաղ քան 1478 և ոչ ուշ քան 1481 կամ մոտ 1478[4], Տուր[4]), ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայում Վաղ Վերածննդի հիմնադիրներից։ Մոտ 1440-1445 թվականներին ապրել է Փարիզում, 1445 թ.-ի և 1447 թ.-ի միջև այցելել Հռոմ։ 1475 թվականին հիշատակվում է որպես «արքայն նկարիչ»։ Ֆուքեի, ինչպես կրոնական («Էտյեի Շըվալիեի ժամագիրքը», 1450-1455, Կոնդե թանգարան, Շանաիյի և այլ թանգարաններ), այնպես էլ պատմական («Ֆրանսիական մեծ քրոնիկներ», Ազգային գրադարան, Փարիզ, Ջովաննի Բոկաչչոյի «Նշանավոր տղամարդկանց և կանանց կյանքը», Պետական գրադարան, Մյունխեն, երկուսն էլ՝ 1458, Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն», 1470-1476, Ազգային գրադարան, Փարիզ) թեմաներով գրքային մանրանկարները աչքի են ընկնում դեպքերի ռեալիստական պատկերմամբ, կոլորիտի մեղմությամբ, հեռանկարի տարրերի օգտագործմամբ։
Բնութագրման բացառիկ հավաստիությամբ են աչքի ընկնում Ֆուքեի դիմանկարները («Շառլ VII», «Կանցլեր Գ․ Ժյուվենել դեզ Յուրսեն», երկուսն էլ՝ Լուվր, Փարիզ, «Է․ Շըվալիեն Ս. Ստեփանոսի հետ», «Տիրամայրը մանկան հետ» երկպատկերի ձախ փեղկը, մոտ 1451, պետական թանգարան, Բեոլին)։
Ժան Ֆուքեն ստեղծել է նաև նրբաճաշակ կոլորիտով ու գծանկարով կրոնական թեմաներով կոմպոզիցիաներ («Տիրամայրը մանկան հետ» երկպատկերի աջ փեղկը, մոտ 1451, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Անտվերպեն, «Խաչից իջեցնելը», Ծխական եկեղեցի, Նուան)։
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլ VII-ի դիմանկար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Athenaeum
- ↑ 2,0 2,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 3,0 3,1 MutualArt.com — 2008.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Schaefer C. Fouquet [Foucquet, Jean] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T029118
- ↑ https://www.getty.edu/art/collection/artists/307/jean-fouquet-french-born-about-1415-1420-died-before-1481/
- ↑ 6,0 6,1 https://rkd.nl/explore/artists/28790
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժան Ֆուքե Վիքիպահեստում |
---|
- Bibliothèque nationale de France - Jean Fouquet, Painter and Illuminator of the XVth Century (smaller English version)
- Bibliothèque nationale de France - Jean Fouquet, peintre et enlumineur du XVe siècle (full French version)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|