Գյուստավ Մորո
Գյուստավ Մորո (ֆր.՝ Gustave Moreau) (ապրիլի 6, 1826[1][2][3][…], Փարիզ[4][5] - ապրիլի 18, 1898[1][2][6][…], Ռեն[4] և Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ:
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուստավ Մերոն ծնվել է 1826 թվականին Փարիզում`ճարտարապետի ընտանիքում: Մորոն սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և եղել է Թեոդոր Շասերիոյի աշակերտը: 1849 թվականին Մորոն ցուցադրում է իր աշխատանքները փարիզյան Սալոնում: Դեպի Իտալիա կատարած երկու շրջագայությունների ժամանակ (1841 թվական, և 1857-1859 թվականներ) նա այցելել է Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ: Այստեղ Մորոն ուսումնասիրել է Վերածննդի արվեստը` Անդրեա Մանտենյաի, Կառլո Կրիվելիի, Սանդրո Բոտիչելլիի և Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցները:
1862 թվականին մահանում է նկարիչի հայրը: 1868 թվականին Մորոյին կարգում են Գրան-պրի դե Ռոմա մրցույթի ժյուրի: 1875 թվականին Գյուստավ Մորոն արժանանում է Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևին և դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր[10]: 1884 թվականին մահանում է նկարչի մայրը:
1888 թվականին նկարիչը ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա իսկ արդեն 1891 թվականին դառնում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր՝ փոխարինելով Ժյուլ Դելոնեին: Նրա աշակերտներն են դառնում Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Օդիլոն Ռեդոնը, Գյուստավ Պիեռը: 1890 թվականին իր մահկանացուն է կնքում կյանքի ուղեկիցը՝ Ալեքսանդրինը:
Մորոն մահացել է 1898 թվականին: մարմինը հանձնվել է հողին Մոնրմարտրի գերեզմանատանը: Նրա նախկին հյուրանոցում, որը Փարիզի IX շրջանում է, 1903 թվականին բացվում է թանգարանը:
Նրա կտավները, ջրաներկով աշխատանքները և նկարները հիմնականում նվիրված են աստվածաշնչյան, միստիկական և ֆանտաստիկական թեմաներին: Գյուստավ Մորոյի արվեստի վրա մեծ ներգործություն են թողել ֆովիզմն ու սյուրռեալիզմը: Մորոն հին արվեստի հիանալի գիտակ էր, Հին Հունական արվեստի մասնագետ: Նա արևելյան մշակույթի, մետաքսի, զենքերի, ճենապակու և գորգերի մեծ սիրահար էր:
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրակիացի աղջիկը և իր տավիղին Օրփեոսի գլուխը 1865, Օրսե թանգարան, Փարիզ
Europa und der Stier, 1869
«Հեսոիդն ու մուսան», 1891, Օրսե թանգարան, Փարիզ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustave Moreau
- ↑ 3,0 3,1 Gustave Moreau (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118583972 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://en.musee-moreau.fr/gustave-moreau/biography
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 RKDartists
- ↑ 8,0 8,1 Gustave Moreau : L'assembleur de rêves — 1998. — ISBN 2-86770-115-5
- ↑ Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — 1911.
- ↑ «Гюстав Моро»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Моро»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուստավ Մորո կատեգորիայում։ |