Կամիլ Մոկլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամիլ Մոկլեր
ֆր.՝ Camille Mauclair
Camille Mauclair 1921.jpg
Ծննդյան անունֆր.՝ Camille Laurent Célestin Faust
Ծնվել էդեկտեմբերի 29, 1872(1872-12-29)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Վախճանվել էապրիլի 23, 1945(1945-04-23)[1][4][5][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Մասնագիտությունարվեստագետ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ և արվեստի քննադատ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԱշխատավայրLa Dépêche du Midi?
Պարգևներ
Commons-logo.svg Camille Mauclair Վիքիպահեստում

Կամիլ Մոկլեր (ֆր.՝ Camille Mauclair, դեկտեմբերի 29, 1872(1872-12-29)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[3] - ապրիլի 23, 1945(1945-04-23)[1][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի գրող, արձակագիր և գեղարվեստական քննադատ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկլերը Ստեֆան Մալարմեի, որին մի քանի աշխատանք է նվիրել, և Մորիս Մետերլինկի տաղանդի մեծ երկրպագուն էր[7]։ Գրական գործունեությունն սկսել է որպես բանաստեղծ և վիպասան։ Նրա պոեզիան որոշակի հաջողությունների է հասել, նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են ստեղծել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Էռնեստ Բլոխը, Գյուստավ Շարպանտյեն, Էռնեստ Շոսոնը և Նադյա Բուլանժեն[6][8]։ Մոկլերի ամենահայտնի վեպը՝ «Մեռյալների արևը» (ֆր.՝ Le Soleil des morts, 1898)[6], roman à clef, ներառում է 1890-ական թվականների առաջատար ավանգարդ գրողների, արվեստագետների և երաժիշտների գեղարվեստական ​​դիմանկարներ։ Ներկայումս այն համարվում է արծաթե դարաշրջանի կարևոր պատմական փաստաթուղթ[9]։ Գրողն ունի ​​մի շարք գիտահանրամատչելի ​​գրքեր երաժշտության մասին, ներառյալ «Schumann» (1906), «La Religion de la musique» (1909), «Histoire de la musique européenne : 1850—1914» (1914) և «Les Héros de l’orchestre» (1919), որոնք կարևոր դեր են ունեցել 19-20-րդ դարերի Փարիզի երաժշտական տենդենցներն ըմբռնելու համար[10]։

1893 թվականին նա եղել է Էվր թատրոնի համահիմնադիր։

Որպես գեղարվեստական քննադատ՝ Մոկլերը «Mercure de France»-ում հանդես է եկել այնպիսի արվեստագետների մասին, ինչպիսիք են Պոլ Գոգենը և Անրի դը Տուլուզ-Լոտրեկը՝ չհերքելով իր հիացմունքը նրանց արժանիքների հանդեպ ընդհանուր ճանաչումից հետո[11]։

Կյանքի վերջին տարիներին նա հիմնականում գրել է ոչ գեղարվեստական աշխատանքներ, այդ թվում եղել է ճանապարհորդային նշումների հեղինակ, ինչպիսիք են՝ «Normandie» (1939), գրողների, արվեստագետների և երաժիշտների կենսագրություններ և գեղարվեստական քննադատությունը։ Գեղանկարչության մասին աշխատանքներում նա կողմնակից էր իմպրեսիոնիզմին և սիմվոլիզմին[6], բայց արհամարհաբար էր մոտեցել ֆովիզմին, այն բնութագրել է որպես «ներկով դույլ, որը նետվել է հանրության դեմքին»[12]։ Նա նաև ստեղծել է լիբերտո Անտուան Մարիոտի «Nele Dooryn» երեք գործողություն ունեցող օպերայի համար, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1940 թվականին Օպերա Կոմիկում[13]։

Իր կյանքի վերջում նա համագործակցել է Վիշի Ռեժիմի հետ և աշխատել է «Grand Magazine illustré de la Race : Revivre»-ում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Shirlee Emmons & Wilbur Watkin Lewis (2006)։ «Mauclair, Camille»։ Researching the Song: A Lexicon։ Oxford University Press։ էջ 303։ ISBN 0-19-515202-6 
  7. Bertrand Marchal (1998), Mallarmé, Presses Paris Sorbonne ISBN 2-84050-120-1
  8. Nadia Boulanger, Ten Songs, Hildegard Publishing Co.
  9. Susan Youens (1987)։ «Le Soleil des morts: A Fin-de-siècle Portrait Gallery»։ 19th-Century Music 11 (1): 43–58։ doi:10.1525/ncm.1987.11.1.02a00030 
  10. Yeoland R.H. (2009)։ La Contribution Litteraire de Camille Mauclair Au Domaine Musical Parisien։ ISBN 0-7734-4860-8 
  11. Jensen Robert։ Marketing Modernism in Fin-de-siècle Europe։ Princeton University Press։ էջ 334 
  12. Ian Chilver, ed. (2004)։ «Fauvism»։ The Oxford Dictionary of Art։ Oxford University Press 
  13. Wolff S. Un demi-siècle d’Opéra-Comique (1900—1950).
  14. Romy Golan (1995)։ «From Fin de Siècle to Vichy: The Cultural Hygienics of Camille (Faust) Mauclair»։ in Linda Nochlin & Tamar Garb։ The Jew in the Text: Modernity and the Construction of Identity։ Thames & Hudson։ ISBN 0-500-01667-4