Կես վան Դոնգեն
Կես վան Դոնգեն (հոլ.՝ Kees van Dongen, իրական անունը՝ հոլ.՝ Cornelis Theodorus Maria van Dongen, հունվարի 26, 1877[1][2][3][…], Delfshaven[4][5] - մայիսի 28, 1968[1][2][3][…], Մոնտե Կառլո[6][5]), հոլանդացի նկարիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես կանանց ոճավորված դիմանկարների հեղինակ[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892-1897 թվականներին ուսանել է Ռոտերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այդ ժամանակվանից Վան Դոնգենի ստեղծագործության մեջ մնացել են մատրոսների և մարմնավաճառների մասնակցությամբ տեսարանների բազմաթիվ էսքիզներ, որոնք նկարչի կողմից արվել են կարմիր լապտերների քաղաքային թաղամասում։
1899 թվականից Վան Դոնգենն ապրել է Փարիզում՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ 1905 թվականի հայտնի աշնանային սալոնում։ Նա նաև ծաղրանկարներ է նկարել Փարիզի La Revue blanche թերթի համար։
1926 թվականին նկարազարդել է Վիկտոր Մարգերիտի սկանդալային «Ամուրին» վեպի ֆրանսիական հրատարակությունը (ֆրանսերեն՝ «La Garçonne»)[12]։
1929 թվականին Վան Դոնգենը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նրա վերջին աշխատանքները (այդ թվում, մասնավորապես, Բրիժիտ Բարդոյի 1958 թվականի դիմանկարը) առևտրային հաջողություն էին վայելում, սակայն քիչ էին հիշեցնում նրա կարիերայի սկզբի էրոտիզմի և վառ գույների մասին։
Վան Դոնգենի վեց աշխատանքներ առկա են Պետական Էրմիտաժում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Kees van Dongen (նիդերլ.)
- 1 2 3 4 Cornelis Theodorus Maria van Dongen — 2009.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 Artnet — 1998.
- 1 2 https://www.museothyssen.org/en/collection/artists/dongen-kees-van
- 1 2 3 4 5 6 7 8 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.lianggallery.com/?portfolio=%E9%A1%8F%E6%B0%B4%E9%BE%8D
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ «Kees van Dongen». Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ Margueritte, Victor. La garçonne. Avec 28 hors-texte de van Dongen. Paris, Ernest Flammarion, 1926. In-8°. Demi-maroquin rouge. Tirage а 750 exemplaires.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կես վան Դոնգեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 26 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մայիսի 28 մահեր
- 1968 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Հոլանդացի նկարիչներ
- Հոլանդացի փորագրիչներ
- Ֆովիզմ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Պոստիմպրեսիոնիստ նկարիչներ
- Հոլանդացի արվեստագետներ
- Հոլանդացի գրաֆիկներ
- Երկարակյացներ