Եսթեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Եսթեր
EST 2 - 17.jpg
Տեսակ գիրք
Մասն է Ketuvim, Five Megillot և Աստվածաշունչ
Բնօրինակ լեզու եբրայերեն
Հաջորդ Հոբ
Հրատարակում(ներ) אֶסְתֵּר
Book of Esther Վիքիպահեստում

Եսթեր (Էսֆիր, եբր.՝ אֶסְתֵּר‎, Էսթեր), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք։ Կազմվել է մինչև մ.թ.ա. 160-ը։ Բաբելոնյան իշխանության անկումից հետո շատ հրեաներ, որոնք չէին վերադարձել «Ավետյաց երկիր», ընկել էին պարսից տիրապետության տակ։ Արտաշես արքայի կինըª գեղեցկուհի Եսթերը, իր խնամակալի և ազգականիª հրեա պաշտոնյա Մուրթքեի խորհրդով փրկում է հրեական համայնքը ոչնչացման սպառնալիքից, որը ձգտում էր իրականացնել Արտաշես արքայի առաջին նախարար Համանը։ Նախարարին կախում են, իսկ Եսթերն ու Մուրթքեն՝ առավել մեծարվում։ Այս իրադարձությունը ոգեկոչելու համար սահմանվում է Փուրիմ տոնը, որը հրեաներն առանձնահատուկ հանդիսավորությամբ նշում են ցայսօր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]