Եսթեր (թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսթեր
Esther haram.jpg
Ծնվել է՝մոտ մ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրԱքեմենյան պետություն
Մահացել է՝մոտ մ.թ.ա. 5-րդ դար
Վախճանի վայրԱքեմենյան պետություն
ՏոհմTribe of Benjamin?
քաղաքական գործիչ

Եսթերի[Ն 1] մասին գրված է Եսթեր գրքում, որպես պարսիկ արքա Արտաշեսի (Xerxes I) հրեական թագուհի։ Ըստ պատմվածքի Արտաշեսը փնտրում էր նոր թագուհի իր նախկին Վաշթի թագուհուց հետո, և գերվելով Եսթերի գեղեցկությամբ ընտրում է իրեն[1]։

Աստվածաշնչյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսթերը խոսում է Մուրթքեինի հետ

Արտաշես թագավորը հարբում է փառատոնում և պատվիրում է իր թագուհուն` Վաշթիին, ներկայանա նրա և իր հյուրերի համար, որպեսզի ցուցադրի իր գեղեցկությունը։ Երբ նա հրաժարվում է գալ, նա թողնում է նրան և փնտրում է նոր թագուհի շատ ավելի գեղեցիկ։ Ամենագեղեցիկ կին է ընտրում Եսթեր անունով կնոջը։ Եսթերը որբ էր՝ նրան խնամում էր իր ազգական՝ Մուրթքեը և իր խնամակալը։

Եսթերի պճնվելը

Հետագայում Մուրթքեիը հրաժարվում է խոնարհվել Համանի առջև, որը Արտաշեսի գլխավոր խորհրդականն էր։ Դրանից հետո Համանը թույլտվություն է խնդրում Պարսկաստանի բոլոր հրեաներին սպանելու համար[2]։ Մուրթքեը հորդորում է Եսթերին գնալ թագավորի մոտ, սակայն Եսթերը չէր ցանկանում ասելով, որ նա իրեն չի հրավիրել։ Ի վերջո գնում է թագավորի մոտ և թագավորը ողջունում է նրան ասելով, որ նա կտա նրան ինչ ցանկանա։ Ճաշկերույթի ժամանակ թագավորը կրկին հարցնում է կա որևէ բան, որ Եսթերը ցանկանում է և այդ ժամանակ պատասխանում է, ցանկանալով իր և բոլոր հրեաների կյանքը։ Թագավորը հարցնում է, թե ով է իրենց սպառնում և պատասխանում է, որ այդ մարդը Համանն է։ Այդ ժամանակ Համանը իրեն նետում է Եսթերի որտքերին, սակայն թագավորը հասկանում է թե հարձակվում է իր վրա և մահապատժի է ենթարկում, իսկ Համանի ամբողջ ունեցվածքը հանձնում է Եսթերին։

Եսթերը թագավորին պատմում է Մուրթքերի դերը իր կյանքում և թագավորը նրան իր գլխավոր խորհրդական է նշանակում[3]։

Պարսկական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով պարսից և հրեական պատմություններ միջև պատմական մեծ կապը, ժամանակակից պարսկական հրեաները կոչվում են «Եսթերի երեխաներ»։ Եսթերի և Մուրթքեի թանգարանը, գտնվում է Իրան Համադանում[4], չնայած Իսրայելի հյուսիսում գտնվող Կաֆար Բարամի գյուղը ևս պնդում է, որ այնտեղ է թագուհու թանգարանը[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есфирь՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Barton John, John Muddiman (2001-09-06)։ «Esther»։ The Oxford Bible Commentary։ Oxford University Press։ ISBN 9780198755005 
  3. Hirsch Emil G., Prince John Dyneley, Schechter Solomon (1936)։ «Esther»։ Jewish Encyclopedia։ New York: Funk & Wagnalls Co. 
  4. Vahidmanesh Parvaneh (մայիսի 5, 2010)։ «Sad Fate of Iran's Jews» 
  5. Schaalje Jacqueline (June 2001)։ «Ancient synagogues in Bar'am and Capernaum»։ Jewish Magazine 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (/ˈɛstər/; եբրայերեն՝ אֶסְתֵּר‎), born Hadassah (Կաղապար:Hebrew Name)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]