Իվան Ստարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Ստարով
Ivan Starov.jpg
Ծնվել է փետրվարի 12 (23), 1745
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է ապրիլի 5 (17), 1808 (63 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Երկեր Տավրիկյան պալատ
Մասնագիտություն ճարտարապետ և քաղաքաշինարար
Ivan Starov Վիքիպահեստում

Իվան Եգորովիչ Ստարով (ռուս.՝ Ива́н Его́рович Старо́в, փետրվարի 12 (23), 1745, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5 (17), 1808, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ճարտարապետ։ Ռուսական կլասիցիզմի հիմնադիրներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1758-1762 թվականներ), գործուղվել (1762-1768 թվականներ) Փարիզ և Հռոմ (ուսումնասիրել է անտիկ ճարտարապետությունը), 1769 թվականից՝ ակադեմիկոս, 1785 թվականից՝ պրոֆեսոր։ 1772-1774 թվականներից զբաղվել է Պետերբուրգի Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքի վերակազմությամբ և նրա նոր՝ Տրոիցկի տաճարի կառուցմամբ։ 1770-1780-ական թվականներ Պետերբուրգի մոտակայքում ստեղծել է դաստակերտային անսամբլներ (Տայցիում՝ 1774 թվականին, այժմ՝ հանգստյան տուն, Սիվորիցիում՝ 1775-1776 թվականներին, այժմ՝ հիվանդանոց, Պելլայում՝ 1785-1789 թվականներին, չի պահպանվել)։ Ստարովի առավել նշանակալից կառույցը Տավրիկյան պալատն է (1783-1789) Պետերբուրգում։ 1790-ական թվականի սկզբին աշխատել է Ուկրաինայում։ 1800 թվականից մինչե կյանքի վերջը գլխավորել է Պետերբուրգի Կազանյան տաճարի կառուցման շինարարական հանձնաժողովը։ Ստարովի նախագծով է կառուցվել Նոր Նախիջևանը, նրան է վերագրվում նաև Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի եկեղեցու կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Старов Иван Егорович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 110 CC-BY-SA-icon-80x15.png