Պետերգոֆի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Պետերգոֆի պալատ
Grand Cascade in Peterhof 01.jpg
Տեսակpalace complex և բնության հատուկ պահպանվող տարածք
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՊետերգոֆ և Լենինգրադ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն, բարոկկո, կլասիցիզմ, Նեոգոթիկա և նեոբարոկկո
Մասն էHistoric Centre of Saint Petersburg
Հիմնադրված է1711
ՀիմնադիրՊետրոս I
ՃարտարապետJean-Baptiste Alexandre Le Blond
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Կոորդինատներ: 59°53′8.0000001016111″ հս․ լ. 29°54′14.0000001004″ ավ. ե. / 59.885555555583778187° հս․. լ. 29.903888888916779° ավ. ե. / 59.885555555583778187; 29.903888888916779 և Կոորդինատներ: 59°52′ հս․ լ. 29°54′ ավ. ե. / 59.867° հս․. լ. 29.900° ավ. ե. / 59.867; 29.900{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Պաշտոնական կայք

Պետերգոֆի պալատ (ռուս.՝ Петерго́ф), Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր: Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ:

Կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Պետերհոֆը՝ որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից մեկը, հիշատակվում է 1705 թվականին: Կառուցումը սկսվում է 1712 թվականին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը: 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն: Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ:

Կայսեր կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում: 1918 թվականի հեղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին: Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ: 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել: 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել:

Վերին այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպտուն շատրվանը
Մեժեումնի շատրվանը

Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին: Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ, և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում: Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի XVIII կեսերին: Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝

  • Կաղնու շատրվան (այժմ նրա տեղում կանգնած է "իր դիմակը չհանող Ամուռի" արձանը)
  • Նեպտուն

Համարվում է այգու կենտրոնը: Վերականգնվել է 1949 թվականին

  • Քառակուսի լճակների շատրվան

Կառուցվել է 1720 թվականին

  • Մեժեումնի

Կառուցվել է 1738 թվականին: Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ:

Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները որոնք ավարտվեցին 1968 թվականին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]