Դյուլբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Դյուլբեր
Dulber Palace.JPG
Տեսակշենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Վարչական միավորԿորեիզ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of Russia.svg Ռուսաստան
Կառուցված19-րդ դար
Ճարտարապետական ոճնեոմավրիտանական ոճ և Egyptian Revival architecture?
Կոորդինատներ: 44°25′45.999984099991″ հս․ լ. 34°5′39.999984099988″ ավ. ե. / 44.42944444002777260° հս․. լ. 34.09444444002777175° ավ. ե. / 44.42944444002777260; 34.09444444002777175
Dulber Palace, Koreiz Վիքիպահեստում

Պալատ «Դյուլբեր», կառուցվել է 19-րդ դարում Պետրա Նիկոլաևիչ իշխանի կողմից: Գտնվում է Ղրիմի հարավային ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուլբեր պալատի խուզարկում, 1918 թվական

Պալատը կառուցվել է 1895-1897 թվականներին: Շինարարության ղեկավարը ճարտարապետ Նիկոլայ Կրասնովն էր, նա եղել է նաև Լիվադիսկի և Յուսուպովսկի պալատների հեղինակը: Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչը Դյուլբեր պալատը համեմատել է «Սինեյ Բորոդի» պալատի հետ: Շինության գմբեթը փայլում էր արծաթի պես:

Փետրվարյան հեղափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը որոշ ռոմանովների թույլատրեց մեկնել Ղրիմ: Ղրմում հաստատվելուց հետո խորհրդային իշխանությունը սպառնում էր նրանց:

Ատամնավոր պալատի պատերը հաստ էին և թագավորների համար հարմար բնակատեղի էր: Մեխ իշխան Ալեքսանդր Միխայելովիչը պաշտպանության պալատում դարձել էր Զադարոժնու աջ ձեռքը: Նա որպես պրոֆեսիոնալ զինվորական օգնել է վերազինել գնդացիներին և այլ կարևոր գործեր է կատարել:

Նրանք փրկվել են լուծարումից: 1919 թվականի ապրիլին նրանք գաղթել են Ռուսաստանից[1]:

1922 թվականին Դյուլբեր կալվածքը վերանվանվել է Կարմիր բանակ: 1938 թվականին կառուցվել է երկրորդ մասնաշենքը մավրիտանական ոճով: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պալատը մեծապես վնասվել է, սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանում նորից վերականգնվել է: Հետագայում այնտեղ հանգստանում Էին ԽՄԿԿ-ի բարձրաստիճան ֆունկցիոներներ:

Այժմ հանդիսանում է առողջարան:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուլբեր բառը թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «պաշտելի»:

Պալատը, որը կառուցվել է մավրիտանական ոճով ներկայացնում է արծաթագույն գմբեթով, կամարաձև պատուհաններով և ատամնավոր պատերով է սպիտակավուն շենք: Այն զարդարում են կապույտ զարդերը և գունավոր խճանկարները: Պալատի շուրջը կա այգի, որը ձգվում է գլխավոր մուտքի դարպասներից մինչև ծով: Բուսաբանական այգու մակերեսը 6 հա է, այնտեղ աճում են կաղնիներ, սոսիներ, սեքվոյադենդրոն հսկայական, խնկենիներ, մայրիներ, սոճիներ, նոճիներ, սեքվոյաներ, ձիթապտուղ և վարդեր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Սերգեև. «Դյուլբեր — նշանակում է գեղեցիկ». Ամսագիր «Նոր Ղրիմ:Առողջարաններ և զբոսաշրջություն»
  • Մոսլով Ա. Ա. «Թագավորի վերջին հայտարարություն». Հիշողություններ պալատի պետի գրասենյակից: 1900—1916. Մ., 2006:
  • Ալեքսանդր Միխայելովիչ Ռեմանով: «Հիշողություններ մեծ իշխանից»: Մոսկվա, 2001.
  • Ն.Կալինին, Ա. Կադիևիչ, Մ.Զեմլյանիչենկո: «Կայսերական բակի ճարտարապետ Ն. Պ. Կրասնով» 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вертепова Л. Ю. История одного экспоната: бюст Ф. Задорожного работы Г. Дерюжинского на художественной выставке в Ялте в 1918 году. Сайт «Дагмария. Культурно-Историческое Общество Имени Её Императорского Величества Государыни Марии Фёдоровны». Проверено 2 февраля 2013. Архивировано 7 февраля 2013 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Санаторный комплекс Дюльбер Официальный сайт
  • Замок Дюльбер на сайте Qrim.ru
  • Информация о дворце на сайте Allcastle.info
  • Санаторный комплекс Дюльбер. Фото. Панорамы.
Կաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полосаԿաղապար:Навигационная полоса