Կարլ Ռոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Ռոսսի
Rossi.jpg
Կարլ Իվանովիչ Ռոսսի
Ի ծնեCarlo di Giovanni Rossi
Ծնվել է1775, դեկտեմբերի 18 (29)
ԾննդավայրՆեապոլ
Մահացել է1849, ապրիլի 6 (18)
Վախճանի վայրՍանկտ-Պետերբուրգ
Ազգությունռուս
Ոճ(եր)Ամպիր, կլասիցիզմ
ԿրթությունSaint Peter's School?
Ուշագրավ աշխատանքներԵլագին պալատ
ՊարգևներՍուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
Carlo Rossi Վիքիպահեստում

Կարլ Իվանովիչ Ռոսսի (դեկտեմբերի 18 (29), 1775 կամ դեկտեմբերի 29, 1775(1775-12-29)[1][2], Նեապոլ, Նեապոլի թագավորություն - ապրիլի 6 (18), 1849 կամ ապրիլի 18, 1849(1849-04-18)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականից աշխատել է Ռուսաստանում գործող իտալացի ճարտարապետ Վ․ Ֆ․ Բրեննայի մոտ։ 1802-1803 թվականներին սովորել է Իտալիայում։ 1809 թվականից աշխատել է Մոսկվայում և Տվերում, 1815 թվականից՝ Պետերբուրգում, 1816 թվականից՝ Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի գլխավոր ճարտարապետներից։ Այդ ժամանակից սկսվել է Ռոսսիի ստեղծագործական ծաղկման շրջանը, որի ընթացքում կերտվել են Պետերբուրգի կենտրոնը կերպավորող մի շարք ճարտարապետական անսամբլներ, որոնք XIX դարի ռուսական կլասիցիզմի քաղաքաշինության գագաթնակետն են։ Ռոսսին կառուցել է Ելագինի կղզու պալատա-պարտեզային համալիրը (1818-1822 թթ.), Միխայլովյան պալատը (1819-1825 թթ., այժմ՝ Ռուսական թանգարան), իր նախագծով իրագործել նույնանուն հրապարակի շինարարությունը, մարտակառքով պսակված կրկնակի հաղթակամարով գլխավոր շտաբի շենքով (1819-1829 թթ.) ավարտել Դվորցովայա հրապարակի անսամբլը։ 1816-1834 թվականներին Ռոսսին կերտել է Պետերբուրգի կենտրոնի լավագույն անսամբլներից մեկը, որն ընդգրկում է Ալեքսանդրյան թատրոնը (1832, այժմ՝ Լենինգրադի Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան Դրամայի պետական ակադեմիական թատրոն), Թատերական փողոցը (այժմ՝ ճարտարապետ Ռոսսիի անվան), Ալեքսանդրյան (այժմ՝ Օստրովսկու անվան) և Չեռնիշովի կամրջի (այժմ՝ Լոմոնոսովի անվան) հրապարակները։ Վերջին խոշոր գործով՝ Սենատի և Սինոդի շենքերով (1829-1834 թթ.) Ռոսսին ամբողջացրել է Սենատի (այժմ՝ Դեկաբրիստների) հրապարակի ձևավորումը։ Ամպիրի տարբերակի ռուս ստեղծողներից Ռոսսիին բնորոշ է ճարտարապետական խնդիրների ընդգրկման լայնությունը (խոշոր անսամբլների նախագծումից մինչև ինտերիերների հարդարանքի մանրամասն մշակում), արտահայտիչ և ճոխ օրդերային հորինվածքները, ճարտարապետական ձևերի և քանդակային հարդարանքի (քանդակագործներ Մ․ Ս․ Պիմենով, Վ․ Ի․ Դեմուտ-Մալինովսկի և այլք) ներդաշնակ համադրումը, նորարարական կոնստրուկտիվ հնարքների (օրինակ, մետաղական ծածկեր) կիրառումը։ Ռոսսիի գործերում արտացոլվել են 1812 թ.Հայրենական պատերազմի հաղթանակի գաղափարները։ Ռոսսին կառուցել է նաև Պավլովսկում՝ պալատի գրադարանը (1822-1824 թթ.) և Նիկոլաևյան դարպասը (1826 թ.), Նովգորոդում՝ Յուրևի Գլխավոր շտաբի շենքը (1819-1829 թթ.) Լենինգրադում, հատված մենաստանի զանգակատունը (1838-1841 թթ.), Պետերբուրգում՝ Ձմեռային պալատում ձևավորել է 1812 թ.-ի Հայրենական պատերազմի սյունասրահը (1826 թ., որը 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է Վ․ Պ․ Ստասովը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 Brockhaus Enzyklopädie
  3. 3,0 3,1 Росси Карл Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png