Ցիլինդր (գլխի ծածկոց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցիլինդր (գլխի ծածկոց)
Գլանագլխարկ (գերմ` Zylinder)` տղամարդու եվրոպական գլխի ծածկոց, հարթ վերնամասով բարձր գլխարկ: Գլանագլխարկը, որպես ամենօրյա գլխի ծածկոց, տարածվել է 19-րդ դարի ընթացքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գլանագլխարկը պատրաստել է գլխարկների վաճառքով զբաղվող Ջոն Գետերինգթոնը 1797 թվականին, սակայն գլանագլխարկը ճանաչում ստացավ միայն 1820 թվականին: Տղամարդիկ գլանագլխարկը կրում էին արարողությունների և գործարար հանդիպումների ժամանակ, կային նույնիսկ որոշ զորամիավորումներ, որոնք ևս կրում էին: Շուտով Եվրոպայում և Ամերիկայում գլանագլխարկները դարձան միջին դասի կոստյումի ամենօրյա բաղադրատարր: Այդ տարիներին գլանագլխարկները պատրաստվում էին տարբեր նյութերից` տարբեր գույների և ձևերի: Օրինակ, բարձր գլանագլխարկը, որը մշտապես կրում էր ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը, թույլ էր տալիս գլխարկի ներսում տեղավորել նամակներ, ֆինանսական թղթեր, օրինագծեր և նշումներ: 1823 թվականին Ֆրանսիայում հորինվեց շապոկլյակը` փեղկավոր գլանագլխարկը:
Սկզբում գլանագլխարկները պատրաստվում էին կուղբի նրբաթաղիքից`թանկ և բացառիկ նյութից, որը հանգեցնում էր դրանց բարձր գնին և միայն հասարակության բարձր շերտերին էր հասանելի: Այստեղից էլ գլանագլխարկը ասոցացվում էր հարստության հետ: Նրբաթաղիքի պատրաստման ժամանակ կիրառվում էր սնդիկի պատրաստուկներ, որը հանգեցրել է գլխարկի վարպետների մոտ թունավորման, այն ուղեկցվում էր տկարամտությամբ, որտեղից էլ առաջացել է «խենթ գլխարկագործ» հասկացությունը:
19-րդ դարի կեսերին, կապված կուղբի լիակատար ոչնչացման հետ, գլխարկագործները անցան արտադրության այլ մեթոդների: Այդ ժամ արդեն գլանագլխարկները պատրաստվում էին շատ փափուկ մետաքսե թավիշից` կոշտ հիմքի վրա սոսնձված մի քանի շերտ շղարշով, սոսնձված շելլակով: Գլանագլխարկի փայլը ստացվում էր հենց մետաքսե տարբերակում, նրբաթաղիքից գլխարկները չէին փայլում: Գլանագլխարկի ավելի էժան տարբերակները, որոնք հաճախ կրում էին փոստատարները, ոստիկանները և խողովակ մաքրողները, սովորաբար պատրաստվում էին մոմլաթից կամ թաղիքից: Գլխարկի հիմնակմախքը, նախատեսված որսորդության և ձիավարության համար, պատրաստվում էր արդեն ոչ թե շղարշից, այլ ամուր քաթանից, որը որոշ չափով պաշտպանում էր գլուխը:
19-րդ դարի վերջում գլանագլխարկները նորաձևությունից դուրս եկան, աստիճանաբար փոխարինվեցին կոտելոկներով, քաղաքային կյանքի և զանգվածային արտադրության համար ավելի հարմար (ի տարբերություն սրանց, գլանագլխարկները արհեստավարժ վարպետների ձեռքի աշխատանք էր): Գլանագլխարկները ամենօրյա կիրառումից դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1920-1930-ական թվականներին գլանագլխարկները կրում էին բացառապես հանդիսավոր առիթների ժամանակ (հասարակական միջոցառումներ, հուղարկավորություններ, հարսանիքներ): Պետք է նշել, որ Արևմտյան Եվրոպայի խոշոր բուրժուազիայի և քաղաքական գործիչների միջավայրում գլանագլխարկները, մինչև 1930-ական թվականների վերջը, շարունակում էին մնալ արդուզարդի տարրեր:
Ներկայումս գլանագլխարկը կիրառվում է միայն որպես տուրք ավանդույթներին` տարբեր միջոցառումների ժամանակ (օրինակ, այն պարտադիր է անգլիական Ասկոտում արքայական օրերին ձիարաշավերին այցելելիս, ինչպես նաև ձիասպորտի տեսակներից մեկում մարզիկի հագուստի բաղկացուցիչ մասն է կազմում): Բացի այդ, այն հանդիսանում է աճպարարների հագուստի մաս:
Գլանագլխարկը պրոպագանդայում[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի առաջին երրորդում գլանագլխարկը շարունակում էր մնալ ամենօրյա հագուստի էլեմենտ միայն բարձր դասի և խոշոր բուրժուազիայի շրջանում, սակայն ի շնորհիվ այդ առանձնահատկությանը այն դարձավ ծաղրի առարկա երգիծաբանների համար, և ծաղրանկարում` կապիտալիստի պարտադիր ատրիբուտ: Սոցիալիստական պաստառները և ծաղրանկարները այդ կնիքը կիրառում էին ընդհուպ մինչև 1980-ական թվականները: «Անգետիկը լուսնի վրա» (1964)` Նիկոլայ Նոսովը ծաղրում էր մեծահարուստ-մոնոպոլիստ Սկուպերֆիլդին այն բանի համար, որ նա կրում էր գլանագլխարկ: Ռուս պոետները` իմաժինիստները, Սերգեյ Եսենինը և Անատոլի Մարիենգոֆը, 1920-ական թվականներին կրում էին գլանագլխարկներ հենց նրա սադրիչ նշանակության համար:
Գլանագլխարկը որպես կապիտալիզմի խորհրդանիշ հնարավոր է տեսնել «Մոնոպոլիա» խաղում, «Բադային պատմություններ» (Սկրուջ Մակդաք) մուլտֆիլմում և Քեռի Սեմի կերպարում:
Մասոնությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Ամերիկայի մասոնական ժողովարաններում գլանագլխարկը հաճախ ասոցացվում էր ժողովարանի վարպետի հետ, ակնհայտ է, որ դա կապված է այն բանի հետ, որ ժողովարանի անդամների շրջանում միայն նա արտոնություն ուներ կրել գլխի ծածկոց (ոչ միայն ցիլինդր): Այլ երկրներում, հատկապես Գերմանիայի որոշ համակարգերում, գլանագլխարկներ կրում էին մասոնական ժողովարանի բոլոր անդամները[1]:
Հրեականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ սինագոգերում նախագահը և պատվավոր սպաները Շաբաթին կամ այլ մեծ միջոցառումներին կարող էին կրել գլանագլխարկ: Գլանագլխարկ կրելու սովորույթը Անգլիայում առաջացել է 19-րդ դարում, փոխարինելով կեղծամին և եռեզր գլխարկին, և Եվրոպայում լայն տարածում ուներ մինչև Հոլոքոստ: Գոյություն ուներ նաև ավանդական սեֆարդյան սինագոգի շարք, որի ժողովի անդամներին, հատուկ առիթներին, թույլատրվում էր գլխի ծածկոց կրել[2]:
Գիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիայում և Շվեդիայում դոկտորական գլխարկը` գլանագլխարկը, հանդիսանում էր ակադեմիական հագուստի բաղադրատարր և քառակուսի ակադեմիական գլխարկի նմանօրինակ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «masonic-lodge-of-education.com»։ masonic-lodge-of-education.com։ Վերցված է 2012-06-06
- ↑ Raymond Apple, ''The Great Synagogue: A History of Sydney's Big Shule'', University of New South Wales Press 2008, ISBN 978-0-86840-927-6 (p.144). — Books.google.co.uk.