Տոմա Կուտուր
Տոմա Կուտուր (ֆրանսերեն՝ Thomas Couture, դեկտեմբերի 21, 1815[1][2][3][…], Սանլիս - մարտի 29, 1879[4][5][6], Վիլե լե Բել), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմա Կուտուրը եղել է Անտուան Ժան Գրոյի և Պոլ Դելարոշի աշակերտը։ 1840-ականների սկզբին մեծ հեղինակություն էր վայելում ի շնորհիվ նկարելու էլեգանտ ոճի, ֆրանսիական դասական դպրոցի բնորոշ գծի, որի հետ կապված են գույների նուրբ զգացողությունը և երևակայության թռիչքը. շատ ֆրանսիացիների կողմից կոչվում էր Վերոնեզե։ Մի ժամանակ Էդուարդ Մանեի ուսուցիչն էր։ Սակայն Կուտուրի հետ վերջին ընդհարման պատճառով Մանեն թողեց ուսումը և դարձավ նոր միտման՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նկարչի աշակերտների շարքում էին՝ ամերիկացի Էդվարդ Հարիսոն Մեյ Կրտսերը և գերմանացի Օտտո Քնիլլեն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ ճանաչում ձեռք բերեց նրա «Հռոմեացիներն անկման ժամանակ» նկարը (1847 թվական, Փարիզ, Օրսե թանգարան), որի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպիսի էվոլյուցիա է ապրել դասականությունը Դավիդի դարաշրջանից, երբ անտիկ աշխարհի հերոսները բարոյականության և քաղաքացիության իդեալներ էին ծառայում մինչև Հռոմի պատկերումը ընկղմված հաճույքների և շքեղության մեջ։
-
Հռոմեացիները անկման ժամանակ
-
Թմբկահարը
-
Ընթրիք դիմակահանդեսից հետո
Անտիկ աշխարհը ձեռք էր բերում հետաքրքրաշարժության հատկանիշներ։ Կուտուրն աշխատել է նաև մոնումենտալ որմնանկարների վրա։ Նկարել է դիմանկարներ։ Առավել հայտնի են նրա էտյուդները (Խելագարը, Ռուան, Գեղեցիկ արվեստների թանգարան, Ռուան)։ Այստեղ ի տարբերություն մեծ կտավների՝ նկարված է չոր ակադեմիական ձևով ու ավելի պատկերավոր է և անկեղծ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия: В 3 т. — М.: Белый город, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Thomas Couture — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://archives.valdoise.fr/ark:/18127/vta5305891e1836c/daogrp/0/layout:table/idsearch:RECH_f1b5d6dc6a8f0266485d9fa6fef83534#id:1670033789?gallery=true&brightness=100.00&contrast=100.00¢er=1400.000,-1024.000&zoom=7&rotation=0.000
- ↑ 5,0 5,1 5,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Lami S. (unspecified title)
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/016238/2002-12-20/
- ↑ Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 5, 1900. — S. 139.
- ↑ 11,0 11,1 https://www.aucties.com/fr/guide-encheres/les-artistes-du-xixe-siecle/cote-et-valeur-des-tableaux-dessins-peintures-de-thomas-couture
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Article on Thomas Couture Արխիվացված 2012-01-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Կուտուր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 1879 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ