Jump to content

Շառլ Դյումարեսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Դյումարեսք
ֆրանսերեն՝ Charles Édouard Armand-Dumaresq
Ի ծնեֆրանսերեն՝ Charles Édouard Armand[1]
Ծնվել էհունվարի 1, 1826(1826-01-01)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[5][6]
Վախճանվել էմարտի 6, 1895(1895-03-06)[2][7][8] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԹոմաս Կուտյուր
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[9] Knight of the Order of Isabella the Catholic Knight of St. Sylvester Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետ և Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ
ստորագրություն
Изображение автографа
 Charles Édouard Armand-Dumaresq Վիքիպահեստում

Շառլ Էդուար Արման Դյումարեսք (ֆր.՝ Charles Édouard Armand-Dumaresq, հունվարի 1, 1826(1826-01-01)[2][3][4][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[5][6] - մարտի 6, 1895(1895-03-06)[2][7][8], Փարիզ[5]), ֆրանսիացի բատալիստ (մարտանկարիչ)։ Կատարել է նաև վիմագրություններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը ծնվել է 1826 թվականի հունվարի 1-ին Փարիզում նկարիչ Գաբրիել Արմանդիի ընտանիքում (ֆրանսերեն՝ Gabriel Armand)։

<Ճակատամարտ Բալոմի մոտ

Կուտյուրի գունանկարչական դպրոցի աշակերտը, սկզբում զբաղվում էր պատմական նկարչությամբ, բայց 1854 թվականից սկսեց նկարել մարտեր և զինվորական կենցաղի տեսարաններ։ Ֆրանսիական բանակի հետ մեկնել է Ալժիրի և Իտալիա արշավների, և ամենուր ուսումնասիել է ճամբարային և մարտական կյանքը։ Նրա նկարները հաճախ հակասում են կոմպոզիցիայի բոլոր կանոններին, սակայն միշտ լի են կենդանությամբ, ճշմարիտ իրականությամբ և առանձնանում են ուժեղ գունագեղությամբ, երբեմն ծայրահեղության մեջ ընկնող։ Դրանց մեջ առավել ուշագրավ են «Մահը 1812 թվականի Պատվի դաշտում», «Բորոդինյան ճակատամարտում մեծ ռեդուտի գրավումը», «Գեներալ Բիզոյի մահը», «Դրվագներ Սոլֆերինոյի ճակատամարտից», «Կարլ XII-ը Բենդերում» և «Կիրասիրների հարձակումը Էյլաուում»։

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը հանդիսանում էր 1867 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսի միջազգային ժյուրիի անդամ։

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը մահացել է 1895 թվականի մարտի 6-ին Փարիզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Դյումարեսք» հոդվածին։