Տպավորություն. Ծագող արև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տպավորություն. Ծագող արև
Monet - Impression, Sunrise.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1872[1]
բարձրություն48 սանտիմետր
լայնություն63 սանտիմետր
ստեղծման վայրՀավր
ուղղությունիմպրեսիոնիզմ[2]
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄարմոտան Մոնե թանգարան, Պորտո Վեքիո և Մարմոտան Մոնե թանգարան
հավաքածուՄարմոտան Մոնե թանգարան
սեփականատերՄարմոտան Մոնե թանգարան
մակագրությունClaude Monet.72
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Impression, soleil levant by Claude Monet Վիքիպահեստում

«Տպավորություն. Ծագող արև» (ֆր.՝ Impression, soleil levant), Կլոդ Մոնեի նկարը, որը ստեղծվել է 1872 թվականին։ Բնօրինակ տարածքը Հավրի հին նավահանգիստն է։ Նկարը պատկանում է իմպրեսիոնիզմի ոճին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1874 թվականին լուսանկարիչ Նադարի արվեստանոցում։ Լրագրող Լուի Լերուան իր «Իմպրեսիոնիստների ցուցահանդեսը» (Le Charivari, 1874 թիվ) թերթում գրում է. «Պատկերներն առավել ավարտուն կլինեին, քան այս «Տպավորությունը»»[4]։

Այս աշխատանքը ցուցադրվում է Փարիզի Մարմոտան թանգարանում, որտեղից 1985 թվականին գողացվել էր նկարչի այլ կտավների հետ։ Գողացվածների շարքում էին նաև Օգյուստ Ռենուարի և Բերտա Մորիզոյի կտավները։

Կտավը գտնվել է հինգ տարի հետո միայն[5]։ Իսկ 1991 թվականին բերվել է թանգարան և ցայսօր էլ ցուցադրվում է մյուս նմուշների հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Make Lists, Not War — 2013.
  2. Make Lists, Not War — 2013.
  3. Վ. Իվանշև «Երազանքներն իրականանում են»(ռուս.) : журнал. — 2012. — № 11. — С. 20-25. — ISSN 0205-5791.
  4. ««Իմպրեսիոնիստների առաջին ցուցադրությունը» www.claudemonet.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-19-ին։ Վերցված է 2015-12-18 
  5. Գողության արվեստը, Աշխարհի շուրջը, № 2 (2785), 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]