Մարմոտան Մոնե թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարմոտան Մոնե թանգարան
ֆր.՝ Musée Marmottan Monet
Musée Marmottan Paris.JPG
Տեսակ պատկերասրահ
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղագրություն Փարիզի 16-րդ շրջան
Վայր Փարիզ
Ղեկավարության նստավայր Փարիզ
Հասցե 2, rue Louis-Boilly75016rue Louis-Boilly
Հիմնադրված է 1934
Հիմնադիր Գեղեցիկ արվեստների ակադեմիա
Կոորդինատներ: 48°51′33.7″ հս․ լ. 2°16′3.0″ ավ. ե. / 48.859361° հս․. լ. 2.267500° ավ. ե. / 48.859361; 2.267500
Կայք marmottan.com
Մարմոտան Մոնե թանգարանը գտնվում է Ֆրանսիաում
Մարմոտան Մոնե թանգարան
Մարմոտան Մոնե թանգարանը գտնվում է Աշխարհում
Մարմոտան Մոնե թանգարան

Մարմոտան Մոնե թանգարան, (ֆր.՝ Musée Marmottan Monet), գեղարվեստի թանգարան Փարիզի 16-րդ շրջանում։ Հավաքածուն ընդգրկում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների մոտ 300 կտավ։ Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Բերտա Մորիզոյի, Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի, Ալֆրեդ Սիսլեյի, Կամիլ Պիսսարոյի, Պոլ Գոգենի, Պոլ Սինյակի, Օգյուստ Ռենուարի գործերը։ Բացի դրանից՝ թանգարանում պահվում են նկարազարդ ձեռագիր մատյաններ, Նապոլեոնի շրջանի արվեստի գործեր, իտալական և ֆլամանդական գեղանկարչությունը ներկայացնող կտավներ։

Մետրոյի մոտակա կայարանը Լյա Մյուետն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում թանգարանի շենքը եղել է հերցոգ Վալմի որսորդական տնակը Բուլոնյան անտառի եզրին։ Տնակը 1882 թվականին ձեռք է բերել Ժյուլ Մարմոտանը՝ հետագայում ժառանգություն թողնելով որդուն։ Պոլ Մարմոտանը, ով շատ հետաքրքրված էր Նապոլեոնի շրջանի արվեստով, մեծացնում է հոր հավաքածուն՝ այն համալրելով նկարներով և կահույքով։ Մարմոտանը արվեստի գործերը և տունը ժառանգություն է թողել Ժյուլիան ակադեմիային, որն էլ 1934 թվականին այն դարձրել է թանգարան։

Սկզբնական շրջանում հավաքածուն ներկայացնում էր Ֆրանսիայի առաջին կայսրության շրջանի գործեր, բայց շուտով փոխում է ուղղվածությունը՝ շնորհիվ երկու խոշոր նվիրատվությունների։ 1957 թվականին Վիկտոր Դոնոպ դե Մոնչին թանգարանին նվիրում է իր հոր՝ իմպրեսիոնիստների կողմնակից դոկտոր Ժորժ դե Բելիոյի հավաքածուն, որը բաղկացած էր իմպրեսիոնիստների աշխատանքներից։ 1966 թվականին Կլոդ Մոնեի երկրորդ որդին՝ Միշել Մոնեն, թանգարանին է նվիրում իր հոր աշխատանքները։ Այդպիսով՝ Մոնեի աշխատանքների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն գնվում է Մարմոտան Մոնե թանգարանում[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Jules and Paul Marmottan" Musée Marmottan. Retrieved 20 February 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]