Չարինգ Կրոս կամուրջ (նկարների շարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարինգ Կրոս կամուրջ
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե
տարի1900
ուղղությունիմպրեսիոնիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԻնդիանապոլիսի արվեստի թանգարան
հատվածն էCharing Cross Bridge?, Charing Cross Bridge?, Charing-Cross Bridge in London?, Charing Cross Bridge, The Thames?, Charing Cross Bridge? և Charing Cross Bridge, Fog?
Ծանոթագրություններ
 Claude Monet Վիքիպահեստում

«Չարինգ Կրոս կամուրջ», ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի երեսունյոթ նկարներից բաղկացած շարքը, որը վրձնել է 1899-1904 թվականներին, դրանք մեծ մասամբ իմպրեսիոնիստական ոճով պատկերում են Լոնդոնի Չարինդ Կրոս կամուրջը՝ մառախուղի ժամանակ։

Ցիկլի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարվա ընթացքում (1899—1904 թվականներին) Մոնեն պարբերաբար այցելել է Լոնդոն, որպեսզի Սավոյ հյուրանոցի հինգերորդ հարկի պատշգամբից նկարի քաղաքի բնապատկերը։ Կլոդ Մոնեն հմայված է եղել լոնդոնյան մառախուղի տեսարաններով, նույնիսկ այն պարագայում, որ Լոնդոնի ուշագրավ մթնոլորտը արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեսանելիորեն վատանում էր օդի ծանր մշուշապատումից։ Նա նկարել է Վեստմինստերյան տաճարի տարբեր տեսարաններ, Վաթեռլոո կամուրջը, ինչպես նաև Չարինգ Կրոս կամուրջը նորից ու նորից, ինչպես Ֆրանսիայում Ռուանի ծղոտե դեզերը՝ արագորեն ուրվագծելով նկարները, որպեսզի բաց չթողնի թռուցիկ պահերի տպավորությունների։ Մոնեի համար Լոնդոնում աշխատելը շատ արգասաբեր է եղել, նա այստեղ վրձնել է ավելի քան հարյուր աշխատանքներ[1], որոնցից երեսունյոթը պատկերել են Չարինգ Կրոս կամուրջը և միայն այդ շարքի նկարներից տասներկուսն է նա ավարտել Լոնդոնում, մնացածներն ավարտել է Ժիվերնիում։

Նկարների գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնեի չարինգ կրոսյան շարքի նկարները գտնվում են աշխարհի շատ երկրների թանգարաններում և հավաքածուներում։ Անավարտ կտավները, որոնք պահպանվել են Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանի հավաքածուում, ամերիկացի գրող Թերի Թիչաուտի կողմից «Ուոլ-սթրիթ» ամսագրում ծիծաղի առարկա են դարձել՝ ապացուցելով, որ նույնիսկ «հանրաճանաչ վարպետները նույնպես անհաջող օրեր են ունենում»[2]։

Նկարների մնացած տարբերակները պահպանվում են Չիկագոյի արվեստի ինստիտուտում[3], Բալտիմորի գեղարվեստի թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահում, Տիսեն-Բորնեմեսի թանգարանում։ Նկարներից մեկը (վրձնված 1901 թվականին) 2012 թվականի հոկտեմբերի 16-ին գողացվել է Ռոտերդամի «Կյունստխալ» գեղարվեստի պատկերասրահից[4]։ 2013 թվականին ոստիկանությունը դուրս էր եկել գողերի հետքի վրա, նույն թվականի հուլիսին, կասկածյալ Ռադու Դոգարոյի մայրը՝ Օլգա Դոգարուն խոստովանել է, որ իր տան վառարանում այրել է նկարը, որպեսզի վերացնի ապացույցները։ Նրա տան խուզարկության ժամանակ վառարանում հայտնաբերել են գունանյութ և մեխեր, որոնք համապատասխանում են նկարի ստեղծման ժամանակաշրջանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չարինգ Կրոս կամուրջ» շարքից մի քանի նկարներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A>Lee, Ellen Wardwell; Robinson, Anne (2005). Indianapolis Museum of Art: Highlights of the Collection
  2. «Eye on Indianapolis». eyeonindianapolis.blogspot.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  3. https://www.artic.edu/artworks/16544/charing-cross-bridge-london Charing Cross Bridge, London
  4. «Ռոտերդամի թանգարանից գողացել են Պիկասոյի ու Մոնեի կտավները». style.news.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]