Կաչաղակ (նկար, Մոնե)
Կաչաղակ ֆրանսերեն՝ La Pie | |
|---|---|
| տեսակ | գեղանկար |
| նկարիչ | Կլոդ Մոնե |
| տարի | 1868-1869 |
| բարձրություն | 89 |
| լայնություն | 130 |
| ստեղծման վայր | Էտրետա |
| ուղղություն | իմպրեսիոնիզմ |
| ժանր | բնանկար |
| նյութ | Յուղաներկ, կտավ |
| գտնվում է | Օրսե թանգարան |
| հավաքածու | Օրսե թանգարան |
| սեփականատեր | Durand-Ruel & Cie.?, Guerlain, Jean-Jacques Guerlain? և Ֆրանսիա |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Կաչաղակ (ֆրանսերեն՝ La Pie), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի (Claude Monet, 1840-1926) աշխատանքը, որ կատարվել է 1868-1869 թվականներին։ Նկարի չափերն են՝ 89×130 սմ, շրջանակով 120,5×164 սմ։
XIX դարի վերջի 60-ական թվականներին Մոնեին համակեց պատկերել և փոխանցել հանդիսատեսին զգացմունքներ ու տպավորություններ, որ արթնացել էին նրա հոգում բնության շրջապատում գտնվելիս։ Ոգեշնչվելով Պիսսարոյի ինչպես նաև Ռենուարի և Սիսլեի ստեղծագործություններից, նա ընկղմվեց ձյունե բնապատկերի պատկերման բարդության մեջ։ Դրանից ոչ շատ առաջ հանդիսատեսին էր ներկայացվել և հավանության արժանացել ձմեռային բնապատկերը, որ կատարվել էր նկարիչներ՝ Գյուստավ Կուրբեի կողմից, որտեղ ներկայացվում էր ձմեռային անտառի և որսի տեսարան։ Կարծես նվազեցնելով ոգևորությունը որ արտահայտվում էր Կուրբեի աշխատանքում, Մոնեն նախընտրել է պատկերել նկարում կաչաղակն՝ նստած դարպասի վրա, որպես փխրուն, միայնակ նոտայի, ինչ-որ մեկի կողմից պատահաբար նետված նոտաների հնգագծի վրա։ Նկարում պատկերը ողողված է լույսով և ձյունով, որոնք մեզ են փոխանցում խուսափող և կիսաթափանցիկ նյութի զգացողություն։
Նկարիչը ստեղծել է իմպրեսիոնիզմին հատուկ բնանկար, որն իր անվանումն է ստացել հինգ տարի անց, առաջին պաշտոնական ցուցադրությանը։ Այդ գյուղական բնապատկերում Էտրետայից քիչ հեռու, որ նկարվել է Մոնեի կողմից կարծես մեկ շնչով, օգտագործվել են հազվադեպ և այն ժամանակ ոչ այնքան վառ, դրա հետ մեկտեղ փայլուն անցումներ, որ ստեղծում են ձմեռային արևոտ օրվա անկրկնելի լուսավորում։
Այս նկարի հանդիսատեսի վրա թողած տպավորությունը, արտահայտել է հայտնի քննադատ Ֆելիքս Ֆենեոն, գրելով, որ հանդիսատեսը սովոր լինելով պաշտոնական գեղանկարչության և ակադեմիկոսներից եկող սարսափելի պատկերային սոուսին, հիացել էր այս թեթև նկարի խորհրդածությունից։
Մոնեի եղանակային նորույթը և համարձակությունը, ընկղմում է մեզ մեր հույզերի և զգացմունքների աշխարհ, ինչը ակներև տարանջատում է այդ նկարը ակադեմիական այդ ժամանակաշրջանին պատկանող ձմեռային պատկերներից։ Այդ իրավիճակն բացատրվում է նրանով, որ նկարը մերժվել է Փարիզյան սալոնի կողմից 1869 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Magpie, 1868—1869, Claude Monet, Google Art Project, www.googleartproject.com
