Ռուանի տաճար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուանի տաճար (այլ կիրառումներ)
| Ռուանի տաճար ֆրանսերեն՝ Cathédrale Notre-Dame de Rouen | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | կաթոլիկ տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ռուան[1][2] |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Ռուանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1030 |
| Մասն է | Archepiscopal Complex of Rouen? |
| Կազմված է | Q3328630?, West facade of Notre-Dame de Rouen? և Q131340427? |
| Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1] |
| Նվիրված | Մարիամ Աստվածածին |
| Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն և Մարիամ Աստվածածին |
| Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1145 |
| Կառուցման ավարտ | 1506 |
| Հիմնադրված | 1030 |
| Երկարություն | 144 մետր |
| Բարձրություն | 151 մետր |
![]() | |
![]() | |
| 49°26′25″N 1°05′42″E / 49.4402°N 1.095°E | |
| cathedrale-rouen.net | |
Ռուանի տաճար (ֆրանսերեն՝ Cathédrale Notre-Dame de Rouen), կաթոլիկ տաճար Ռուան քաղաքում։ Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ Ֆրանսիայի ազգային ժառանգության հուշարձան է[3]։ 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը (151 մ)` այդ տիտղոսը հետագայում զիջելով Քյոլնի տաճարին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուանի եպիսկոպոսի գոյության մասին առաջին վկայությունը վերաբերում է 314 թվականին։ 4-րդ դարի վերջին ժամանակակից տաճարի տեղում կառուցվում է բազիլիկ։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ռուանի եպիկոպոսական համալիրը բաղկացած է եղել երկու եկեղեցուց` նվիրված Աստվածամորը և սուրբ Ստեֆանին։ 841 թվականին վիկինգների արշավի ժամանակ տաճարը հրդեհվել է։ Քանի որ Ռուանի քաղաքական վիճակն անորոշ էր, տաճարը չեն վերականգնել։ 911 թվականին Ռուանը դարձավ Նորմանդիայի հերցոգության մայրաքաղաքը, և առաջին հերցոգ Ռոլոնը «Ռոբերտ» անունով է կնքվել բազիլիկում։ 1020 թվականին սկսվում են ռոմանական ոճով նոր տաճարի կառուցման աշխատանքները։ Դրանից ներկայումս պահպանվել է միայն կրիպտեն։ Մնացած ողջ տաճարը կառուցվել է գոթական ոճով։
Գոթական տաճարի ամենահին մասը հյուսիսային աշտարակն է (Սեն Ռոմեն աշտարակ), որը կառուցվել է 1145 թվականին։ Այն ամբողջությամբ այրվել է 1944 թվականի հունիսի 1-ի ռմբակոծությունից։ Հարավային աշտարակը (Յուղի աշտարակ) կառուցվել է 1485 թվականին։ Անվակունդը կանգնեցվել է 1200 թվականին, երբ ռոմանական անվակունդը ոչնչացել է հրդեհի հետևանքով։ Սկզբնական պորտալներից պահպանվել է միայն հյուսիսայինը, որում պատկերված են Հովհաննես առաքյալի կյանքից դրվագներ։ Այն 1769 թվականից հետո բազմիցս վերանորոգվել է։ Մնացած երկու պորտալները խիստ տուժել են 16-րդ դարում։
18-րդ դարում տաճարը տուժել է փոթորիկից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է Ռուանի ռմբակոծությունից. 1944 թվականի ապրիլի 19-ին խիստ տուժել են անվակունդը և կապելան, իսկ մայիսի 31-ի ռմբակոծությունից այրվել է հյուսիսային աշտարակը։ 1999 թվականի դեկտեմբերին ուժգին փոթորկից տուժել է զանգակատունը։
Չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարություն - 137 մ
- Ճակատամասի լայնություն - 61.6 մ
- Անվակունդի երկարություն - 60 մ
- Անվակունդի բարձրություն - 28 մ
- Երգչախմբի համար նախատեսված մասի երկարություն - 34.3 մ
- Երգչախմբի համար նախատեսված մասի լայնություն - 12.7 մ
- Սեն Ռոմեն աշտարակի բարձրություն - 82 մ
- Յուղի աշտարակի բարձրություն - 75 մ
- Սրաձողի բարձրություն - 151 մ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուղի աշտարակ
- Եզրային անվակունդ
- Կենտրոնական անվակունդ
- Թանգարանային ցուցադրություն
- Երգչախմբի մաս
Դրսևորում արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1890-ական թվականներին Կլոդ Մոնեն ստեղծել է նկարների շարք՝ նվիրված տաճարին։ Ստեղծվել է 50 կտավ, որոնք պատկերում են տաճարը տարբեր լուսավորությամբ, օրվա տարբեր պահերի և տարվա եղանակների։ Կտավներում տաճարը պատկերված է երեք դիրքերից։ Կտավներից մի քանիսը ավարտին են հասցվել նկարչի՝ Ժիվերնիի արվեստանոցում։
- 1969 թվականին ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնը ստեղծել է «Ռուանի տաճար» եռապատկերը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի հունիսի 6-ին մոտ հազար մարդ, որոնք հավաքվել էին Ռուանի քաղաքապետարանի այգում (600 մ²), ձեռքերում պահելով Մոնեի «Ռուանի տաճար» կտավի մեծացված մասերը, ստեղծել են «կենդանի պատկեր»։ Այն լուսանկարվել և տեսագրվել է ուղղաթիռից, որպեսզի ներկայացվի Գինեսի ռեկորդների գրքին[4]։
- Կենտրոնական սրաձողի փայտե մասը ոչնչացվել է 1823 թվականին կայծակից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Dominique Seridji и другие Le guide du patrimonie en France. — Centre des monuments nationaux (MONUM), 2002. — С. 541. — ISBN 2-85822-760-8
- ↑ Вести. Ru
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուանի տաճար» հոդվածին։ |
| ||||||||||||

