Jump to content

Բյորգեֆել ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյորգեֆել ազգային պարկ
նորվ.՝ Børgefjell nasjonalpark
Տեսակազգային պարկ
Երկիր Նորվեգիա[1]
ՎարչատարածքGrane Municipality?, Hattfjelldal Municipality?, Namsskogan Municipality? և Røyrvik Municipality?
Հիմնվել էօգոստոսի 9, 1963
Մակերես1 447
ԿառավարումՆորվեգիայի բնօգտագործման վարչություն
65°11′00″N 13°54′00″E / 65.1833°N 13.9°E / 65.1833; 13.9
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Նորվեգիա" does not exist.
Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist.

Բյորգեֆել (նորվ.՝ Børgefjell nasjonalpark), բնության պահպանվող տարածք Նորվեգիայում։ Գտնվում է Նուռլան և Նուր Թրյոնդելագ կոմսություններում։ Ունի 1 447 կմ² տարածք։ Ազգային պարկի մոտով է անցնում շվեդա-նորվեգական պետական սահմանը։

Բյորգեֆել ազգային պարկը հիմնադրվել է 1963 թվականին երկրի կենտրոնական մասում գտնվող լճերով և գետերով հարուստ լեռնային ռելիեֆը պահպանելու նպատակով։ Ռելիեֆը ծածկված է կուսական անտառներով, որտեղ աճում են սոճիներ, եղևնիներ, կեչիներ և այլն։ Առկա են նաև մացառուտներով ծածկված տարածքներ, որտեղ աճում են բուսաբանների համար բացառիկ նշանակություն ունեցող բազմաթիվ հատապտուղներ։

Ազգային պարկը ունի նաև հարուստ ֆաունա։ Այստեղ ապրում են հյուսիսային եղջերու, կուղխ, բևեռաղվես, սպիտակ լոր, գայլ, աղվես, սագ, բու, սպիտակ բու, արջ[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորգեֆել ազգային պարկ» հոդվածին։