Jump to content

Հանքամարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքամարմին, արդյունաբերական նշանակություն ունեցող մետաղային կամ ոչ մետաղային օգտակար հանածոյի զանգված։ Հանքամարմիններն ըստ ձևի լինում են՝ հավասարաչափ, մեկ ուղղությամբ ձգված և հարթ։ Հավասարաչափ ձև ունեցողներից են շտոկները, շտոկվերկները և բնանման հանքամարմինները։ Դրանք բնորոշ են ծծումբ-հրաքարային, պղինձ-մոլիբդենային, բազմամետաղային, հազվագյուտ, ազնիվ և այլ հանքանյութերի զանգվածներին։ Մեկ ուղղությամբ ձգված հաքամարմիններ են հանքասյուները, որոնք հատուկ են հիդրոթերմալ ծագման բոլոր մետաղային հանածոներին։ Հարթ հանքամարմիններ են երակները, շերտերը, սալաձև ու ոսպնյակաձև կուտակները։ Երակները հատկանշական են հիդրոթերմալ, իսկ շերտերը և սալաձև կուտակները՝ նստվածքային ծագման օգտակար հանածոների (քարածուխ, մարմար, աղ, կավ) հանքավայրերին։ Մի շարք մետաղային օգտակար հանածոներ (երկաթ, մանգան, պղինձ) նույնպես կարող են առաջացնել շերտեր և սալաձև կուտակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 232