Նիդարոսի Մայր Տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նիդարոսի Մայր Տաճար
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Ճարտարապետություն
Կարգավիճակտաճար, գործող

Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում է գտնվում Նիդարոսի Մայր Տաճարը (նորվեգերեն՝ Nidarosdomen): Լյութերական այս տաճարը պատմականորեն ամենանշանակալի եկեղեցին է Նորվեգիայում և հանդիսացել է Նորվեգիայի միապետերի թագադրության վայրը[1]։

Նիդարոսի Մայր Տաճար

Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1070 թվականին, Սուրբ Օլավի գերեզմանի տեղում, ով ընկել էր Ստիկլաստադիրի ճակատամարտում (1030)[2]։

Շինարարությունն ավարտվել է մոտ 1300 թվականին։ Տաճարը մի քանի անգամ տուժել է հրդեհների պատճառով և բազմիցս վերակառուցվել։ Վերջին խոշոր վերականգնումը սկսվել է 1869 թվականին և պաշտոնապես ավարտվել միայն 2001 թվականին։ Տաճարը կառուցվել է գոթական և ռոմանական ոճով։ Դրա արևմտյան ճակատը զարդարված է թագավորների կերպարներով, սրբերի և Քրիստոսի պատկերներով, իսկ ներքին հարդարանքը զարդարում են վիտրաժները, որոնք տեղադրվել են XX դարում։ Տաճարում կա երկու երգեհոն, այնտեղ են պահվում Էյստեյնա Էրլենդսոնի սուրբ մասունքները։ Այսօր Մայր տաճարը Տրոնհեյմի հայտնի տեսարժան վայրերից մեկն է և հիացնում է տուրիստներին իր գրավչությամբ։ Ամեն տարի այնտեղ է այցելում ավելի քան 40 000 զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nidaros Cathedral (Trondheim Local Authority)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Nidaros Cathedral: The Symbol of a Nation (My Little Norway)». Արխիվացված է օրիգինալից 2011-10-04-ին. Վերցված է 2016-11-15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդարոսի Մայր Տաճար» հոդվածին։