Գրոնգի շրջան
Գրոնգի շրջան նորվ.՝ Grong kommune | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Նուր Թրյոնդելագ | ||||
Վարչկենտրոն | Մեդյո | ||||
Հիմնական լեզու | Նորվեգերեն | ||||
Բնակչություն (2011) | 2357 (301 Նորվեգիայում տեղ) | ||||
Խտություն | 2,1 | ||||
Ազգային կազմ | Նորվեգացիներ | ||||
Կրոնական կազմ | Նորվեգիայի լյութերական եկեղեցի | ||||
Տարածք | 1136,17 (87 Նորվեգիայում տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Ցածրագույն կետ | 0 մ | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Կենտրոնական Նորվեգիա | ||||
Սահմանակցում է | Høylandet Municipality?, Namsskogan Municipality?, Lierne Municipality?, Snåsa? և Overhalla Municipality? | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | NO-1742 | ||||
grong.kommune.no | |||||
Գրոնգի շրջան (նորվ.՝ Grong kommune՝ գրոնգ կոմունե)՝ երկրորդ մակարդակի վարչական միավոր Նորվեգիայի Թագավորությունում։ Մտնում է Նուր Թրյոնդելագի մարզի մեջ։
Բնակչությունը խոսում է նորվեգերենով, սակայն պետական լեզուն նինորսկի ու բոքմալի միջև հստակ ընտրված չէ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոնգի շրջանը հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին, երբ վարչական շրջանը դեռ գտնվում էր Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության կազմում։
1874 թվականին կառուցվում է Գրոնգի եկեղեցին, 1877 թվականին՝ Հառռանի եկեղեցին, իսկ առավել հին եկեղեցին կառուցվել է ավելի քան երեք դար առաջ (Գլյոսհաուգի եկեղեցի, 1689)։ 1901 թվականի հունվարի 1-ին հյուսիսարևմտյան շրջան Հյոյլանդետը, որն ուներ 1046 մարդ բնակչություն, անջատվում է Գրոնգի շրջանից։
Նորվեգիայի անկախության շրջանում արդեն՝ 1923 թվականի հունվարի 1-ին Գրոնգի շրջանից անջատվում են հյուսիսարևելյան շրջան Ռյորվիկը (392 բնակիչ), հյուսիսարևմտյան շրջան Նամսկոգանը (469 բնակիչ), և կենտրոնական շրջան Հառանը (630 բնակիչ)։ Դրա արդյունքում Գրոնգի բնակչությունը հասնում է 1,272 մարդու։ 1964 թվականի հունվարի 1-ին Հառանի շրջանը (1,085 բնակիչ) դարձյալ միացվում է Գրոնգին[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոնգի շրջանը ընկած է Նամսեն գետի երկայնքով՝ Նամդալենի հովտում։ Այդ գետի երկու հիմնական վտակները՝ Սանդյոլա և Նեսելվա, նույնպես հոսում են այս շրջանի տարածքով։
Բանգսյոյնեի լճերը գտնվում են Սնոսայի և Օվերհալայի շրջանների հետ ունեցած սահմանին։ Շրջանի հարավարևելյան մի հատված գտնվում է Բլոյֆյելա Սկյակերֆյելա ազգային պարկը։
Նորվեգիայի բոլոր շրջանները, այդ թվում Գրոնգը, ունեն տասնամյա կրթական համակարգ, առողջապահական ու քաղաքացիական կառույցներ, սոցիալ-տնտեսական ծառայություններ և շրջանային ենթակայության ճանապարհներ։ Գրոնգը ղեկավարվում է շրջանային ղեկավարի միջոցով, ով իր հերթին ընտրում է քաղաքապետին։
Շրջանն ունի երեք հիմնական գյուղական բնակավայր՝ Հառանը, Բերգսմոյենը և Մեդյոն[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի E6 մայրուղին անցնում է այս տարածքով. այն կտրում է Նամսեն գետը՝ այս շրջանի տարածքում։
Նույն կերպ այստեղով անցնում է Նուրլանսբանեն երկաթուղագիծը։ Այս տարածքում են գտնվում վերջինիս երկու երկաթուղային կայաններ՝ Գրոնգը Մեդյո քաղաքում և Հառանը՝ Հառան գյուղում։ Այժմ փակ է հին՝ Նամսոս երկաթգիծը, որը կապում էր Գրոնգը Նամսոսի հետ։
Գրոնգի շրջանից ոչ հեռու գտնվում են երեք տարածաշրջանային (Սնոսա, Նամսոս, Ռյորվիկ) և մեկ միջազգային (Թրոնհեյմ) օդանավակայաններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen" (PDF) (in Norwegian). Statistisk sentralbyrå.
- ↑ Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". Retrieved 29 October 2008.