Սվարթիսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվարթիսեն սառցադաշտ
նորվ.՝ Svartisen
Տեսակսառցադաշտ
ԵրկիրՆորվեգիա
Վարչատարածքային միավորMeløy?, Rødøy?, Rana Municipality? և Beiarn?
Աշխարհագրական
տեղադրություն
Նորվեգիա Նորվեգիա
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Մակերես369
Պահպանման տարածքSaltfjellet–Svartisen National Park?
Խառնարանի խորություն450[1]
66°38′N 14°00′E

Սվարթիսեն (նորվ.՝ Svartisen), սառցադաշտ Նորվեգիայի հյուսիսում։ Այն բաղկացած է երկու առանձին սառցադաշտերից՝ արևմտյան և արևելյան։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցադաշտի անվան սկզբնամասը (svart) նշանակում է «սև», իսկ վերջնամասը (is), նշանակում է «սառույց», «սառցադաշտ»։ Հավանաբար անվանման մեջ ներառված իմաստային բառերը պայմանավորված են այն հանգամանքով, որ սառցադաշտի հին շերտը, համեմատած նոր ձևավորվածի, ունի մուգ գույն[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան սառցադաշտը կոչվում է Վեսթրե (նորվ.՝ Vestre) Սվարթիսեն։ Ունի 221 կմ² մակերես և համարվում է մայրցամաքային Նորվեգիայի երկրորդ ամենամեծ սառցադաշտը Յուսթեդալսբրին նորվ.՝ Jostedalsbreen) սառցադաշտից հետո։

Արևելյան սառցադաշտը կոչվում է Էսթրե (նորվ.՝ Østre) Սվարթիսեն։ Ունի 148 կմ² մակերես և համարվում է մայրցամաքային Նորվեգիայի մեծությամբ չորրորդ սառցադաշտը։  

Սվարթիսենը Եվրոպական մայրցամաքի ամենացածր սառցադաշտն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։ Սառցադաշտի ամենաբարձր կետը 1594 մ է, առավելագույն հաստությունը՝ 450 մ[1]։

Հարևանությամբ կան նաև բազմաթիվ փոքր սառցադաշտեր, ինչպիսիք են Մելյոյ կոմունայի հյուսիսում գտնվող Գլումբրինը, Բեիարն կոմունայում գտնվող Սիմլեբրինը։ Սվարթիսենի փոքր սառցադաշտերից Էնգաբրինի վերջավորությունը համարվում է Եվրոպա մայրցամաքում գտնվող սառցադաշտերի ամենացածր կետը։ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում է ծովի մակարդակից 20 մ բարձր։ Սկսած 1974 թվականից Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգիայի վարչությունը հետևում է սառցադաշտի հաշվեկշռին։

Սվարթիսենը ընդգրկված է Սալթֆելեթ-Սվարթիսեն ազգային պարկի կազմում, որը տեղակայված է, Սալթֆելեթ լեռնաշղթայի հարավային կողմում։

Սառցադաշտի հալոցքից առաջացած ջուրը հավաքվում է և օգտագործվում հիդրոէլեկտրակայանների աշխատանքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]