Մուշյոեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մուշյոեն
նորվ.՝ Mosjøen
Զինանշան
Vefsn komm.svg

Mosjoeen Byflata.jpg
Կոորդինատներ: 65°50′0″ հս․ լ. 13°12′0″ ավ. ե. / 65.83333° հս․. լ. 13.20000° ավ. ե. / 65.83333; 13.20000
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Շրջան Նուրլան
Համայնք Վեֆսն
Մակերես 6,30 կմ² կմ²
Խոսվող լեզուներ չեզոք ձև
Բնակչություն 9629 մարդ (2009թ.) մարդ
Խտություն 1528 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Պաշտոնական կայք vefsn.kommune.no
##Մուշյոեն (Նորվեգիա)
Red pog.png

Մուշյոեն (նորվ.՝ Mosjøen) — Վեֆսն համայնքի վարչական կենտրոնը, Նուրլան մարզում (ֆյուլքե), Նորվեգիայում:

Քաղաքի բնակչությունը կազմում է 9629 մարդ (2009թ.):

Մուշյոենը առանձնացված է եղել որպես քաղաք և 1876թ.-ին առանձին համայնք, սակայն հետագայում՝ 1962 թվականի հունվարի 1-ին վերադարձավ Վեֆսնի կազմ: Համարվում է Հելգելաննի հնագույն քաղաքը և Նուրլանում երկրորդ հնագույն քաղաքը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է հովտի ստորին մասում, որտեղ Վեֆսնա և Շերվա գետերը թափվում են Վեֆսնֆորդի մեջ: Քաղաքի կենտրոնը գտնվում է այդ երկու գետերի միջև: Վեֆսնա գետը Նուրլանի ամենահզորը ջրատարողությամբ: Բացի գետից և քաղաքի խութածոցից, նաև շրջապատված է լեռներով, կանաչ բլուրներով և անտառներով: Էուֆելլետ լեռը՝ 814 մ բարձրությամբ, գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, համարվում է տարածքի բավականին հայտնի օբյեկտը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշյոենը հիմնադրվել է 17-րդ կամ 18-րդ դարում որպես տեղի ֆերմերների առևտրի համար հանդիպման վայր: 1866 թվականին Բրիտանական կազմակերպությունը այնտեղ կառուցեց սղոցարաններ և 1875 թվականին Մուշյոենը ստացավ ինքնավարության իրավունք: Ամերիկյան մետաղագործական Alcoa ընկերությունը Մուշյոենում ուներ իր ալյումինի գործարանը:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում ալյումինի գործարանը, որը պատկանում է Alcoa ընկերությանը:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքին է սպասարկում Մուշյոենի օդանավակայանը, որը գտնվում է Հերստադում: Օդանավակայանը սկսել է գործել 1987 թ.-ին: E6 ուղին և Նուրլանի երկաթուղային գիծը անցնում են Մուշյոենի տարածքով: Մուշյոենը գտնվում է Տրոնհեյմի տրասսայից 390 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս և Մու-ի-Րանա քաղաքից 90 կմ դեպի հարավ:

Քաղաք-բարեկամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mosjoentown.jpg Dolstad k3.JPG Paviljong Mosjøen.JPG
Մուշյոենի տեսքը Դոլստադ բլրից, 29 մայիսի 2005 թ. Եկեղեցի Դոլստադում, հունվար 2007 թ. Տաղավար Մուշյոենում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Norway (2009). «http://www.ssb.no/a/english/kortnavn/beftett_en/arkiv/tab-2009-06-16-01-en.html ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]