Հինյոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինյոյա
Autumn landscape near Gullesfjordbotn, Hinnøya, 2010 September.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՎարչատարածքԱննյոյ, Հադսել, Հարսթադ, Կվեֆյորդ, Լյոդինգեն, Սորտլան, Հյելսուն և Վոգան
Երկարություն52 կիլոմետր
Լայնություն45 կիլոմետր
Ամենաբարձր կետMøysalen?
ԲԾՄ1262 մետր
Մակերես2198 կմ²
Մասն էԼոֆոտենյան կղզիներ
Ջրլիցի ափինՆորվեգական ծով
Norway - Hinnoya.PNG
Հինյոյա կղզու հարավարևելյան հատվածը՝ Լյոդինգենի հյուսիս, 2006 թվականի ապրիլի 9Ю
Ֆորֆյորդ դաշտը՝ տեղակայված Հինյոյա կղզուց հյուսիս-արևմուտք, Անդյոյ կոմունա
Սիգերսֆյորդ՝ Հինյոյ կղզու արևմտյան ափին գտնվող գյուղ
Ֆորֆյորդ դաշտը՝ արգելանոց, որտեղ գտնվում են Նորվեգիայի ամենահին կաղնիները

Հինյոյա[1][2], ինչպես նաև Հինյո[3] (նորվ.՝ Hinnøya), կղզի Հյուսիսային Նորվեգիայում։

Նորվեգիայի մերձափնյա խոշորագույն կղզին է (երկրի կազմում ավելի մեծ կղզի միայն Շպիցբերգեն կղզեխմբի կղզիներն են։ Կղզու տարածքը կազմում է 2204,7 կմ²Լ Կղզու բնակչությունը 31 851 մարդ է (2006 թվականի դրությամբ)։ Հինյոն կղզու արևմտյան մասը վարչակազմորեն պատկանում է Վեստերոլեն շրջանին, հարավարևմտյան հատվածը՝ Լոֆոտեն շրջանին։ Ամենից շատ բնակչություն ունի Հարստադ քաղաքը։ Կղզու տարածքում կան մի քանի գյուղեր, որոնցից առանձնանում են Բուրկենեսը, Լյոդինգենը, Սիգերֆյորդը և Սյորվիկը։

Կղզին աշխարհագրորեն բաժանվում է ֆյուլկա Տրոմսի (Հարստադ և Կվեֆյորդ կոմունաներ) և Նուրլանի (Անդյոյ, Հադսել, Լյոդինգեն, Սորտլան, Հյելսուն և Վոգան կոմունաներ) միջև։ Կղզին հատում են բազում ֆյորդներ, ունի բլրային և լեռնային ռելիեֆ։ Մասնավորապես, հարավային հատվածում կղզու ամենաբարձր լեռն է՝ Մյոյսալենը (ծովի մակարդակից բարձրությունը՝ 1262 մ)[4]։ Լավագույն գյուղատնտեսական տարածքները գտնվում են հյուսիս-արևելքում՝ Հարստադ և Կվեֆյորդ կոմունաներում։ Կղզին միացած է Հյելսուն կամրջի հետ։ Արևմուտքում միանում է Լանգյոյա կղզու հետ՝ Սորտլան կամրջով, իսկ հյուսիսում՝ Անդյոյա կղզու հետ՝ Անդյոյ կամրջով։

Լոֆաստ ճանապարհը, որը միացնում է Լոֆոտենը ցամաքի հետ, պաշտոնապես բացվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ճանապարհը դարձել է Е10 Եվրոպական մայրուղու հատվածը և մոտ անցնում Մյոյսալեն ազգային պարկին։ Կղզու հյուսիս-արևտմյան հատվածում (Սորտլան և Անդյոյ կոմունաներ) տեղակայված Ֆորֆյորդ արգելանոցը՝ անտառներով, ճահիճներով և Նորվեգիայի հնագույն կաղնիներով (700 տարեկան) մի վայր[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 410. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
  2. Норвегия. Справочная карта.1:2 500 000. — Изд. четвёртое. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
  3. Топокарты Генштаба
  4. Национальный парк Мёйсален (նորվ.)
  5. [«Заповедник Форфьорддален (նորվ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2016-11-14  Заповедник Форфьорддален (նորվ.)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]