Պետրոս I-ի կղզի
| Տեսակ | կղզի, Նորվեգիայի անդրծովյան տարածքներ և վիճելի տարածք |
|---|---|
| Վարչատարածքային միավոր | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
| Վայր | Բելինգսգաուզենի ծով |
| Երկարություն | 18,5 կմ |
| Լայնություն | 11 կմ |
| Մակերես | 243 կմ² |
| Ամենաբարձր կետը | Lars Christensen Peak? |
| Բնակչություն | 0 մարդ |
| Հայտնաբերող | Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելինգսհաուզեն |
| Անվանված է | Պետրոս I |
![]() | |
![]() | |
| 68°51′00″S 90°35′00″W / 68.85°S 90.583333333333°W | |
Պետրոս I-ի կղզի (նորվ.՝ Peter Øy), անմարդաբնակ կղզի Խաղաղ օվկիանոսի անտարկտիկական հատվածում՝ Բելինգսհաուզենի ծովում՝ ծովի մակարդակից 400 կմ բարձրության վրա։
Կղզին գտնվում է Անտարկտիդայի ցամաքային սահմանի մոտ՝ Ալեքսանդր I-ի երկրում։
Վարչականորեն, որպես կախյալ տարածք մտնում է Նորվեգիայի անդրծովյան տարածքների մեջ։ Որպես Նորվեգիայի մաս չի ճանաչվել երկրների մեծ մասի կողմից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս առաջինի կղզին Նորվեգիայի անդրծովյան տարածքներից է։ Կղզին ունի 19 կմ երկարություն և 11 կմ լայնություն և ընդհանուր հաշվով 156 կմ² տարածք։
Ամենաբարձր լեռնագագաթն ունի ծովի մակարդակից 1640 մետր բարձրություն[1]։ Այն իրենից ներկայացնում է հրաբխային լեռնազանգված։ Կղզին գրեթե ամբողջությամբ (95 %) սառցապատ է։ Ափամերձ որոշ հատվածներում նկատվում են հողի քարքարոտ շերտեր։
Նամերի վայրէջքների համար կան ընդամենը երեք հարմար վայրեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին հայտնաբերվել է 1821 թվականի հունվարի 11-ին։ Ռուսական արշավախումբը՝ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի գլխավորությամբ բացահայտել է կղզին հարավային բևեռի ուսումնասիրությունների ժամանակ։ Կղզու հայտնաբերման գործում մեծ էր ռուսական նավատորմի դերը և դա է պատճառը, որ աշխարհագրական այս օբյեկտը ստացել է ռուսաց կայսր Պետրոս I Մեծի անունը։
Ամուր սառույցի պատճառով արշավախումը չի կարողացել 26 կմ-ից ավելի մոտենալ կղզին[2]։ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի արշավախմբին չի հաջողվել վայրէջք կատարել կղզում։
Առաջին մարդը Պետրոս I-ի կղզի ոտք է դրել կղզու հայտնաբերումից 108 տարի անց՝ 1929 թվականի փետրվարի 2-ին։ Կղզու ոտք դնողները Նորվեգիայի բևեռային արշավախմբի հետախույզներն էին, ովքեր Պետրոսի կղզի հասան «Նորվեգիա» նավով։
Կղզում նրանք բարձրացրեցին Նորվեգիայի դրոշը և այս տարածքը հաստատեցին որպես Նորվեգիայի մաս։ Այս պահանջը հաստատվել է Նորվեգիայի խորհրդարանի կողմից։ Աշխարհի պետությունների մեծ մասը Պետրոս I-ի կղզին չեն համարում, որպես Նորվեգիայի թագավորության մաս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Норвежская топографическая карта острова Петра I». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Ф. Ф. Беллинсгаузен. Двукратные изыскания в Южном Ледовитом океане и плавание вокруг света в продолжение 1819, 1820 и 1821 годов, гл. 6». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս I-ի կղզի» հոդվածին։ |
| ||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||


