Մոսս (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոսս
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մակերես137,77 կմ²
Բնակչություն51 240 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքmoss.kommune.no(նորվ.)
Մոսս (Նորվեգիա) (Նորվեգիա)##
Մոսս (Նորվեգիա) (Նորվեգիա)

Մոսս (նորվ.՝ Moss), քաղաք և կոմունա Նորվեգիայում։ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 30 988 մարդ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսս կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ 1943 թվականի հուլիսի 1-ին Ելյոյ գյուղական կոմունան ներառվել է Մոսս քաղաքի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Նորվեգիայի հարավ-արևելքում՝ երկրի մայրաքաղաք Օսլոյից 60 կմ հարավ, Օսլո-ֆյորդայի ծովափին։ Վարչականորեն Մոսսը գտնվում է Օսթֆոլ ֆյուլքեում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսսում կա մեծ նավահանգիստ, ինչը հնարավորություն է տալիս Նորվեգիայի տարբեր մասերից և մայրցամաքից ամեն տարի ընդունել ավելի քան 2000 նավ։ Մոսսը վաղուց դարձել է արդյունաբերական կենտրոն, այն ներկայումս ունի մոտ 250 արդյունաբերական ձեռնարկություն՝ ներառյալ համազգային նշանակություն ունեցող մի քանի ընկերություն, ինպիսիք են՝ Պետերսոն Ա․ Ս․ (թուղթ և բջջանյութ), Helly Hansen (անջրաթափանց հագուստ) և Տրիո-Վինգ (Վինկարդ կողպեք)։

1720 թվականին դառնալով առևտրական կենտրոն՝ Մոսսը պահպանել է այդ նշանակությունը մինչ օրս՝ սպասարկելով մոտ 50 հազար գնորդ՝ քաղաքից և շրջանից, մինչև անգամ Օսլոյից։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսսը հայտնի է իր քանդակներով, որոնցից 60-70-ը ցրված է ամբողջ քաղաքում։ Այդ է պատճառը, որ ոմանք Մոսսն անվանում են «քանդակների քաղաք»։ Մոսսում կա 4 պատկերասրահ, որոնք արվեստի սիրահարներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ նորվեգական և սկանդինավյան գեղանկարչությանը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. Folkemengd etter alder, kjønn, sivilstand og statsborgarskap, 1. januar 2013
  3. «Vennskapsbyer». Moss Kommune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսս (Նորվեգիա)» հոդվածին։