Իմանդրա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմանդրա (այլ կիրառումներ)
Իմանդրա՝ լիճ Ռուսաստանի Մուրմանսկի մարզում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կոլա թերակղզու հարավարևմտյան մասում։ Մակերեսը 812 կմ2 է, խորությունը՝ մինչև 67 մ, միջինը՝ 16 մ։ Գտնվում է 126,7 մ բարձրության սառցադաշտատեկտոնական գոգավորությունում։ Լճում կա 14 կղզի, ամենամեծը՝ Էրմ (26 կմ2)։ Ունի 20 վտակ, լճից սկիզբ է առնում Նիվա գետը։ Լիճը նեղ վտակներով բաժանվում է երեք հիմնական մասերի՝ Մեծ (Խաբինյան) Իմանդրա (մակերեսը՝ 328 կմ2, երկարությունը մոտ 55 կմ, լայնությունը 3-5 կմ), Էկոստրովյան Իմանդրա (351 կմ2) և Բաբինյան Իմանդրա (133 կմ2)։ Արևմուտքից ընդունում է մի շարք գետեր։ Սնվում է ձնաանձրևաջրերով։ Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ մայիսին։ 1952 թվականին Նիվա ՀԷԿ-ի կառուցումով Իմանդրան դարձել է ջրամբար։
Հարուստ է ձկներով, լճում զբաղվում են ձկնորսությամբ։ Օգտագործվում է նաև ջրամատակարարման ու լաստառաքման համար։
Լճի մոտ գտնվում է Մանչեգորսկ քաղաքը, ինչպես նաև՝ Իմանդրա, Տիկ-Գուբա, Աֆրիկանդա, Զաշեեկ, Խիբինի բնակավայրերը։
Իմանդրայի արևմուտքում է գտնվում Լապլանդական արգելոցը։
Ամեն տարի ապրիլին լճի սառույցի վրա անցկացվում է միջազգային 100 կիլոմետրանոց օդապարուկային և այլ ձմեռային առագաստներով սուպեր մրցավազք։
1915 թվականին Իմանդրա լճով տեղափոխեցին բեռներ՝ Մուրմանսկի երկաթուղու կառուցման համար[1]։ 1915 թվականի սեպտեմբերի 26-ին լճում տեղի ունեցած մոլեգին փոթորկի պատճառով խորտակվեց № 3 բեռնանավը։ Զոհվեցին անձնակազմից 3 հոգի և 34 ուղևոր, որոնք Մուրմանսկի ճանապարհի աշխատողներ էին, խորտակվեց նաև ողջ բեռը։
-
Իմանդրան 1745 թվականի Ռուսական Լապլանդիայի քարտեզում
-
Բաբինյան և Էկոստրովյան Իմանդրաները ժամանակակից քարտեզում
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրում են, որ անվանումն ունի սաամական ծագում․ առաջացել է «ոլորուն ափագիծ և բազմաթիվ կղզիներ ունեցող լիճ» նշանակող բառից։ [2]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. М. Пришвин․ «По Имандре»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кузнецов А. Путь на Мурман // «Доверие», сентябрь 2006 года
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղագրական քարտեզ
- «Պետական ջրային ցուցակ․ Իմանդրա լիճ». // textual.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմանդրա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 323)։ |