Դեսանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Bundesarchiv Bild 183-B12885, Barrikaden in Charkow.jpg

Դեսանտ (ֆրանս․ descente — ափհանում, վայրէջք), հատուկ պատրաստականության զորքեր, որոնք իջեցվում են հակառակորդի զբաղեցրած տարածք, հիմնականում մարտական գործողություններ վարելու նպատակով։ Ըստ մասշտաբի և նպատակների դեսանտները լինում են ստրատեգիական, օպերատիվ և տակտիկական, իսկ ըստ զորքերի փոխադրման եղանակի՝ ծովային, օդային, տանկային և կոմբինացված։ Օդային դեսանտը կարող է լինել պարաշյուտային, վայրէջքային կամ պարաշյուտավայրէջքային[1]։

Առաջին օդային դեսանտը անց է կացրել Բանվորագյուղացիական Կարմիր Բանակը (ԲԳԿԲ) Միջին Ասիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Մինչդեռ նավերից օդային վայրէջքը հայտնի էր մի քանի հազար տարի առաջ, այնպիսի տակտիկ հնարքներ, ինչպիսիք են տանկային դեսանտը կամ օդային դեսանտը, կիրառվում են դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։

Հետպատերազմյան շրջանում սկսվեց ավիադեսանտային զրահատեխնիկայի զարգացումը։

ԽՍՀՄ Զինված ուժերի ամենազանգվածային դեսանտը (օդա-դեսանտային գործողություն), Հայրենական Մեծ պատերազմից հետո, կարելի է համարել 1982 թվականի մայիսից հունիս տեղի ունեցած 5-րդ Փանջշերյան գործողությունը, որի ժամանակ առաջին անգամ իրականացվել է Աֆղանստանում դեսանտի զանգվածային վայրէջք. միայն առաջին երեք օրերի ընթացքում վայրէջքային ճանապարհով ուղղաթիռներից դեսանտ է իջեցվել ավելի քան 4000 մարդ։ Ընդհանուր առմամբ այդ գործողությանը մասնակցել է մոտ 12 000 տարբեր տիպի զորքերի զինծառայող։ Գործողությունը անց էր կացվում ձորի ամբողջ խորությամբ՝ 120 կմ։ Արդյունքում Փանջշեր ձորի մեծ մասը վերահսկողության տակ է վերցվել։

ԱՄՆ զինված ուժերի օդային գրոհիչ ստորաբաժանումների դեսանտավորների տարբերանշանը

ԱՄՆ ժամանակակից տակտիկական դոկտրինում դեսանտ բառի տակ հաճախ հասկանում են «օդային մոբիլության» դոկտրին[2], երբ զորքերը տեղաշարժվում են ուղղաթիռներով (այլ ոչ թե ճանապարհներով, որտեղ թշնամին կարող է դարան կազմակերպել)։

Հայտնի գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնղոլական ներխուժումը Ճապոնիա (1274 և 1281 թթ.)
  • Անհաղթ Արմադա (1588 թ.)
  • Պետերգոֆյան դեսանտ (1941 թ.)
  • Գրիգորևսկի դեսնանտ (1941 թ.)
  • Եվպատորիական դեսանտ (1942 թ.)
  • Մարոկկո-ալժիրական գործողություն (1942 թ.)
  • Սիցիլիական գործողություն (1943 թ.)
  • Դեսանտի վայրէջք Իտալիայում (1943 թ.)
  • Դեսանտի վայրէջք Նորմանդիայում (1944 թ.)

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Medal of Honor: Airborne ամբողջությամբ նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ օդային դեսանտին։

Պատկերասարահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Десант в словарях.
  2. en:Hamilton H. Howze#Air Mobile, en:Air assault