Jump to content

Ságat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ságat
բուկմոլ՝ Ságat
Տեսակպարբերական և թերթ
Ժանրօրաթերթ
(շաբաթը 5 օր)
ԼեզուՆորվեգերեն
Հիմնադրվել է1956
ՍեփականատերՊորսանգեր[1] և People's Federation of the Saami?[1]
ԵրկիրՆորվեգիա
Հրատարակման վայրԼաքսելվ, Ֆինմարք
ԳրասենյակLakselv, Ֆինմարք, Նորվեգիա
Տպաքանակ2732 (2010)
Կայքsagat.no(նորվ.)

Ságat (շվեդ.) («Լուրեր»),  նորվեգերեն օրաթերթ, որը հրատարակվում է Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեում։ Թերթի հոդվածները հիմնականում վերաբերում են սաամների ազգային, սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին։ 1978 թվականից թերթի խմբագիրը Յեիր Վուլաֆն է։

Թերթի հրատարակման սկզբնական շրջանում հոդվածները հիմնականում գրվում էին հյուսիսսաամերենով, իսկ 1960-ականներից նորվեգերենով գրված նյութերի քանակը ավելացավ։ 1970-ականներից թերթը դադարեց լինել երկլեզու և մինչ օրս հրատարակվում է միայն նորվեգերեն[2]։

1955 թվականի ապրիլինՖինմարքի տեղական իշխանությունների կողմից սաամերեն թերթի հրատարակման ծրագիր ներկայացվեց։ Ներկայացված թերթի անվանման երկու տարբերակներից՝ Ságat(շվեդ.) («Լուրեր») և Sádni Doalvo («Լրաբեր»), ընտրվեց առաջինը։

Թերթի առաջին համարը լույս տեսավ 1956 թվականին Վադսյոյում։ Սկզբնական շրջանում այն լույս էր տեսնում ամեն օր, սակայն հետագայում խմբագրությունը ունեցով ֆինանսական խնդիրներ, որի պատճառով 1957 թվականի հունիսից հրատարակումը դադարեցվեց[2]:.

1958 թվականի աշնանից թերթը սկսեց հրատարակվել որպես ամենամսյա թերթ։ 1961 թվականից հրատարակվում էր ամիսը երկու անգամ[2]։ Գործունեության առաջին երկուն տասնամյակում թերթը կանգնեց բազմաթիվ խնդիրների առաջ, հիմնականում՝ ֆինանսական։ 1970-ական թվականներից ֆինանսական իրավիճակը հնարավոր եղավ կայունացնել, այդ թվում՝ նաև գովազդի տեղադրման և պետական աջակցության շնորհիվ։ 1975 թվականին թերթը անցավ A3 ձևաչափի[2]։

Սկզբնական շրջանում թերթի խմբագրությունը տեղակայված էր Վադսյոյում, իսկ 1981 թվականից այն գործում է Լակսելվ։ Այն տարածվում է հիմնականում սաամներով բնակեցված շրջաներում[2]:.

2008 թվականի հոկտեմբերի 1-ին Ságat թերթը դարձավ օրաթերթ, որի համարները լույս են տեսնում շաբաթը 5 օր։

2008 թվականի պետությունը ֆինանսական զգալի աջակցություն ցուցաբերեց օրաթերթին։ Այդ ֆինանսական աճակցության արդյունքում ամենամեծ դրամական օգնությունը ստացան սաամական Ságat և Ávvir թերթերը[3]:.

Պաշտոնական տվյալների համաձայն 2010 թվականին օրաթերթի տպաքանակը կազմել է 2732 օրինակ։

Սեփականատերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթի հիմնական բաժնետերը հանդիսանում է Պորսանգեր կոմունան, որին պատկանում է 40 % բաժնեմասը։ Ընդհանուր բաժնետերերի թիվը 51 է՝ նորվեգական կոմունաներ, սաամական հասարակական կազմակերպություններ և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eikeseth, Knut Roger. Ságat // Norske aviser fra A til Å. Norsk presses historie 1660–2010 / Flo, Idar. — Oslo: Universitetsforlaget, 2010. — Vol. 4. — P. 35. — ISBN 978-82-15-01604-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]