Պորսանգեր
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
| Մտնում է | Ֆինմարք ֆյուլքե | ||||
| Վարչկենտրոն | Լակսելվ | ||||
| Մոնա Սկանե | |||||
| Հիմնական լեզու | Բուկմոլ, Հյուսիսսաամերեն, Քվեներեն | ||||
| Պաշտոնական լեզուներ | Հյուսիսսաամերեն և նորվեգերեն | ||||
| Բնակչություն (2012) | 3946[1] | ||||
| Ազգային կազմ | սաամներ, քվեններ, նորվեգացիներ | ||||
| Տարածք | 4872.69 | ||||
| Հիմնադրված է | 1838 թ. | ||||
| Սահմանակցում է | Կվալսուն, Մոսյո, Նորդկապ, Լեբեսյու, Կարասիոկ, Ալտա Ֆլորեստա, Տանա և Համերֆեստ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| ISO 3166-2 կոդ | 2020 | ||||
| 70°03′08″N 24°57′21″E / 70.05214°N 24.95594°E | |||||
| porsanger.kommune.no | |||||

Պորսանգեր (նորվ.՝ Porsanger), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Վարչական կենտրոնն է Լակսելվ քաղաքը։ Զբաղեցնում է 4872.69 կմ² տարածք։ Ունի 3946 բնակիչ (2012թ.): Պաշտոնական լեզուներն են՝ Բուկմոլը, Հյուսիսսաամերենը և Քվեներենը[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի անվան սկզբնամասը՝ pors ամենայն հավանականությամբ առաջացել է տեղանքի ճահիճներում աճող ծաղիկներից մեկի անունից։ Մեկ այլ տեսակետի համաձայն pors բառը սաամերեն borsi բառի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է ջրվեժ։ Անվան երկրորդ մասը՝ angr-ը, նշանակում է ֆյորդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորսանգերը տարածքի մեծության առումով Նորվեգիայի երրորդ մեծ կոմունան է։ Տեղակայված է ֆյուլքեյի կենտրոնական մասում։ Շրջապատված է Պորսանգեր ֆյորդի ափերով, որը հանդիսանում է Նորվեգիայի չորրորդ ամենաերկար ֆյորդը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Կվալսուն և Մոսյո, հյուսիսում՝ Նորդկապ, արևելքում՝ Լեբեսյու, հարավում՝ Կարասիոկ, արևմուտքում՝ Ալտա կոմունաներին։ Վարչականկենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է Լակսելվը։ Մնացած բոլոր բնակավայրերը տեղակայված են ֆյորդի երկայնքով, որոնցից են՝ Կիստրանդ, Օլդերֆյորդ, Բյորսելվ։ Կոմունայում, ֆյորդից հարավ-արևմուտք, գտնվում է Ստասբուրսդալեն ազգային պարկը, որտեղ գտնվում է ամենահյուսիսային սոճու անտառը։
Կոմունայի տարածքում կարելի է ականատես լինել նաև սպիտակ գիշերների, որոնք լինում են մայիսի 16-ից հուլիսի 27-ը ընկած ժամանակահատվածում։ Բևեռային գիշերները տևում են նոյեմբերի 25-ից հունվարի 16-ը։ Տարածաշրջանը հայտնի է իր ֆաունայով։ Այստեղ հանդիպում են բազմաթիվ անհետացող կենդանատեսակներ։ Ամռանը ափերին ձվադրում են հազարավոր թռչուններ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի տվյալներով կոմունայում բնակվում է 3946 մարդ։ Պորսանգերը Նորվեգիայի միակ կոմունան է, որտեղ գործում է միանգամից 3 պաշտոնական լեզու՝ Բուկմոլը, Հյուսիսսաամերենը և Քվեներենը[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորսանգերի տնտեսության մեջ զգալի դեր է կատարում կոմունայում տեղակայված Նորվեգիայի զինված ուժերի ռազմաբազան և օդանավակայանը, որի թռիչքուղին օգտագործվում է նաև քաղաքացիական օդանավերի կողմից։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահյուսիսային գինեգործական գործարանը։ Որպես հումք ծառայում է ակնաթուփի պտուղները։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայում գործում է սաամերենով հրապարակվող Ságat թերթ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SSB: Befolkningsstatistikk
- 1 2 "Jukvam, Dag. «Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորսանգեր կատեգորիայում։ |
- Activities & tourism in Porsanger. Արխիվացված 2019-04-02 Wayback Machine (նորվեգերեն)
- Stabbursnes nature house and museum. (նորվեգերեն)
- Angling in Porsanger. Արխիվացված 2007-07-17 Wayback Machine (նորվեգերեն)
